Արավուս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Անուն
Գյուղի պաշտոնական անունը Արավուս է[1]։
Աշխարհագրություն
Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 103 կմ, իսկ Գորիս քաղաքից հեռու է մոտ 12 կմ դեպի հյուսիս-արևելք, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում։ Ծովի մակարդակից բարձր է 1350-1390 մ։
Պատմություն
Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում ներառված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ Գյուղում 1933 թվականին կազմավորվել է կոլտնտեսություն, որը լուծարվել է 1991 թվականին, նախկինում ընդգրկված էր Տեղի գյուղխորհրդի կազմում, տարանջատվել է 1991 թվականին։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից մաս է կազմում խոշորացված Տեղ համայնքի։
Պատմամշակութային կառույցներ
Բնակչություն
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Արավուսի բնակչությունը կազմել է 171 մարդ։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4], որոնց մի նասի նախնիներն 18-րդ դարում այստեղ են եկել Արցախի Արավուս (Քարագլուխ) գյուղից[5]։ Ստորև ներկայացված է Արավուս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][6].
Տարի
|
1831
|
1873
|
1897
|
1926
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
16
|
68
|
159
|
174
|
251
|
200
|
117
|
325
|
168[7]
|
171[2]
|
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ և դաշտավարությամբ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Տեղ համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 1, էջ 394
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 15-ին.
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 689)։
|