Վահագնի երգը, հայ հնագույն առասպելաբանական երգ, գրառված և ավանդված 5-րդ դարում՝ Մովսես Խորենացու կողմից («Պատմություն Հայոց», Ա․․, ԼԱ)։ Բաղկացած է երեք եռատող տնից, առաջինում դրսևորված է հին հայերի վաղնջական պատկերացումը աշխարհի ուղղահայաց եռամաս կառուցվածքի մասին (երկինք, երկիր, ծով), երկրորդ տան մեջ ներկայացված է տիեզերական այդ կառույցում երիտասարդ աստծու ծնունդը՝ երկնքի (հայր) և երկրի (մայր) երկունքից։ Երրորդում նկարագրվում է նորածին աստծու արտաքինը։ Ըստ Մովսես խորենացու՝ երգը նվիրված է եղել Տիգրանի երրորդ որդուն՝ աստվածացված Վահագնին։ Վահագնի երգը հնդեվրոպական առասպելաբանաստեղծական համակարգում դիցածընման վաղնջագույն հիմներգ է, որն իր մեջ պահպանել է թե՝ հնդեվրոպացիների առասպելաբանական պատկերացումները, թե նրանց նախնական բանաստեղծության հատկանիշները։
Տեքստ
Փանդիռների նվագակցությամբ գուսանները երգում էին Վահագնի դիցաբանական ձոնը, պատմում նրա բազում սխրագործությունների մասին։ Հինգերորդ դարում Պատմահայր Մովսես Խորենացին այն գրի է առել ժողովրդական գուսաններից․
|
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մաւրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք։
|
|
Հայկական գիր և գրականություն |
---|
| Գրականություն | |
---|
| Գիր | |
---|
| Ստեղծագործություններ և աշխատություններ | |
---|
| Հնագույն ձեռագրեր | |
---|
| Էպոս և առասպելներ | |
---|
| Ժանրեր | |
---|
| Ուսումնասիրություն | |
---|
| Հեղինակների ցանկեր | |
---|
| Վաղ շրջան Միջնադար 5-10-րդ դարեր | |
---|
| Վաղ և ուշ միջնադար 11-15-րդ դարեր ² | |
---|
| Նոր շրջան 16-18-րդ դարեր | |
---|
| 19-րդ դար 20-րդ դարի սկիզբ | |
---|
| 20-րդ դար արդի շրջան | |
---|
| Տե՛ս նաև | |
---|
| ¹ Միջնադարյան, նոր և նորագույն շրջանի միայն առավել հայտնիների անունները ² 5-14-րդ դարերը համարվում են Հայկական վերածննդի դարաշրջան |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 243)։
|