Բնակավայրի հայկական անունը Վարդաբաց է[2][3][4][5]։ Գյուղի Վարդաբաց անվանումն էլ տրվել է Օնիկ Նաջարյանի կողմից այն հիմնավորմամբ, որ գյուղը, վերևից դիտելով, վարդի բացվելու տեսարանի է նման[8]։
Համայնքը հարթավայրային է, ունի 2477.4 հա տարածք, որից 928.0 հա գյուղատնտեսական նշանակություն, 1473.9 հա անտառային հողեր։ Վարդաբաց համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը։
Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 83 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 120 կմ հեռավորության վրա[2]։
Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 15 գործող անհատական ջրհորներ։
Բնակավայրի տարածքով է անցնում Վարդաբաց-Կրմեն ոռոգման ջրատարը[8]։
18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի ճնշումների տակ տարածաշրջանի գյուղերը հայաթափվել են[8]։
1920 թվականին Որոտանի ստորին հոսանքի տարածքները բռնակցվել են Խորհրդային Ադրբեջանին։ Այդ տարիներին խորհրդային Հայաստանի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կառավարությունը ստեղծել էր քրդաբնակ գյուղեր, որոնց մի քանի տասնամյակների ընթացքում թուրքացրել են։ Այդպիսի բնակավայրերից մեկն էլ դարձել էր Վարդաբաց գյուղը։ 1923 թվականին վերոհիշյալ գյուղը գտնվում էր ԱԽՍՀԿարմիր Քուրդիստանի,իսկ 1930 թվականին՝ Կուբաթլուի շրջանի կազմում[8]։
↑ 7,07,1Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
↑ 8,08,18,28,38,4Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 712–713.