Անտունի, հայ հին ժողովրդական երգի տեսակ՝ հորինված մեծ մասամբ պանդխտության, նաև սիրո և այլ թեմաներով։
Անտունիները սկզբնապես ստեղծվել են միջին հայերենով և շատ տարածված են եղել հատկապես Արևմտյան Հայաստանի Ակն գավառում։ Շատ անտունիներ առաջացել են հայրեններից՝ պահպանելով նրանց տաղաչափական առանձնահատկությունները։ Անտունիները սովորաբար կազմված են լինում 4, 6 և ավելի տողեր ունեցող տներից, 7-8 վանկանի տողերից։
|
Անտունի պանդխտի
...Եկիր նը՝ բարով եկիր,
Դուն եկիր, ես եմ խնդալու.
Քու գալն է հազար բարի...
Սփռիմ էպիշում խալի...
Սազեմ ոսկունքեն սեղան,
Հավ խորվեմ, կաքաւն ի վրան.
Շինեմ արծթեն խատեհ,
Նռան հատ գինին ի վրան...
|
|
Հայտնի է Կոմիտասի «Անտունի» երգը[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 22.
Հայկական գիր և գրականություն |
---|
| Գրականություն | |
---|
| Գիր | |
---|
| Ստեղծագործություններ և աշխատություններ | |
---|
| Հնագույն ձեռագրեր | |
---|
| Էպոս և առասպելներ | |
---|
| Ժանրեր | |
---|
| Ուսումնասիրություն | |
---|
| Հեղինակների ցանկեր | |
---|
| Վաղ շրջան Միջնադար 5-10-րդ դարեր | |
---|
| Վաղ և ուշ միջնադար 11-15-րդ դարեր ² | |
---|
| Նոր շրջան 16-18-րդ դարեր | |
---|
| 19-րդ դար 20-րդ դարի սկիզբ | |
---|
| 20-րդ դար արդի շրջան | |
---|
| Տե՛ս նաև | |
---|
| ¹ Միջնադարյան, նոր և նորագույն շրջանի միայն առավել հայտնիների անունները ² 5-14-րդ դարերը համարվում են Հայկական վերածննդի դարաշրջան |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 458)։
|