Տեղ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից մոտ 12 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Գորիս-Ստեփանակերտ նախկին մայրուղու վրա, ծովի մակարդակից մոտ 1350-1400 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 101 կմ։
Պատմություն
Ըստ պատմական վկայության, Տեղ գյուղը հիմնել է Սյունիքի թագուհի Շահանդուխտ II-ը՝ 10-րդ դարում[5]։ Մինչ այդ, Տեղի տարածքում եղել է քարանձավային բնակատեղի, որի մոտակայքում 4-ից 5-րդ դարերում կառուցվել է Սուրբ Գևորգ եկեղեցին։ Ուշ միջնադարում Տեղը եղել է մելիքանիստ գյուղ։
Տեղ գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ 2002 թվականին Հայաստանի կառավարության հաշվառվել են դրանցից 72-ը՝ ընդհանուր 18 միավոր։ Այդ հուշարձաններից են մ.թ.ա. 2-1 հազարամյակով թվագրվող Քարակալ ամրոցն ու դամբարանադաշտը, 4-ից 5-րդ դարերով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին, 5-ից 6-րդ դարերով թվագրվող Սռեղցի եկեղեցին, 14-ից 15-րդ դարերով թվագրվող Կոտրաց եղցի անունով եկեղեցին, 10-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցներ, 10-ից 17-րդ դարերով թվագրվող խաչքարեր, 17-ից 19-րդ դարերով թվագրվող մելիքական ապարանքներ, 14-ից 18-րդ դարերով թվագրվող բնակելի տներ, տարբեր դարերով թվագրվող կամուրջներ, ջրաղացներ, աղբյուրներ, ձիթհաններ և այլն[5][7]։
Սուրբ Գևորգ եկեղեցի, 2014թ․
Մելիք Բարխուդարյանների ապարանք, 2014թ․
Սռեղցի եկեղեցի, 2019թ․
Հին գերեզմանոց, 2019թ․
Բնակչություն
Համաձայն պատմական աղբյուրների՝ Տեղ գյուղում բնակվել են բացառապես հայեր[8]։
Ստորև ներկայացված են Տեղ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[9]․
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային շրջանում լայն տարածում են ունեցել նաև ծխախոտագործությունը և ճակնդեղի մշակումը[5]։
↑Հայաստանի կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։