Տորունիք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Անուն
Գյուղի պաշտոնական անունը Տորունիք է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում գյուղն ունեցել է թուրքական Շխլար անունը[3]։ Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1940 թվականին, այն վերանվանվել է թուրքական Ղզըլշաֆակ անունով։ Տորունիք է վերանվանվել 1991 թվականին։
Աշխարհագրություն
Տորունիք գյուղը գտնվում է Այրիգետ գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1780-1840 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 118 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հարավ։
Պատմություն
Բնակավայրն ունի բազմադարյա պատմություն։ Հայտնի է դեռևս միջնադարյան ժամանակաշրջանում։ Բազմիցս հիշատակվել է Ստեփանոս Օրբելյանի կողմից։
Պատմամշակութային հուշարձաններ
Բնակչություն
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տորունիքի մշտական բնակչությունը կազմել է 120, առկա բնակչությունը՝ 111 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցվածն է եղել ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1889 թվականներին[4]։, որոնց արտագաղթից հետո գյուղում բնակություն են սկսել հաստատել Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած 34 տուն (78 անձ) հայեր[5]։ Ստորև ներկայացված է Տորունիք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի
|
1831
|
1873
|
1897
|
1926
|
1939
|
1959
|
1979
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
44
|
312
|
544
|
392
|
433
|
577
|
629
|
181[6]
|
120[2]
|
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 120
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 558
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները