Մալև Վերին, գյուղ Հայկական ԽՍՀի Մեղրու շրջանում, Մեղրի շրջկենտրոնից 10 կմ հյուսիս-արևմուտք, Մալև գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք։
Մալվալան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Պատմություն
Մինչև 1950-ական թվականների սկիզբը եղել է բնակելի։ Գյուղացիները բերքահավաք էին իրականացնում Մալև գյուղի տարածքում, իսկ այնուհետև հետ էին վերադառնում Մալև Վերին գյուղ։
1954 թվականին գյուղը միացվել է Մալև գյուղին, վերջինս էլ հետագայում միացվել է Ալդարա գյուղին։
Բնակչություն
1908 թվականին գյուղն ունեցել է 526 հայ բնակիչ[1]։
Պատմամշակութային կառույցներ
Պահպանվել են գյուղի եկեղեցին, գերեզմանոցը և տների ավերակները[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ