Լեհվազ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։
Աշխարհագրություն
Գտնվում է Մեղրի և Վահրավար գետերի միախառնման վայրում՝ ծովի մակարդակից 900-950 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 72 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 2-3 կմ հյուսիս-արևմուտք։
Կլիմա
Կլիման չորային է, սակայն ջրառատ։
Պատմություն
Պատմամշակութային հուշարձաններ
Բնակչություն
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Լեհվազի մշտական բնակչությունը կազմել է 571, առկա բնակչությունը՝ 565 մարդ[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում մինչև 1918 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ 1920 թվականից հետո՝ Խորհրդային Միության ժամանակաշրջանում, ունեցել է հայ և ադրբեջանցի բնակչություն[3]։ 1988-1989 թվականներն ադրբեջանցիները հեռացել են գյուղից։ Ստորև ներկայացված է Լեհվազ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Տարի
|
1831
|
1873
|
1897
|
1926
|
1939
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
15
|
172
|
346
|
270
|
414
|
724
|
898
|
1055
|
996
|
541[5]
|
571[2]
|
Տնտեսություն
Տնտեսության հիմնական ճյուղերն են այգեգործությունը, պտղաբուծությունը, կերային կուլտուրաների մշակությունը, անասնապահությունը և շերամապահությունը։ Ս. էփրիկյանը Վերին Լեհվազ է անվանում Լիճքվազ գյուղը[6]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Մեղրի համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 567
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Լեհվազ». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
Արտաքին հղումներ