Լևոն Շանթ (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան, ապրիլի 6, 1869(1869-04-06), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - նոյեմբերի 29, 1951(1951-11-29)[1][2], Բեյրութ, Լիբանան[1][2]), հայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ։
Լևոն Շանթը ծնվել է 1869 թվականի ապրիլի 6-ին գորգի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունը ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ 1884-1891 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-1899 թվականներին ուսանել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։
Հ. Թումանյանի և Ս. Լիսիցյանի հետ կազմել ու հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911 թվականին անցել է Կ. Պոլիս, դասավանդել Կեդրոնական և Եսայան վարժարաններում։
1915 թվականից ապրել է Եվրոպայում, 1919 թվականին վերադարձել է Հարավային Կովկաս։
1994 թվականին Երևանի № 4 դպրոցն անվանակոչվել է Լևոն Շանթի անունով[3]։
1899 թվականին Հովհանես Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում հիմնադրվեց «Վերնատուն» գրական խմբակը, որի մշակույթային անդամներն էին Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, ինչպես նաև Լևոն Շանթը։ Նրանք ժամանակ առ ժամանակ կազմակերպում էին հավաքույթներ։
Կյանքի վերջին տարիներին հիշելով «Վերնատունը»` Շանթն ասում է[4].
1906-1907 թվականներին անբարենպաստ քաղաքական պայմանների ու անդամների ցրվածության պատճառով «Վերնատունը» դադարեց գործելուց։
1918 թվականի մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության հռչակումով, երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունն իր ձեռքը վերցրեց Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որի անդամներից էր նաև Լևոն Շանթը։ 1918 թվականին նա զբաղեցրեց Հայաստանի խորհրդի փոխնախագահի պաշտոնը, իսկ 1919 թվականին դեկտեմբերի 26-ին ստորագրեց հայերենը պետական լեզու ճանաչելու մասին օրենքը[5]։
1920 թվականի Ադրբեջանի խորհրդայնացումից հետո (ապրիլի 28), Հայաստանի պատվիրակությունը մայիսին Լևոն Շանթի գլխավորությամբ մեկնեց Մոսկվա՝ վարելու հայ-ռուսական բանակցությունները։ Դրա նպատակը Ռուսաստանի հետ բարեկամական պայմանագիր կնքումն էր ու Ռուսաստանի կողմից Հայաստանի անկախության ճանաչումը[5]։
Բանակցությունները, որոնք ընթացան հունիս-հուլիս ամիսներին, սպասված արդյունքի չհանգեցին։ Հայկական կողմին ավելի շատ ոգեվորում էր Սևրի պայմանագիրը, իսկ ռուսները համաձայնեցին պայմանագիր ստորագրել միայն այն դեպքում, եթե հայերը տարածքային որոշ զիջումներ անեին Թուրքիային ու Ադրբեջանին։ Սևրի պայմանագիրի կարևորությունը գնահատելով, ինչպես նաև նման պայմանների առկայությամբ Հայաստանը մերժեց ներկայացված պահանջներըն, ու դրանով բանակցությունները ընդհատվեցին[5]։
Շանթի ստեղծագործական ուղին տևել է վեց տասնամյակ։ 1890-ական թվականներին հրատարակել է բանաստեղծություններ և «Լեռան աղջիկը» պոեմը, որոնց գաղափարական հիմքը կյանքի և իդեալի հակադրության, պատրանքի և երազային սիրո գեղեցկության ռոմանտիկական մոտիվներն են, ինչպես նաև գրել է վիպակների մի ամբողջ շարք («Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուրսեցիները», «Վերժին», «Դարձ», «Դերասանուհին», «Կինը»)։ Դրանցում արծարծել է սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության հարցեր։ Շանթի արձակը հարուստ է հոգեբանական նրբերանգներով, քնարական ջերմությամբ, մանավանդ՝ կին հերոսների ներաշխարհի խոր իմացությամբ։
Սակայն Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ կապվում է, ամենից ավելի, նրա դրամատուրգիայի հետ։ «Եսի մարդը» (1904), «Ուրիշի համար» (1906), «Ճամբուն վրա» (1909) դրամաները շոշափում են անհատի և հասարակության փոխհարաբերության, ազգային – ազատագրական պայքարի հարցեր։ «Հին աստվածներ» (1909), «Կայսր» (1916), «Շղթայվածը» (1918), «Ինկած բերդի իշխանուհին» (1921), «Օշին Պայլ» (1932) պատմական դրամաներն իրենց նյութով կապված են հայ միջնադարի տարբեր ժամանակաշրջանների, իսկ «Կայսրը»՝ բյուզանդական պատմության հետ։ Սակայն, ընդհանուր առմամբ, պատմական միջավայրի հոգեբանությունը և կենցաղի ճշմարիտ վերարտադրությունը հեղինակի համար էական խնդիրներ չեն։ Պատմական դեպքերն ու անունները սոսկ պայմանական են, որի միջոցով փաստորեն արծարծվում են ժամանակակից սոցիալ–հոգեբանական խնդիրներ[6]։
Շանթի պատմական դրամաները, հատկապես «Հին աստվածները»–ն ու «Կայսրը», հայ գրականության և թատրոնի պատմության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են։ Սիմվոլիզմը դրանց մեջ երևան է գալիս սյուժեն իրական և երևակայական պլաններով զուգահեռաբար զարգացնելու, կյանքն իբրև մի հավերժական և անիմաստ շրջապտույտ դիտելու, պատկերներից խորհրդանիշներ ստեղծելու և հերոսների խոսքի ենթատեքստային նշանակությունն ընդգծելու մեջ։ «Հին աստվածները» դրամայում, որը Շանթի գլուխգործոցն է, գեղարվեստական մեծ ուժով բարձրացվել են աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների հարցեր, որոնք խոր արձագանք են գտել հայ հասարակության մեջ։ Այս դրամայի շուրջը 1910–ական թվականներին Անդրկովկասում և Կ.Պոլսում բուռն վեճեր են ծավալվել։ Դրաման ունեցել է տասնյակ բեմական մարմնավորումներ, որոնց մասնակցել են հայ թատրոնի առաջատար ուժեր։ 1916 թվականին «Հին աստվածներ»-ը ռուսերեն թարգմանությամբ (1912) տպագրվել է Մ. Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու»-ում[4]։
Իջե՜ք, իջե՜ք, երազներ,
Իջե՜ք զգո՛ւյշ, երազներ,
Շոյո՜ղ, անո՛ւշ երազներ,
Իջե՜ք քնքո՛ւշ երազներ։
Ավելի ուշ լույս է տեսել նրա «Հոգիները ծարավի» (1945) հոգեբանական վեպը։
Գրել է նաև հայոց լեզվի քերականության դասագրքեր, գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի մի շարք աշխատություններ։
Թարգմանել է Մ. Լերմոնտովի «Մծիրի» (1891) պոեմը, Է. Վոյնիչի «Բոռ» (1906) վեպը, Հ. Իբսենի «Ժողովրդի թշնամին» (1968) դրաման։
Շանթը նաև Նիցշեի գաղափարների կրող է։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Նիցշեի անհատապաշտական սկզբունքները և Գերմարդու գաղափարը, որոնց լրացնում էին Հ. Ւբսենն իր թատերգություններով և Ռ. Վագներն իր երաժշտությամբ[4]։
Չնայած Շանթի աշխարհայացքի վրա շատ են եղել ազդեցությունները, այնուամենայնիվ, նրա փիլիսոփայությունը բխում է կյանքից, նա ձգտում է ցույց տալ կյանքն այնպիսին, ինչպիսին կա՝ առանց լրացուցիչ գույների ու պատկերների։ Նա համոզված էր, որ մասնավորապես հայ հասարակությունը կարող է զարգացում ապրել՝ ազատվելով ավելորդ նախապաշարումներից։ Ըստ Շանթի՝ մարդը պետք է ազատվի իր ներքին թշնամուց, այսինքն՝ իր թուլություններից, բացասական կողմերից, որպեսզի հասնի ինքնակատարելագործման։ Նրա համար «մարդը մտածող եղեգ մըն է», ինչի շնորհիվ էլ ունի բանականություն ու նպատակասլաց գործունեություն, որոնք նրան ուղղորդում են դեպի կատարելության անվերջ ճանապարհը։
Հայ գրականություն • Հայ պատմիչներ • Հունաբան դպրոց
Այբուբեն (Ստեղծման պատմություն • Մեսրոպ Մաշտոց) • Հայկական հնագրություն • Դանիելյան նշանագրեր
«Եղծ աղանդոց» • «Հայոց պատմություն» • «Աշխարհացույց» • «Զորանամակ» • «Գիրք թղթոց» • «Կնիք հավատո» • «Կանոնագիրք Հայոց» • «Պատմություն Աղվանից աշխարհի» • «Մատյան ողբերգության» • «Մխիթար Գոշի դատաստանագիրք» • «Աղվեսագիրք» • «Գիրք հարցմանց (աշխատություն)» • «Ադամգիրք»
«Վերք Հայաստանի» • «Սամվել» • «Խաչագողի հիշատակարանը» • «Աշոտ Երկաթ» • «Գևորգ Մարզպետունի» • «Պապ թագավոր» •
Հունա-հայկական պապիրուս • «Մլքե թագուհու Ավետարան» • «Լազարյան ավետարան» • «Հայերեն հնագույն թղթյա ձեռագիր»
«Հայկ և Բել» • «Վահագնի ծնունդ» • «Արտաշես և Սաթենիկ» • «Տիգրան և Աժդահակ» • «Տորք Անգեղ» • «Արտավազդի վեպ» • «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
«Պարսից պատերազմ» • «Արշակ և Շապուհ» • «Սասունցի Դավիթ» • «Տարոնի պատերազմ» • «Կաշտի քաջեր» • «Կարոս խաչ» • «Մոկաց Միրզա» •
Շարական • Տաղ • Հայրեն • Անտունի • Հորովել
Հայագիտություն • Մխիթարյան միաբանություն • Մատենադարան
5-18-րդ դարեր • 19-20-րդ դարեր
Կորյուն • Ագաթանգեղոս • Եզնիկ Կողբացի • Եղիշե • Փավստոս Բուզանդ • Մովսես Խորենացի • Ղազար Փարպեցի • Հովհան Մանդակունի
Դավիթ Անհաղթ • Սեբեոս • Կոմիտաս Ա Աղցեցի • Հովհան Մամիկոնյան • Դավթակ Քերթող • Հովհաննես Օձնեցի • Ստեփանոս Սյունեցի • Ղևոնդ • Սահակադուխտ • Խոսրովիդուխտ • Թովմա Արծրունի • Հովհաննես Ե Դրասխանակերտցի • Ուխտանես •
Գրիգոր Նարեկացի • Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ • Գրիգոր Մագիստրոս Պահլավունի • Արիստակես Լաստիվերցի • Հովհաննես Իմաստասեր • Մատթեոս Ուռհայեցի • Ներսես Շնորհալի • Մխիթար Գոշ • Ներսես Լամբրոնացի • Վարդան Այգեկցի • Վարդան Արևելցի • Կիրակոս Գանձակեցի • Սմբատ Սպարապետ • Ֆրիկ • Հովհաննես Երզնկացի • Մխիթար Այրիվանեցի • Ստեփանոս Օրբելյան • Գևորգ Սկևռացի • Հեթում Պատմիչ • Կոստանդին Երզնկացի • Գրիգոր Ակներցի • Խաչատուր Կեչառեցի • Եսայի Նչեցի • Տերտեր Երևանցի • Հովհան Որոտնեցի • Գրիգոր Տաթևացի • Մատթեոս Ջուղայեցի • Գրիգոր Խլաթեցի • Առաքել Սյունեցի • Թովմա Մեծոփեցի • Առաքել Բաղիշեցի • Մկրտիչ Նաղաշ • Դավիթ Քոբայրեցի
Հովհաննես Թլկուրանցի • Գրիգորիս Աղթամարցի • Նահապետ Քուչակ • Ներսես Մոկացի • Սիմեոն Լեհացի • Սիմեոն Ջուղայեցի • Առաքել Դավրիժեցի • Ստեփանոս Լեհացի • Երեմիա Չելեպի Քյոմյուրճյան • Զաքարիա Քանաքեռցի • Նաղաշ Հովնաթան • Խաչատուր Էրզրումցի • Պաղտասար Դպիր • Եսայի Հասան-Ջալալյան • Սիմեոն Ա Երևանցի • Պետրոս Ղափանցի • Սայաթ-Նովա • Շահամիր Շահամիրյան
Հարություն Ալամդարյան • Մեսրոպ Թաղիադյան • Խաչատուր Աբովյան • Ղևոնդ Ալիշան • Ծերենց • Մակար Բարխուդարյան • Գաբրիել Սունդուկյան • Մկրտիչ Պեշիկթաշլյան • Միքայել Նալբանդյան • Ռափայել Պատկանյան • Րաֆֆի • Պերճ Պռոշյան • Ղազարոս Աղայան • Սմբատ Շահազիզ • Սրբուհի Տյուսաբ • Հակոբ Պարոնյան • Գրիգոր Արծրունի • Պետրոս Դուրյան • Արփիար Արփիարյան • Մուրացան • Ալեքսանդր Շիրվանզադե • Ատրպետ • Լեո • Գրիգոր Զոհրապ • Հովհաննես Հովհաննիսյան • Վրթանես Փափազյան • Նար-Դոս • Հովհաննես Թումանյան • Լևոն Շանթ • Երվանդ Օտյան • Խնկո Ապեր • Արշակ Չոպանյան • Ավետիք Իսահակյան • Դերենիկ Դեմիրճյան • Վահան Թեքեյան • Զապել Եսայան • Սիամանթո • Դանիել Վարուժան • Վահան Տերյան • Ռուբեն Սևակ • Միսաք Մեծարենց
Արազի • Հակոբ Օշական • Կոստան Զարյան • Ստեփան Զորյան • Վահան Թոթովենց • Եղիշե Չարենց • Ակսել Բակունց • Նաիրի Զարյան • Գուրգեն Մահարի • Շահան Շահնուր • Վախթանգ Անանյան • Մկրտիչ Արմեն • Հրաչյա Քոչար • Խաչիկ Դաշտենց • Հովհաննես Շիրազ • Համո Սահյան • Մուշեղ Իշխան • Սերո Խանզադյան • Մարո Մարգարյան • Սիլվա Կապուտիկյան • Գևորգ Էմին • Հրաչյա Հովհաննիսյան • Վահագն Դավթյան • Պարույր Սևակ • Մկրտիչ Սարգսյան • Զահրատ • Աղասի Այվազյան • Մետաքսե • Հայկ Խաչատրյան • Արտաշես Քալանթարյան • Մուշեղ Գալշոյան • Վարդգես Պետրոսյան • Ժիրայր Անանյան • Հրանտ Մաթևոսյան • Զորի Բալայան • Արամայիս Սահակյան • Պերճ Զեյթունցյան • Ռազմիկ Դավոյան • Հենրիկ Էդոյան • Արտեմ Հարությունյան • Լևոն Անանյան • Գուրգեն Խանջյան • Հրաչյա Թամրազյան • Լևոն Խեչոյան • Վահրամ Սահակյան • Աշոտ Գաբրիելյան
Հայ պատմագիրներ և ժամանակագիրներ • Հայ աստվածաբաններ