Աբրահամ Ռուսսոն (ռուս.՝ Авраам Руссо, իրական անունը` Աբրահամ Ժանի Իփջիյան, ռուս.՝ Абрахам Жанович Ипджян, հուլիսի 21, 1969(1969-07-21), Հալեպ, Սիրիա), ծագումով հայ, ռուսական փոփ-երգիչ։
Կենսագրություն
Աբրահամ Ռուսսոն ծնվել է 1969 թվականի հուլիսի 21-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Հայրը՝ Ժանը, Երկրորդ աշխարհամարտի մասնակից էր, Ֆրանսիական լեգեոնի անդամ, մայրը՝ Մարիան, բուժքույր է։ Երբ Աբրահամը 7 տարեկան էր, նրա հայրը մահանում է, և նա մոր և եղբոր հետ տեղափոխվում է Փարիզ։ Ֆրանսիայում նա մասնակցում է տարբեր երաժշտական մրցույթների, հետո մի քանի տարի անցկացնում Լիբանանի փակ վանքում։ 16 տարեկան հասակից սկսում է գումար վաստակել ընտանիքի համար՝ երգելով սրճարաններում և ռեստորաններում։ Համալսարանն ավարտելուց հետո սկսում է երգարվեստ պարապել պրոֆեսիոնալ մակարդակով։ 1999 թվականին՝ սրճարանում երգելու ժամանակ, Աբրահամին նկատում է ադրբեջանցի գործարար, ռեստորանատեր Թելման Իսմաիլովը և հրավիրում Մոսկվա։ Մոսկվայում ծանոթանում է պրոդյուսեր Իգոր Պրիգոժինի հետ, և սկսվում է երգչի պրոֆեսիոնալ երգչի կարիերան։ 2001 թվականին լույս տեսավ նրա առաջին "Amor" ալբոմը։ Աբրահամը տիրապետում է 11 լեզուների՝ հայերեն, հունարեն, արաբերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն և այլն։
2007 թվականին երգչի նկատմամբ մահափորձ է արվում, և Աբրահամը ընտանիքի հետ տեղափոխվում է Հայաստան, այնտեղից էլ՝ ԱՄՆ։
Սկավառակագրություն
Ալբոմներ
Սինգլներ
- «Любовь, которой больше нет»
- «Просто любить тебя»
- «Amor»
- «Arabica»
- «Baby»
- «Bailando»
- «Baila que Baila»
- «Fire horse»
- «La amo»
- «Milliones de fuego»
- «Quiereme»
- «Searching for love»
- «Si senor»
- «Teardrop»
- «Tonight»
- «Будь со мной»
- «Далеко-далеко»
- «Знаю»
- «Как быть»
- «Casablanca»
- «Latino»
- «Лето»
- «Любовь и судьба»
- «Меня не гони»
- «Не долюблю»
- «Не уходи»
- «Обручальная»
- «Մենակ եմ»
- «Ожидание»
- «Опа-опа»
- «Праздник»
- «Գալիս էս»
- «Там»
- «Ты одна»
- «Я не люблю вас»
- «Peace»
- «Я рядом»
- «Не моя»
Արտաքին հղումներ