Հայ գրերի գյուտ

Հայ գրերի գյուտ, հայերենի այբուբենի ստեղծում։ Տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը (361-440

Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Այբուբենի գյուտի շնորհիվ հայ ժողովրդի մեջ արմատացավ Քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով (հունարեն, արամեերեն), այլ մայրենի՝ հայոց լեզվով։ Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։ Ըստ Կորյունի՝ Մաշտոցին «Աստծուց իսկապես պարգևեց գրեր ստեղծելու բախտը, և նա իր սուրբ աջով ծնունդ տվեց հայոց տառերին»:

Իրավիճակը Հայաստանում

387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո հայ նախարարների կալվածքների մի մասը անցավ Հռոմեական (395 թվականից հետո՝ Բյուզանդական կայսրությանը), իսկ արևելյան մեծ հատվածը՝ Սասանյան Պարսկաստանին։ Զրադաշտականություն դավանող Սասանյանների արքունիքը նպատակ ուներ հայերին դարձի բերել հեթանոսության, կտրել քրիստոնյա Բյուզանդիայից ու աստիճանաբար ձուլել պարսիկների հետ։ Ավելին, Մեծ Հայքի թագավորության անկումից հետո (428) Աղվանքին բաժին ընկան Ուտիքը և Արցախը, Ատրպատականին՝ Փայտակարանը և Պարսկահայքը, Վրաստանին՝ Գուգարքը և մասամբ Տայքը։ Երկրի վեց նահանգները միավորվեցին Հայաստանի մարզպանության մեջ։ Առավել հզոր նախարարները՝ Բագրատունիները, Մամիկոնյանները, Արծրունիները և Սյունիները, հանձն առան պետականության պահպանման գործը։ Նրանց կողքին կանգնեց հայ առաքելական եկեղեցին։

Ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը ապահովելու նպատակով ստեղծվում է հայերենի այբուբենը. հայկական բանահյուսությունը, հունարեն, արամեերեն և պարսկերեն կատարվող արքունի գրագրությունը, ինչպես նաև կրոնական ծեսերը, սկսեցին արվել հայերենով։ Կա տեսակետ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն։ Ենթադրվում է, որ դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին։

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 362 թվականին։ Երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը։

Հայերենի այբուբեն

Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում գավառի հարևանությամբ)։ Մաշտոցը համոզվում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով, հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, սակայն ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները, քանի որ նոր կրոնն անհասկանալի էր ժողովրդի լայն զանգվածներին։ Քրիստոնեության դիրքերը հնարավոր էր ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը։ Անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը՝ դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին։ Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսությունը, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար։

Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում էր հայոց գրեր ստեղծելու մասին։ Վռամշապուհ Արշակունի (389-415) արքայի օգնությամբ նախ բերվում են Դանիելյան գրերը, սակայն շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին։ Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» առաջին հայերեն նախադասությունը՝

Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ
- Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը

Նոր այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը։ Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ։ Վաղարշապատում՝ Ռահ (Երասխ) գետի ափին, Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին ցույց տրվեց ճոխ ընդունելություն։ Նրան դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ։

Դպրոցներ

Ամարասի վանք. առաջին դպրոցներից մեկը

Գրերի գյուտից հետո բացվեցին դպրոցներ՝ նոր այբուբենով մանուկներին ուսուցանելու համար։ Հայոց առաջին դպրոցներից մեկը «Հայոց Արևելից կողմերում» (Ուտիք, Արցախ) բացվեց Ամարասի վանքում։ Հայոց լեզվի դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում։

Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում։ Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական։

Հեթանոսության ժամանակ մեհենագրերի կիրառությունը կենտրոնացած էր միայն սրբատեղիներում, իսկ քրիստոնեությունը ժողովրդական լայն զանգվածներին մատչելի դարձրեց կրթությունը։ Մաշտոցը շրջում էր գավառներում ու դպրոցներ բացում, Սահակ Պարթև կաթողիկոսը մնում էր Վաղարշապատի արքունիքում՝ նախարարներին ուսուցանելու հայերեն գրերը։ Մշակութային այդ շարժումը հայտնի է «ոսկեդար» անունով։

Մեսրոպ Մաշտոցը մահացավ 440 թվականին և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում։ Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև՝ եկեղեցի կառուցվեց։ Նրանից առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը[1]։

Թարգմանական գրականություն

Մեսրոպ Մաշտոց. Ֆրանչեսկո Մաջոտտո

Հայերենի այբուբենի կիրառությունը օգնել է ժողովրդի մեջ քրիստոնեության տարածմանն ու նրա վարդապետության քարոզչությանը, որը մինչ այդ արվում էր հունարենով կամ ասորերենով՝ մնալով անհասկանալի։ Հոգևորականության մեջ դեռևս զգալի թիվ էին կազմում օտարազգիները։

Թարգմանական գրականության առաջնեկը հայերեն Աստվածաշունչն էր՝ Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի ղեկավարությամբ։ Ուսումնասիրողներն այն անվանում են «Թագուհի թարգմանութեանց»։ Այնուհետև նրանք սկսեցին հայերեն թարգմանել Հին աշխարհի նշանավոր շատ հեղինակների գործեր։ Բնութագրելով նրանց գործունեությունը՝ 20-րդ դար դարի հայ պատմաբան Լեոն միանգամայն նշել է.

Նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին։ Ավանդությունը հականե հանվանե ցույց է տալիս, թե որոնք են Սահակի և Մաշտոցի հեղինակած շարականները։ Նրանց սկսածը շարունակեցին իրենց աշակերտները, այնպես որ Ոսկեդարը հանձնեց իր հաջորդ դարերին հոգևոր բանաստեղծությունների մի մեծ շարք
- Լեո (Առաքել Բաբախանյան, 1860-1932)

Հին հայերենը՝ գրաբարը, որն արդեն մեծապես մշակվել էր հեթանոսական մեհյաններում, հենց սկզբից դրսևորեց գրական լեզվի ճկունությունն ու գեղեցկությունը՝ վաստակելով «ոսկեդարյան» լեզու անունը։ Թարգմանական գրականության ըստ ամենայնի զարգացումը զարկ տվեց նաև հայոց լեզվով ազգային պատմագրության ու գրականության զարգացմանը։ Պետականությունը կորցնելուց հետո (428) այն դարձավ հայությանը միավորող հզոր միջոց[2]։

Հայ գրականություն

Ոսկեդարի հայ պատմիչների երկերը նաև գեղարվեստական գործեր են։ Այդ առումով հատկապես առանձնանում է Եղիշեի աշխատությունը (Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին)։ Գեղարվեստական մեծ շնչով է Եղիշեն ներկայացնում Վարդան Մամիկոնյանին, Ավարայրի ճակատամարտը և շատ այլ իրադարձություններ։ Փավստոս Բուզանդը պատմում է Գնելի, Տիրիթի և Փառանձեմ թագուհու մասին։ Մեծ զարգացում է ապրում վարքագրությունը, որի թեման քրիստոնեական սրբերի սխրագործություններն են (Շուշանիկի վարքը)։ Շուշանիկը սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրն էր, Գուգարաց բդեշխ Վազգենի կինն էր, որից զրադաշտականություն ընդունած ամուսինը պահանջում էր հետևել իրեն և ընդունել պարսից կրոնը։ Շուշանիկին չեն ընկճում ոչ երկաթե կապանքներն ու բանտը, ոչ տանջանքները, և նա, չուրանալով քրիստոնեությունը, սպանվում է ամուսնու կողմից։

Ագաթանգեղոս

Հին հայ բանահյուսության բազմաթիվ նմուշներ պահպանվել են հայ մատենագիրների և, հատկապես, Մովսես Խորենացու երկերում։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո լայն տարածում են ստանում հոգևոր երգերը կամ շարականները[3]։

Պատմագրություն

Հայ պատմագրության առաջին աշխատությունները գրվել են 5-րդ դարում։ Ագաթանգեղոսը Հայոց դարձին նվիրված աշխատությունը գրել է 4-րդ դարում, սակայն այն, լինելով Գրիգոր Լուսավորչի վարքը, 5-րդ դարում հարստացվել է վերջինիս վարդապետությամբ և մեզ է հասել այդ վիճակով։ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը և Ղազար Փարպեցին, մեկը մյուսին շարունակելով, մեզ են հասցրել հայոց 3-5-րդ դարերի պատմությունը։

Ագաթանգեղոսի պատմական տեղեկություններին զուգահեռ ներկայացնում է քրիստոնյա սրբերի կյանքը։ Նրա պատմությունը հարուստ նյութ է պարունակում հայոց հեթանոսական կրոնի վերաբերյալ։ Ագաթանգեղոսի պատմությունը շարունակել է Փավստոս Բուզանդը՝ գրի առնելով 4-րդ դարի 30-ական թվականներից մինչև 387 թվականի ընկած պատմությունը։ Հեղինակը փառաբանել է հայ ժողովրդի ազատասիրական ոգին, նկարագրել նրա կռիվները պարսկական զորքերի դեմ, Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջամտությունները Հայոց թագավորության ներքին գործերին։ Նա իր պատմությունն ավարտում է Հայոց թագավորության՝ Հռոմի և Պարսկաստանի միջև 387 թվականի բաժանմամբ։

Այն ժամանակ և այնուհետև Հայոց թագավորությունը բաժանվեց, ցրվեց, նվազեց, իր նախկին մեծությունից ընկավ
- Փավստոս Բուզանդ (5-րդ դար)
Մեսրոպ Մաշտոց և Կորյուն

Ղազար Փարպեցին ներկայացնում է 4-րդ դարի վերջի և 5-րդ դարի պատմությունը։

Պետք է ստույգը գրել, չեղածը չավելացնել, եղածները չպակասեցնել
- Ղազար Փարպեցի (5-րդ դար)

Պատմիչն արժեքավոր և արժանահավատ տեղեկություններ է պահպանել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասին։

Հայոց լեզվով գրած 5-րդ դարի առաջին մատենագիրը, թերևս, Կորյունն է, որը տալիս է Մեսրոպ Մաշտոցի վարքը և հայոց գրերի ստեղծման պատմությունը։ Եղիշեն, նկարագրել է պարսկական տիրապետության դեմ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ բռնկված հուժկու ժողովրդական ապստամբությունը։

Պատմահայր Մովսես Խորենացին առանձնանում է հայ պատմագիրների շարքում։ Սահակ Բագրատունու մեկենասությամբ գրված նրա «Պատմություն Հայոց»-ը մի զարմանահրաշ երկասիրություն է, որն ընդգրկում է հայոց պատմությունը՝ սկսած մեր ժողովրդի ծագումից մինչև 5-րդ դարի կեսերը։ Հայոց Պատմահայրն ի մի է բերել և սերունդներին թողել հայ ժողովրդի առաջին ամբողջական պատմությունը, որը նա բաժանել է երեք գրքի.

  • առաջին գրքում պատմվում է Հայկ Նահապետի և նրան հաջորդած սերունդների կատարած գործերի մասին
  • երկրորդ գրքում հանդես են գալիս հայոց մեծ բարեփոխիչներ Վաղարշակ և Արտաշես թագավորները, տրվում է մի շարք այլ թագավորների գործունեությունը
  • երրորդ գիրքը, որ նվիրված է Հայաստանի 4-5-րդ դարերի պատմությանը, ավարտվում է «Ողբ»-ով, որտեղ հեղինակը սգում է Հայոց թագավորության անկումը և քննադատում հայ հասարակության բացասական կողմերը։

Պատմահայրն օգտվել է ոչ միայն նախորդ հայ հեղինակների գործերից, այլև օտար հեղինակների երկասիրություններից, ինչպես նաև «Աստվածաշնչից»։ Նրա երկը մեզ է հասցրել ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ՝ Հայկի և Բելի պատմությունը, Արայի և Շամիրամի ավանդազրույցը, Վահագնի ծննդյան երգը, Արտաշես արքային ձոնված երգերը և այլն։ Ի տարբերություն իրեն նախորդած կամ հաջորդած շատ հեղինակների` նա աշխատել է իր օգտագործած նյութերի պատմական մասերը զատել առասպելականից։

Մովսես Խորենացի

Պատմահայրը հայ ժողովրդի պատմությունը գրել է հարևան ժողովուրդների պատմության ընդհանուր հենքի վրա, և դրա շնորհիվ նրա երկը հարուստ նյութ է պարունակում նաև Վիրքի, Աղվանքի, Պարսկաստանի, Ասորիքի և անգամ առավել հեռավոր աշխարհների մասին՝ Իռլանդիայից մինչև Չինաստան։ Դա հատկապես արտացոլվել է նրա հեղինակած «Աշխարհացույց»-ում։

Թեպետ մենք փոքր ածու (փոքրաքանակ ժողովուրդ) ենք և թվով քիչ, և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել...
- Մովսես Խորենացի

Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը ամբողջ միջնադարում ծառայել է որպես դասագիրք, որով հայրենասիրական ոգով դաստիարակվել են հայ ժողովրդի տասնյակ սերունդներ։ Նա անվանվել է «Մեծն Քերթող», «Քերթողահայր», այսինքն մեծ իմաստուն և բանաստեղծ։ Պատմահոր անունը հայտնի է ամբողջ աշխարհին, իսկ նրա գործը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։

Ուշագրավ է նաև Պատմահոր՝ հայ ժողովրդին տված գնահատականը, երբ դիմում է հայոց մարզպան Սահակ Բագրատունուն.

... դու պատկանում ես նախնական և քաջ ազգի, արդյունավոր ոչ միայն խոսքի և պիտանի խոհականության մեջ, այլև բազմաթիվ մեծամեծ փառավոր գործերով...
- Մովսես Խորենացի[4]

Դրամագիտություն

2002-2003 թվականներին Հայաստանի կենտրոնական բանկի կողմից թողարկվել են երեք հուշադրամներ՝ նվիրված հայ գրերի գյուտի 1600-ամյակին։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. «Թարգմանչական գրականությունը։ «Աստվածաշնչի» թարգմանությունը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. «Ազգային գրականության ձևավորումը։ Գեղարվեստական արձակ, բանաստեղծություններ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. Պատմագրություն, իմաստասիրություն (փիլիսոփայություն) և գրականություն

Read other articles:

Grasdorf Stadt Laatzen Wappen von Grasdorf Koordinaten: 52° 18′ N, 9° 48′ O52.3019444444449.804722222222259Koordinaten: 52° 18′ 7″ N, 9° 48′ 17″ O Höhe: 59 m ü. NHN Fläche: 3,17 km² Einwohner: 3263 (22. Aug. 2017) Bevölkerungsdichte: 1.029 Einwohner/km² Eingemeindung: 1. Januar 1964 Postleitzahl: 30880 Vorwahl: 0511 Grasdorf (Niedersachsen) Lage von Grasdorf in Niedersachsen St.-Marien-K...

 

Random number generator based on atmospheric noise Random.orgRandom.org as of October, 2009Type of siteWeb serviceAvailable inEnglishOwnerMads HaahrCreated byMads HaahrURLwww.random.orgRegistrationoptionalLaunched1998Current statusonline Random.org (stylized as RANDOM.ORG) is a website that produces random numbers based on atmospheric noise.[1] In addition to generating random numbers in a specified range and subject to a specified probability distribution, which is the...

 

تيكمي أوبودرار تقسيم إداري البلد المغرب  الجهة كلميم واد نون الإقليم سيدي إفني الدائرة الأخصاص الجماعة القروية سيدي حساين أو علي المشيخة إد غزال إد شعود السكان التعداد السكاني 15 نسمة (إحصاء 2004)   • عدد الأسر 4 معلومات أخرى التوقيت ت ع م±00:00[1]،  وت ع م+01:00[1]  ...

Dolní Slivno Dolní Slivno (Tschechien) Basisdaten Staat: Tschechien Tschechien Region: Středočeský kraj Bezirk: Mladá Boleslav Fläche: 1136 ha Geographische Lage: 50° 19′ N, 14° 44′ O50.3087814.7327353268Koordinaten: 50° 18′ 32″ N, 14° 43′ 58″ O Höhe: 268 m n.m. Einwohner: 377 (1. Jan. 2023)[1] Postleitzahl: 294 78 Kfz-Kennzeichen: S Verkehr Straße: Benátky nad Jizerou – Kropáčova Vrutice St...

 

South African environmental organization Environmental movement in South Africa Organisations Earthlife Africa Cape Town Ecology Group Koeberg Alert Earthlife Africa GreenPeace Africa EThekwini ECOPEACE Endangered Wildlife Trust WESSA Groundwork South Africa Dolphin Action and Protection Group Conferences South African National Conference on Environment and Development World Summit on Sustainable Development COP17 vte Earthlife Africa is a South African environmental and anti-nuclear organisa...

 

Pour les articles homonymes, voir COA. Comité olympique algérien Sigle COA Création 18 octobre 1963 Président Abderrahmane Hammad Siège Ben Aknoun Affiliation Comité international olympique Site internet www.coa.dz modifier  Le Comité olympique et sportif algérien (COA), est le comité national olympique de l'Algérie, créé le 18 octobre 1963 et reconnu par le CIO le 27 janvier 1964. Il est à la fois le représentant du mouvement sportif algérien auprès des pouvoirs publics ...

Grand Theft Childhood: The Surprising Truth About Violent Video Games and What Parents Can Do Author Lawrence Kutner Cheryl K. Olson CountryUnited StatesLanguageEnglishSubjectPsychology of violent videogamesGenreNon-fictionPublisherSimon & SchusterPublication dateApril 15, 2008Media typePrint, e-bookPages272ISBN978-0-7432-9951-0OCLC173367486Dewey Decimal302.23/1 22LC ClassHQ784.V53 K88 2008 Grand Theft Childhood: The Surprising Truth About Violent Video Games and What Parents Ca...

 

Military unit 761st Tank BattalionActive1942–1946 (segregated unit)1947–1955 (integrated unit)AllegianceUnited StatesBranchUnited States ArmyTypeSeparate tank battalionRoleArmored warfareSizeBattalionNickname(s)Black PanthersMotto(s)Come Out FightingColorsBlue, red, yellowMascot(s)Black pantherEngagementsWorld War II Moyenvic Vic-sur-Seille Morville Battle of the Bulge Central Europe Decorations Presidential Unit CitationCommandersNotablecommandersLt. Col. Paul L. BatesMilitary unit The 7...

 

Berikut ini merupakan sabuah daftar pesawat penumpang regional jarak pendek yang dibangun dalam jumlah signifikan dan juga pesawat jet regional selain pesawat yang lebih kecil. Termasuk pesawat yang dibangun dengan jumlah terbatas namun dengan pengembangan teknologi yang signifikan Pesawat tersebut dibedakan dari pesawat lain karena tugas yang signifikan dalam mengisi jalur penerbangan jarak pendek dalam sistem hub and spoke penumpang dan kargo. Pesawat Turboprop Embraer EMB 120ER OM-FLY SkyE...

Bus station in Japan Tokyo City Air Terminal東京シティエアターミナルAirport Transport Service stationGeneral informationLocation42-42-1 Nihonbashi-hakozaki-cho,Chuo, TokyoJapanCoordinates35°40′56″N 139°47′16″E / 35.68222°N 139.78778°E / 35.68222; 139.78778Owned byTokyo City Air Terminal Co., Ltd.Operated byTokyo City Air Terminal Co., Ltd.Bus routes2Bus stands4Bus operatorsAirport Transport ServiceConnections Tokyo Metro at Suitengumae StationCo...

 

Canadian retail cooperative This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Calgary Co-op – news · newspapers · books · scholar · JSTOR (October 2019) (Learn how and when to remove this template message) Calgary Co-opTypeCooperativeIndustryRetailFoundedNovember 1956; 67 years ago (1956...

 

Collecting carbon dioxide from industrial emissions This article is about removing CO2 from industrial flue gas. For removing and sequestering CO2 from the atmosphere, see carbon sequestration. Global proposed (grey bars) vs. implemented (blue bars) annual CO2 captured. More than 75% of proposed gas processing projects have been implemented, with corresponding figures for other industrial projects and power plant projects being about 60% and 10%, respectively.[1] Carbon capture and st...

English singer and songwriter MarilynMarilyn in 1984BornPeter Antony Robinson (1962-11-03) 3 November 1962 (age 61)Kingston, JamaicaNationalityJamaicanBritish[1]OccupationsSingersongwriterYears active1983–1985; 1989; 2000–2003; 2016Musical careerGenres New wave[2] pop[citation needed] LabelsPhonogram (1983–1985)Interbeat (1989)Desilu Records (2000) Musical artist Peter Robinson (born 3 November 1962),[3] better known as Marilyn, is an English si...

 

Philippines National Park that encompasses the country's largest terrestrial protected area Samar Island Natural ParkSamar Natural ParkIUCN category II (national park)Entrance to the Panhulugan Cave at the Sohoton Natural Bridge ParkLocation in the PhilippinesLocationSamarNearest cityTaclobanCoordinates12°2′10″N 125°12′40″E / 12.03611°N 125.21111°E / 12.03611; 125.21111Area333,300 hectares (824,000 acres)EstablishedFebruary 20, 1996 (forest reserv...

 

Questa voce sull'argomento ciclisti francesi è solo un abbozzo. Contribuisci a migliorarla secondo le convenzioni di Wikipedia. Segui i suggerimenti del progetto di riferimento. Antonin Rolland Nazionalità  Francia Ciclismo Specialità Strada Termine carriera 1963 Carriera Squadre di club 1946-1948 Rhonson1949 Rhonson Ricci1950-1951 Rhonson1952-1954 Terrot1955-1959L. Bobet-BP-Hutchinson1960-1961 Rochet1962individuale1963Bertin-Porter 39-Milremo Nazion...

CloverWorks Inc.Logo studio sejak 2019-sekarangNama asli株式会社クローバーワークス[1]Nama latinKabushiki-gaisha Kurōbā WākusuJenisKabushiki gaisha Anak perusahaanIndustriStudio animasi Industri animeDidirikan1 Oktober 2018; 5 tahun lalu (2018-10-01)[2]Kantorpusat1-7-7 Umezato, Suginami, Tokyo, Jepang[2]TokohkunciHiroyuki Shimizu (清水博之) (Ketua) Akira Shimizu (清水暁) (Presiden)Total ekuitas¥ 100,000,000[2]PemilikSony Music Entert...

 

Commune in Brittany, FranceChâteaugiron Chaujon (Gallo) Kastell-Geron (Breton)CommuneChateau FlagCoat of armsLocation of Châteaugiron ChâteaugironShow map of FranceChâteaugironShow map of BrittanyCoordinates: 48°02′56″N 1°30′07″W / 48.0489°N 1.5019°W / 48.0489; -1.5019CountryFranceRegionBrittanyDepartmentIlle-et-VilaineArrondissementRennesCantonChâteaugironIntercommunalityPays de ChâteaugironGovernment • Mayor (2020–2026) Yves ...

 

Dieser Artikel behandelt den Politiker. Für den deutsch-amerikanischen Schachspieler siehe Edward Lasker. Eduard Lasker Eduard Lasker (eigentlich: Jizchak Lasker; * 14. Oktober 1829 in Jarotschin, Provinz Posen, heute Jarocin, Polen; † 5. Januar 1884 in New York) war ein preußischer Politiker und Jurist. Er prangerte 1873 mit einer Rede vor dem Reichstag riskante Spekulationen von Akteuren an den Börsen an. So war er an der Auslösung des sogenannten Gründerkrachs beteiligt.&...

Crátera de Éurito Autor Pintor de Eurytios KraterCreación 600 a. C.Ubicación Louvre storage (depot) (Francia)Material Arcilla y PinturaTécnica Incisión y HighlightDimensiones 46 centímetros x 46,5 centímetros[editar datos en Wikidata] Escena en la crátera del suicidio de Áyax el Grande. Crátera de Éurito es el nombre dado a una famosa crátera corintia, encontrada en Cerveteri, cerca de Roma, y conservada en el Museo del Louvre. Está datada en torno al año 600 a.&...

 

Italian painter (1844–1905) The neutrality of this article is disputed. Relevant discussion may be found on the talk page. Please do not remove this message until conditions to do so are met. (June 2021) (Learn how and when to remove this message) Hermann David Salomon CorrodiHermann David Salomon Corrodi, 1860BornJuly 1844Frascati, ItalyDied30 January 1905NationalityItalianEducationAcademy of St Luke, RomeKnown forPainter Hermann David Salomon Corrodi (July 1844 – 30 January 1905) w...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!