Հնադարում վերոհիշյալ գյուղի տեղը բնակավայր է եղել։ Դրա մասին է վկայում նաև բնակավայրի Սուս անվանումը։ Ուրարտագետ Հովհաննես Կարագյոզյանը Սուսը կապում է ուրարտական սուսե (տաճար) անվան հետ։ Ի դեպ, ասվածը հիմնավորվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանիՍոս գյուղի անվամբ, որտեղ ևս գոյություն է ունեցել տաճար և որը քրիստոնեության ընդունումից հետո վերակառուցվել է որպես քրիստոնեական եկեղեցի՝ ի դեմս Ամարասի վանքի[2]։
Գյուղի միջնադարյան պատմության վերաբերյալ որևէ վկայություն չկա։
18-րդ դարի վերջերին և 19–րդ դարի սկզբներին Ղարաբաղի խանի և քուրդ ցեղապետերի բռնի դիմադրումների տակ տարածաշրջանի գյուղերը հայաթափվել են[2]։
20-րդ դարի սկզբներին քրդերը, հայտնվելով այս գյուղում, չեն փոխել նրա հայկական Սուս անունը։
1992 թվականին՝ մայիս–հունիս ամիսների ռազմագործողությունների ժամանակ, քանի որ վերոհիշյալ բնակավայրը գտնվում էր Արցախը Սյունիքի հետ կապող մարդասիրական միջանցքի վրա, այդ ժամանակահատվածում ազատագրվել է[2]։
Չնայած ընթանում էին մարտական գործողությունները, 1993 թվականին Սուսում հաստատվեցին Արցախի Հանրապետության Չայլու գյուղից բռնատեղահանված մի քանի ընտանիքներ։ Պատերազմի ավարտից հետո վերաբնակիչների կարգավիճակով Սուսում սկսեցին ապրել նաև ՀայաստանիԵրևան, Գորիս քաղաքներից մի քանի ընտանիքներ։ Հետագա տարիներին նրանց մի մասը տեղափոխվել և հաստատվել են Ներքին Սուսում[2]։
2015 թվականին Սուս գյուղում բնակվում էր[Ն 1] 26 մարդ, կար 13 տնտեսություն[3]։
Հասարակական կյանք
Գյուղի աշակերտները սովորում են Ներքին Սուսի միջնակարգ դպրոցում։ Գյուղը էլեկտրաֆիկացված էր։ Խմելու ջրի հարցը լուծվել է բնակավայրում եղած աղբյուրների հաշվին։
Հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային և անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունները բնակչությանը հասանելի էին։
Համայնքն ուներ գյուղապետարան, բուժկետ[2]։
Նշումներ
↑2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանի Սուս համայնքը հանձնվել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման վերահսկողությանը որպես այսպես կոչված Բերձորի միջանցքի մաս։ Բնակչությունը լքել է բնակավայրը։
↑ 2,02,12,22,32,42,52,6Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 699–700.
↑Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 372.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)