Բնունիս

Գյուղ
Բնունիս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՍիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1]
Առաջին հիշատակում906
Մակերես17,16 կմ²
ԲԾՄ1820 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն176[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբնունիսցի
Ժամային գոտիUTC+4
Բնունիս (Հայաստան)##
Բնունիս (Հայաստան)
Բնունիս (Սյունիքի մարզ)##
Բնունիս (Սյունիքի մարզ)

Բնունիս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Անուն

Բնակավայրը պատմական անունը Բնունիք է։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում կոչվել է Պնունիս[3]։

Աշխարհագրություն

Գտնվում է Որոտանի աջակողմյան վտակ Սիսիան գետի օժանդակ Այրիգետի ձախ կողմում, բարձրությունը ծովի մակերևույթից` 1760-1860 մ։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 114 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է 8 կմ դեպի հարավ։

Պատմություն

Բնունիսը մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի կազմի մեջ՝ որպես Բնունիք։ Բնունիքի մասին առաջին հիշատակումները վերագրվում են 906 թվականին, երբ սյունաց իշխան Սմբատը Տաթևի վանքի կառուցման ավարտի կապակցությամբ, այլ գյուղերի հետ այս գյուղը ևս նվիրում է վանքին։ Գյուղը վերաշինվել է 1866 թվականի Ախլաթյան և Նախիջևանի Լաքաթաղ գյուղերից տեղափոխված բնակիչների ձեռքով։

Պատմամշակութային հուշարձաններ

Գյուղը բավականին հարուստ է պատմական հուշարձաններով. հյուսիսարևմտյան ծայրի գերեզմանատանը պահպանվել է Օրբելյան իշխանի մահարձանը՝ կանգնեցված 1321 թվականին, պահպանվել է հուշարձան նվիրված Մանկիկ Իշխանին։ Շրջակայքում կան նաև մի քանի գյուղատեղիներ և գերեզմանոցներ։

Բնակչություն

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Բնունիսի մշտական բնակչությունը կազմել է 176, առկա բնակչությունը՝ 147 մարդ[2]։ Գյուղի բնակիչները մշտապես եղել են հայեր[4]։ Ստորև ներկայացված է Բնունիս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 199 334 556 419 288 160 138 174[6] 163[7] 176[2]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի մշակությամբ և մեղվաբուծությամբ։

Հայտնի մարդիկ

  • Ա. Մանուկյան - ԽՍՀՄ հերոս
  • Ա. Մ. Պողոսյան - պատմական գիտությունների դոկտոր

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 370
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 713
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 599 — 916 էջ։
  7. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!