Հայկական հնագրություն

Հայկական հնագրություն, հնագրության[1] բաժիններից մեկը, որն ուսումնասիրում է հայերեն գրերի նշանների և նրա տեսակների աստիճանական զարգացումը։ Հայկական հնագրությունը դա նաև հայ գրերի զարգացման և աստիճանական զարգացման պատմության նկարագիրն է[1]։ Հայերեն այբուբենը ստեղծվել է 405 թվականին Եդեսիա և Սամոսատ քաղաքներում գիտնական, կուսակրոն քահանա Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Ինչպես և համաշխարհային այլ գրերի համակարգերում, 1600 տարվա ընթացքում հայ գրերի գրաֆիկական նշանագրությունը կրել է որոշ փոփոխություն[2]։ Միջին դարի հայ գրերի հիմնական 4 տեսակները[3] երկաթագիրը, բոլորգիրը, Նոտրգիրն ու Շղագիրն են[4][5]։ Նրանցից առաջինը համարվում է մեծատառ, մնացած երեքը՝ փոքրատառ նշանագրությամբ տառեր։ Այդ տեսակներից յուրաքանչյուրը հնարավոր է ունենան որոշակի տարատեսակներ[6]։

Ուսումնասիրության պատմություն

«Էջ Ա․Տաշյանի Հայկական հնագրության ակնարկ» գրքից

Առաջին գիտական վիճաբանությունները հայ գրերի տեսակների վերաբերյալ հայտնվել են 17-18-րդ դարերում հնագրության որպես գիտության կանոնի ի հայտ գալու ժամանակաշրջանում։ 1711 թվականին Յոհան Շրյոդերը իր «Հայոց լեզվի գանձարան» աշխատության «անգլ.՝ De Orthographia»[7] բաժնում վերանայում է հնագրությանը վերաբերող հարցեր։ Շրյոդերը կազմեց հայ գրերի տարբեր տեսակների աղյուսակ՝ մեկնաբանությունների էջերով․ 1730 թվականին անանուն հեղինակը ֆրանսերեն լեզվով պատրաստեց հայերենի ուղղագրությունը, որում նույնպես հայտնաբերվել է բաժին «ֆր.՝ De l’orthographe»՝ հայ գրերի տեսակների մասին։ Ավելի մանրամասն թեման ուսումնասիրում է Մխիթարական Ղուկաս Ինճիճյանը իր «Հայոց հողի հնագիտական նկարագրի» 3-րդ հատորում 1835 թվականին[8]։

Սակայն որպես անկախ ճյուղ հայկական հնագիտությունը ստացվել է 19-րդ դարի վերջերին[1]։ Հայկական հնագրության առանձին հարցեր վերանայվել են 1892 թվականին Ի․ Հարությունյանի «Հայերեն գրեր» աշխատության մեջ[9]։ Հայկական հնագրության գիտական ուսումնասիրությունը հիմնադրվել է 1898 թվականին, երբ Ա․Տաշյանի կողմից կազմվել էր Վիեննայի Մխիթարյանների գրապահոցի հայերեն ձեռագրերի ցանկը և հայկական հնագիտության[10] առաջին նպաստը[9]։ Պատճառն այն գրելու համար հանդիսացավ Եգիպտոսում հայտնաբերված Հունա-Հայկական պապիրուսը[11]։ Գրքում տրվում է գրերի միջնադարյան տեսակների ուսումնասիրությունը, ծանոթագրություն կրկնագրերի վերաբերյալ, հարցեր և այլն։ Հայերեն գրերի Տաշյանի դասակարգումը մինչև հիմա պահպանել է իր գիտական արժեքը։ Հայերեն տառերին և ձեռագրերի արվեստին վերաբերող հարցերը քննարկվում են Գ․ Հովսեփյանի «Հին հայերի գրերի արվեստը» գրքում (1913)[12]։ Այդ ալբոմում ներկայացված են 5-18-րդ դարերի հայ գրերի 143 տեսակների պատճեններ՝ արված փափուկ նյութի, քարի կամ մետաղի վրա։ Նախասովետական ժամանակներում հրատարակվել են միայն այդ երկու աշխատանքները, որոնք նվիրված են զուտ հայկական հնագրությանը[13]։

Հայկական հնարգությանն է նվիրված Հրաչյա Աճառյանի «Հայերեն գրեր»-ը (1928), որոնցում մանրամասն վերլուծվում են հայերեն տառերի ծագման պատմությունը և նրանց գրաֆիկական զարգացումը։ Իր գրքում Աճառյանը օգտագործում է Տաշյանի և Հովսեփյանի աշխատությունները[14]։ Որոշակի գիտական արժեք է իրենից ներկայացնում Կ․ Կաֆադարյանի «Հայ գրերի սկզբնական տեսքը» աշխատությունը (1939)։ Հայերեն գրերի ծագման և նրանց Արամյան գրերի հետ կապի թեմային է նվիրված Ա․ Պերիխանյանի «Հայերեն գրերի ծագման մասին հարցը» հոդվածը[15]։ Հայերեն գրերի պատմության և գրաֆիկայի էվոլյուցիայի ուսումնասիրության գործում մեծ ներդրում ունի Ա․Աբրամյանը[16][17]։ Վերջինս վերանայում է հապավումները, գաղափարագրերը (ռուս.՝ Идеограмма), կրիպտոգրամմաները և այլն։ Հայկական հնագրության հարցերով զբաղվել են նաև Գ․ Լևոնյանը, Լ․Խաչերյանը, Է․ Աղայանը և այլք։ Հարցի ուսումնասիրման մեջ կարևորագույն ներդրում դարձավ 1960-1973 թվականներին «Հայերեն արձանագրությունների կանոններ»-ի հրապարակումը՝ կազմված չորս հատորից։

2002 թվականին Մ․ Սթոունի, Դ․ Կույումջյանի և Խ․ Լեխմանի հեղինակությամբ հրապարակվեց «Հայկական հնագրության ալբոմ»-ը[18]։

Հայերեն գրերով հնագիտական հուշարձաններ

Հատված Հունա-Հայկական պապիրուսից 5-7-րդ դար,Հայերեն ձեռագիր խճանկար Երուսաղեմից Թվարկվում է 7-րդ դարի երկրորդ կեսից

Հայերեն գրերի նկարագրման մեթոդոլոգիայի մշակման համար կարևոր նշանակություն ունեն համեմատաբար ավելի վաղ պահպանված հուշարձանները։ Որպես հայկական վիմագրերի հնագույն օրինակ համարվում է Կարսի Տեկոր գյուղի տաճարին՝ փորագրությունը՝ արված ամենաուշը 490 թվականին[19]։ Այսինքն ընդամենը Մեսրոպ Մաշտոցի մահից 50 տարի անց[20]։ Փորագրությունը չունի հստակ ժամանակագրություն[21], բայց երկրորդ տողում, որպես տաճարի հիմնադիր, հիշատակվում է կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունու անունը, որը եղել է այդ պաշտոնում 478-490 թվականներին[22]։ Վաղ հայկական փորագրություններում գիտնականները առանձնացնում են նաև 6-րդ դարում Դվինի Սուրբ Հռիփսիմեի վանքի փորագրությունը 618 թվականին[23]։ Նմանապես Սուրբ Երկրումպահպանվել են 5-րդ դարի չթվագրված հայերեն փորագրություն և 5-րդ կամ 6-րդ դարերի խճանկար[24]։

մագաղաթի վրա առաջին ընդհատումներով ձեռագրերը պատկանում են 5-6-րդ դարերին[25]։ 640 տարուց ոչ ավելի ուշ թվարկվում է Հունա-Հայկական պապիրուսը՝ գտնված Եգիպտոսում 19-րդ դարի ավարտին։ Պապիրուսը պարունակում է հունարեն տեքստ՝ գրված հայերեն տառերով։ Հայերենով գրված ամենավաղ պահպանված հստակ թվագրված ձեռագիրը գրվել է 862 թվականին[26]։ Հայկական հնագրության համար կարևոր նշանակություն[27] ունի նաև Լազարյան ավետարանը, որը վերագրվել է 887 թվականին։ Հնագույն հայերեն ձեռագիրը թղթի վրա վերաբերում է 981 թվականին[28]։ Այն գրված է Երկաթագիր և Բոլորգիր գրատեսակներով։ Ձեռագիրը հատկանշական է նաև նրանով, որ ներկայացնում է բոլորգիրի ամենավաղ (առաջին) օրինակը։

Հայկական հնագրությունն ուսումնասիրելու համար կարևոր են նաև այլ գտածոները, օրինակ Սասանյան դարաշրջանի հին հայերենով փորագրված գեմաքարով ոսկե մատանին։ Մակագրությունը փորագրված է կլորավուն Երկաթագրով և ունի 5-7-րդ դարերի թվագրություն[29]։

Ի սկզբանե որպես գրանյութ ծառայել է մագաղաթը, պապիրուսը Հայաստանում չէր կիրառվում[28]։ 20-րդ դարի կեսին հաշվառվում էր մոտ 24000[1], ըստ արդի տվյալների՝ 30000[30]-ից ավելի հայերեն ձեռագրեր։ Նրանց մեծ մասը թվագրված են[13]։

Հայերեն գրերի աստիճանական զարգացումը

Հնագրության կարևոր խնդիրներից է համարվում այն հարցը, թե տառերի հատկապես ո՞ր տեսակն է օգտագործել Մեսրոպ Մաշտոցը։ Գիտնականների մեծամասնությունը համարում են, որ Մաշտոցը հորինել և օգտագործել է մի տառատեսակ, որը ներկայումս անվանվում է Մեսրոպյան երկաթագիր[31]։ Հենց այդ մեծ, ուղղահայաց և կլորավուն լրիվ մեծատառ տառատեսակն է հանդիպում հին ձեռագրերում։ Համարվում է, որ Երկաթագրի այդ սկզբնական ձևից է հետագայում ստացվել ուղղագիծ Երկաթագիրը և նրա տարատեսակները։ Վերջին հաշվով, այդ տառատեսակը զարգանալով վերածվեց բոլորգիրի, իսկ այնուհետև Նոտրգիրի և Շղագրի[31][32]։ Վ․Կալզոլարին և Մ․Սթոունը ենթադրում են, որ Երկաթագրի սկզբնական ձևը պետք է որ եղած լիներ ավելի սղագիր (ռուս.՝ Скоропись) և Շղագիր, ինչպես այն ժամանակների հունական և սիրիական գրերը։ Քիչ հավանական է համարվում այն, որ Ավետարանի թարգմանության համար, ինչը տասնամյակներ է տևել, Մաշտոցն ու իր աշակերտները գործածել են Երկաթագրի աշխատատար ձևը[11]։ Գիր տերմինը հանդիպում է հայերեն գրերի բոլոր 4 անունների մեջ։

Երկաթագիր

1.Լազարյան Ավետարան, 887 թ․, Կլորավուն Երկաթագիր[33] 2.Քառաավետարան, 11-12-րդ դարեր, Ուղղագիծ Երկաթագիր[34]հայտնի 5-րդ դարից

Երկաթագիրը[5] հին հայերեն տառատեսակ է[34], հայտնի 5-րդ դարից։ «Հայոց լեզվի նոր բառարան»-ը (1836-1837) տալիս է նրան « Գրված երկաթե ստիլոսով » նշանակությունը։ Հայերեն գրերի պատմության մեջ այն համանման է հին լատիներեն Ունցիալ գրին և Կիրիլիկ տառատեսակին։ Ինքը տերմինը, առաջին անգամ հանդիպում է Ավետարանի հիշատակարանում (ռուս.՝ Колофон (часть книги))՝ թվագրված 10-րդ դարի սկզբին[5]։ Ըստ գրերի տեսության մեջ ընդունված որակավորման, երկաթագիրը և նրա տարատեսակները դասվում են տառերի Մեծատառերի (ռուս.՝ Maюскул)խմբին։ Հին Հայերենի Մայուսկուլային գրերի երկու հիմնական ձևերը՝ դրանք կլորաձև և ուղղագիծ երկաթագրերն են[35][36][29]։

Կլորաձև Երկաթագիրը ձևավորվում է ուղղահայաց առանցքների և մի քանի հորիզոնական էլէմենտներն իրար կապող ուղղանկյունների համադրությունից։ Տառերի միջև կապ չկա, բառամեջը բացակայում է։ Կլորաձև երկաթագիրը գործածվել է մինչև 13-րդ դարը, հետագայում օգտագործվել է վերնագրերի[34] համար։ Աճառյանը գտնում էր, որ այն երկու տեսակներից ավելի հինն էր[35]։ Այն անվանում են նաև «Բուն իմաստով Մեսրոպյան»[37]։

Այս տառատեսակի մյուս ձևը Ուղղագիծ երկաթագիրն է։ Ինչպես և կլորաձևը, այն պահպանվել է մինչև 13-րդ դարը։ Համեմատաբար ավելի վաղ թվագրված հուշարձանները պատկանում են 10-րդ հարյուրամյակին։ Այն անվանվում է նաև «Միջինմեսրոպյան»[35] կամ կիսաունցիալ։ Երկաթագրի այդ տեսակը դուրս է բերվում ուղղահայաց կամ դեպի աջ թեքությամբ[38]։

Մեծատառ տեսակի երկու հիմնական գրերի շարքում երբեմն առանձնացնում են «փոքրատառ երկաթագիրը»։ Իրականում այն փոքրացված չափերով ուղղագիծ Երկաթագրն է։ Քանի որ այն չի պարունակում կառուցվածքային տարբերություն, նպատակահարմարությունը սահմանել այն որպես գրերի ինքնուրույն տեսակ՝ վիճարկվում է[38]։ 13-րդ դարից երկաթագիրը կիրառվում է միայն խորագրեր, վերնագրային տողեր գրելիս[36]։

Թամազ Գամղրելիձեն գտնում էր, որ այդ հնագույն հայերեն գրի գծագրությունը համարվում է նրա ստեղծողի ինքնատիպ աշխատանքի արդյունք և հիմնովին անկախ է հունարենից[39]։

Բոլորգիր

Գոյություն ունի այս տառատեսակի պատմության քննարկման երկու մեկնաբանություն․ ի սկզբանե Երկաթագրի հետ 5-րդ դարից ի վեր գոյություն ունենալու տարբերակը և վերջինիս էվոլյուցիայի արդյունքում Բոլորգրի ստացումը։ Այն միտքը, որ երկաթագիրն ու Բոլորգիրը գոյություն են ունեցել միաժամանակ, առաջարկել է դեռ անցած դարի սկզբում հայկական հնագրության առաջին ուսումնասիրողներից մեկը՝ Հովսեփյանը[3]։ Սանջյանը նույնպես ենթադրում է[4], որ այդ տառատեսակը գոյություն ուներ արդեն 5-րդ հարյուրամյակում։ Կույումջյանի կարծիքով տվյալ հարցը համարվում է վիճելի[11]։ Սերգեյ Մուրավյովը չի բացառում սովորական սղագիր Երկաթագրի հետ միաժամանակ գոյություն ունենալու հնարավորությունը, բայց ելնելով տեսական նկատառումներից՝ համարում է այն քիչ հավանական[20]։ Ընդունված է համարել, որ Բոլորգիրը աստիճանաբար ստացվել է Երկաթագրի էվոլյուցիայի արդյունքում՝ գրիչների ժամանակի և մագաղաթի տնտեսման նկատառումներից ելնելով[40]։

Նրանով արված ամենահին ձեռագիրը հանդիպում է 10-րդ դարում[41], թեև 887 թվականին «Լազարյան Ավետարանում» արդեն նկատվում են Բոլորգրի օրինակներ[42]։ Հավանաբար գրի այդ ձևը հայտնվել է ավելի վաղ. այդ տեսակի մի քանի տառեր հանդիպում են 6-7-րդ դարերի Հունա-հայկական պապիրուսի վրա, ինչպես նաև այդ ժամանակաշրջանի վաղ քիրստոնեկան ձեռագրերում[41]։ Եվ այսպես՝ պապիրուսը դառնում է Երկաթագիրը Բոլորգրի վերածվելու էվոլյուցիայի ուսումնասիրման կարևոր օղակ[43]։ Ինքը՝ տերմինը առաջին անգամ արձանագրվել է 12-րդ դարի ավարտին հիշատակարանում (ռուս.՝ Колофон (часть книги))[41]: Բոլորգիրը համարվում է 13-16-րդ դարերի գրերում գերիշխող տեսակ[44] (համաձայն Կարճ Գրական Հանրագիտարանի (ռուս.՝ КЛЭ) մինչև 15-րդ դարը[1])։ 16-րդ դարից[4] սկսած Բոլորգիրը նույնպես ընկած է հայերեն տպագրական տառատեսակի հիմքում[44][38]։ 17-րդ դարի Արևմուտքի ուսումնասիրողներ Ֆ. Ռիվոլան և Կ. Գալանուսը՝ orbicularis, Ի. Շրյոդերը՝ rotunda[41], առաջարկում էին այդ գրի լատիներեն համարժեքները։

Մասնագետների մի մասը տերմինը թարգմանում են որպես «Կլոր գիր»[38], թեև Բոլորգիրը կազմվում է գրեթե բացառապես ուղղագիծ էլէմենտների համադրությամբ։ Հայերեն լեզվով «բոլոր» նշանակում է ոչ միայն «կլոր» կամ «կլորավուն», այլ ունի նաև «լրիվ» կամ «ամբողջ» իմաստ, այսինքն՝ «ամբողջական»[41]։ Որպես կանոն, տառերը գրվում էին դեպի աջ թեքությամբ, թեև երբեմն հանդիպում են ուղղաձիգ առանցքով գրեր[38]։ Արդեն այդ տառատեսակում հայտնվում է որոշակի պարզության միտում, իսկ բառերի խնբերի միջև, իսկ ավելի ուշ նաև բառերի միջև՝ հայտնվում է տարածություն[38]։ Ի տարբերություն առաջներում գերիշխող Երկաթագրի, Բոլորգիրը գրվում էր, այլ ոչ թե նկարվում[45]։

Շղագիր

Հատված Խաչատուր դպիրի Նոտրգրով գրված ձեռագրից (1795)

Շղագիր՝ սղագիր[6]։ Գրերի այս ձևը հայտնի է արդեն 10-11-րդ դարերից[38]։ Նրա ավելի վաղ օրինակը թվագրվում է 999 թվականից[33]։ Համեմաատաբար լայն տարածում այն գտավ միայն 17-18-րդ դարերից սկսած։ Հատկապես Շղագիրն է ընկած ժամանակակից սղագրության հիմքում[4]։ Այն ձևավորվում է ուղղագիծ, բեկված և կլորաձև տարրերի համադրությունից։ Տառատեսակի գրաֆիկական տարբերություններից մեկը նա է, որ տառի բոլոր էլէմենտները գրվում էին նույն հաստությամբ[46]։ Ինքը տերմինը, Կույումջյանի ենթադրությամբ, հայտնվել է 19-րդ դարում[3]։ Ավելի վաղ «Կարճ Գրական Հանրագիտարանը» (КЛЭ) նրա ծագումը նույնպես թվագրել էր 4-րդ դարով[1]։

Նոտրգիր

Նոտրգիրը թարգմանվում է ինչպես «նոտարական գիր»[38]։ Համարվում է, որ Նոտրգիր տեսակը ձևավորվել է 13-րդ հարյուրամյակում[4], պահպանված ամենահին օրինակները վերաբերում են 14-րդ դարին[38]։ «Կարճ Գրական Հանրագիտարանի» (КЛЭ) համաձայն՝ օգտագործվել է 16-18-րդ դարերում[1]։ Այն ավելի մեծ գործածություն է ստացել հայկական սփյուռքում, ինչի հետևանքով դարձել է հայտնի տառատեսակ տպագրության մեջ[47]։ Այս տառատեսակը Բոլորգրից մանր է և ձևավորվում է ուղղագիծ, կլորաձև և ալիքաձև տարրերի համադրությունից։ Ըստ Մաթևոսյանի՝ այն ներառում է ինչպես Բոլորգրի, այնպես էլ Շղագրի տարրեր[48]։ Նոտրգրով էին գրվում հիմնականում ոչ պաշտոնական տեքստերը. ձեռագրերի հիշատակարաններ (Колофон), գրասենյակային փաստաթղթեր և այլն[49]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 КЛЭ, 1968, էջ 545-551
  2. Туманян, 1990
  3. 3,0 3,1 3,2 Kouymjian, 1997, էջ 180
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Sanjian, 1999, էջ ix
  5. 5,0 5,1 5,2 Valentina Calzolari, Michael E. Stone, 2014, էջ 11
  6. 6,0 6,1 Юзбашян, 2005, էջ 14
  7. Schröder, 1711, էջ 1-8
  8. Kouymjian, 1997, էջեր 178-179
  9. 9,0 9,1 АСЭ, 1980, էջ 462
  10. Ташян, 1898
  11. 11,0 11,1 11,2 Valentina Calzolari, Michael E. Stone, 2014, էջ 15
  12. Овсепян, 1913
  13. 13,0 13,1 Юзбашян, 1959, էջ 115
  14. Kouymjian, 1997
  15. Периханян, 1966
  16. Абрамян, 1948
  17. Абрамян, 1959
  18. Album of Armenian Paleography, 2002
  19. Album of Armenian Paleography, 2002, էջ 14
  20. 20,0 20,1 Муравьёв, 1980, էջ 222
  21. Кафадарян, 1962, էջ 43
  22. Кафадарян, 1962, էջ 45
  23. Кафадарян, 1962, էջ 52-53
  24. Kouymjian, 2013, էջ 22
  25. Муравьёв, 1980, էջ 221-222
  26. Valentina Calzolari, Michael E. Stone, 2014, էջ 6
  27. Матевосян, 1973, էջ 123
  28. 28,0 28,1 Акимушкин, 1987, էջ 151
  29. 29,0 29,1 Хуршудян, Акопян, 1999, էջ 185-186
  30. Kouymjian, 2012, էջ 19
  31. 31,0 31,1 Valentina Calzolari, Michael E. Stone, 2014, էջ 14
  32. Kouymjian, 2013, էջ 26
  33. 33,0 33,1 Матевосян, 1973, էջ 125
  34. 34,0 34,1 34,2 Акимушкин, 1987, էջ 153
  35. 35,0 35,1 35,2 Ачарян, 1952, էջ 70
  36. 36,0 36,1 Юзбашян, 2005, էջ 13
  37. Юзбашян, 1959, էջ 119
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 38,5 38,6 38,7 38,8 Акимушкин, 1987, էջ 154
  39. Гамкрелидзе, 1988, էջ 29
  40. Kouymjian, 1997, էջ 182
  41. 41,0 41,1 41,2 41,3 41,4 Valentina Calzolari, Michael E. Stone, 2014, էջ 13
  42. Матевосян, 1973, էջ 125, 132
  43. Kouymjian, 1997, էջ 186
  44. 44,0 44,1 Valentina Calzolari, Michael E. Stone, 2014, էջ 12
  45. КЛЭ, 1968, էջ 545-5 51
  46. Матевосян, 1982, էջ 523
  47. Peter T. Daniels, William Bright, 1996, էջ 357
  48. Матевосян, 1982, էջ 348
  49. Kouymjian, 1997, էջ 187

Գրականություն

Հայոց լեզվով
ռուսաց լեզվով
անգլերեն
լատիներեն

Read other articles:

هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (يونيو 2019) جورج بي. كوكس   معلومات شخصية تاريخ الميلاد سنة 1853[1]  تاريخ الوفاة سنة 1916 (62–63 سنة)[1]  مواطنة الولايات المتحدة  الحياة العملية المهنة سياس...

 

Опис файлу Опис Постер до фільму «Люба, я збільшив дитину» Джерело honey_I_blew_up_the_kid_film_poster.jpg (англ. вікі) Час створення 1992 Автор зображення Авторські права належать дистриб'ютору, видавцю фільму або художнику цього постера. Ліцензія див. нижче Обґрунтування добропорядного вик

 

هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (أبريل 2019) بيتر جي. فليتشير معلومات شخصية تاريخ الميلاد 9 يناير 1936  تاريخ الوفاة 21 مايو 1996 (60 سنة)   مواطنة المملكة المتحدة  الحياة العملية المدرسة الأم كلية يسوع&#...

Рожина криниця Країна  УкраїнаРозташування Україна,Черкаська область, Черкаський районПлоща 5Засновано 1975Оператор ДП «Канівське ЛГ»Посилання  Рожина криниця у Вікісховищі Рожена криниця — гідрологічна пам'ятка природи місцевого значення. Об'єкт розташований н

 

Giovanni Tornabuoni Información personalNacimiento 22 de diciembre de 1428jul. Florencia (República de Florencia) Fallecimiento 17 de abril de 1497jul. (68 años)Florencia (República de Florencia) Información profesionalOcupación Banquero, mecenas, diplomático y comerciante [editar datos en Wikidata] Giovanni Tornabuoni fue un banquero y mecenas italiano. Biografía Nació en la ciudad de Florencia en el siglo XV. Falleció con posterioridad a 1490. Fue padre de dos varon...

 

Untuk kota tingkat prefektur Taizhou (泰州) di provinsi Jiangsu, lihat Taizhou, Jiangsu. Taizhou 台州市Kota tingkat prefekturPemandangan TaizhouLetak Kota Taizhou di ZhejiangNegaraRepublik Rakyat TiongkokProvinsiZhejiangDivisi tingkat kabupaten9Pemerintahan • Sekretaris PKTWu Weirong (吴蔚荣) • Wali kotaZhang Bing (张 兵)Luas • Luas daratan9.411 km2 (3,634 sq mi) • Luas perkotaan1.536 km2 (593 sq mi) ...

قناة الجزائرية وان   شعار قناة الجزائرية وان ابتداءا من 17 مايو 2017 معلومات عامة النوع قناة منوعة القطاع قناة خاصة الشعار التجاري « قناة كل الجزائريين » المالك قاسم يوسف المدير قاسم وليد تاريخ التأسيس 2012  البلد  الجزائر اللغة ‍العربية اسم قديم الجزائرية تي في الم

 

Voce principale: Marvel Cinematic Universe. Le serie televisive del Marvel Cinematic Universe (MCU) sono delle serie televisive statunitensi basate sui personaggi apparsi nei fumetti Marvel Comics. Le serie condividono l'ambientazione e alcuni personaggi, nonché alcuni elementi della trama che fanno da filo conduttore tra di esse. L'MCU ha iniziato a espandersi in televisione nel 2010 con la creazione di Marvel Television, che ha prodotto 13 serie televisive insieme con ABC Studios e la sua ...

 

Cultural production made through social interactions of different communities and groups This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Participatory culture – news · newspapers · books · scholar · JSTOR (May 2010) (Learn how and when to remove this template message) Participatory culture, an opposing conce...

Indian Islamic scholar This article relies largely or entirely on a single source. Relevant discussion may be found on the talk page. Please help improve this article by introducing citations to additional sources.Find sources: Marghubur Rahman – news · newspapers · books · scholar · JSTOR (October 2020) MaulanaMarghubur Rahman Bijnori11th Vice-Chancellor of Darul Uloom DeobandIn office1982 to 2010Preceded byMuhammad Tayyib QasmiSucceeded byGhulam Moha...

 

Overview of music traditions in Uttarakhand, India This article has multiple issues. Please help improve it or discuss these issues on the talk page. (Learn how and when to remove these template messages) This article's tone or style may not reflect the encyclopedic tone used on Wikipedia. See Wikipedia's guide to writing better articles for suggestions. (June 2022) (Learn how and when to remove this template message) This article needs additional citations for verification. Please help impro...

 

American attorney & diplomat (born 1958) For other people with the same name, see David Friedman (disambiguation). David M. FriedmanUnited States Ambassador to IsraelIn officeMay 15, 2017 – January 20, 2021PresidentDonald TrumpPreceded byDan ShapiroSucceeded byThomas R. Nides Personal detailsBornDavid Melech Friedman (1958-08-08) August 8, 1958 (age 65)Political partyRepublicanSpouse Tammy Sand ​(m. 1981)​Children5Alma materColumbia University ...

British co-operator For the cricketer, see Arthur Webb. Arthur WebbBorn(1868-07-08)8 July 1868Battersea, London, EnglandDied16 October 1952(1952-10-16) (aged 84)Wimbledon, London, EnglandYears active1892–1952OrganizationCo-operative Permanent Building SocietyMovementCo-operativeSpouse Mabel Elizabeth Edwards ​ ​(m. 1899)​[1]Children4ParentThomas Webb (father)RelativesCatherine Webb (sister) Arthur Webb, (8 July 1868 – 16 October 195...

 

Air warfare branch of Greece's military Hellenic Air ForceΠολεμική ΑεροπορίαPolemikí AeroporíaBadge of the Hellenic Air ForceFounded1912; 111 years ago (1912)[1][2]Country GreeceTypeAir forceRoleAerial warfareSizeApprox. 42,500 personnel 442 aircraft 8 types of air defence systemsPart ofHellenic Armed ForcesPatronArchangels Michael and GabrielMotto(s)Greek: Αἰὲν ὙψικρατεῖνAlways Dominate the HeightsColours &...

 

Barbara Visser pada 2012 Barbara Visser (lahir 16 Agustus 1977) adalah seorang politikus Belanda kelahiran Kroasia dari Partai Rakyat untuk Kebebasan dan Demokrasi (VVD). Ia menjadi Menteri Pertahanan dalam Kabinet Rutte III dari 26 Oktober 2017 sampai 31 Agustus 2021.[1] Ia menjadi Menteri Infrastruktur dan Manajemen Air dalam Kabinet Rutte III dari 31 Agustus 2021 sampai 10 Januari 2022. Referensi ^ Barbara Visser (VVD) moet problemen op Defensie gaan oplossen (dalam bahasa Belanda)...

MatildaMathilde dan saudaranya Otto di potret donor dari Salib Otto dan MatildaAbdis EssenBerkuasa973 - 5 November 1011PendahuluIdaPenerusSophiaInformasi pribadiKelahiran949Kematian05 November 1011EssenWangsaDinasti OttonianAyahLiudolf, Adipati SwabiaIbuIda dari SwabiaAgamaKatolik Mathilde (juga Mahthild atau Matilda; 949 – 5 November 1011) adalah Abdis Pertapaan Essen dari 973 sampai ia meninggal. Sebagai cucu dari Kaisar Romawi Suci Otto Agung, ia adalah anggota dinasti Liudolfing dan men...

 

Jelena Schalamowa Schalamowa während eines Radiointerviews (2014) Persönliche Informationen Name: Jelena Wladimirowna Schalamowa Nationalität: Russland Russland Disziplin Rhythmische Sportgymnastik Geburtstag: 4. Juli 1982 (41 Jahre) Geburtsort: Astrachan, Sowjetunion Sowjetunion Größe: 176 cm Gewicht: 51 kg Medaillenspiegel Olympische Spiele 1 × 0 × 0 × Weltmeisterschaften 2 × 1 × 2 × Europameisterschaften 4 × 0 × 0 × Medaillen  Olympische Spiele Gold 2000 Sydney ...

 

For similarly named articles, see Sad Sack (disambiguation). Comics character Sad SackSad Sack #44 cover art by George Baker.Publication informationPublisherHarvey ComicsFirst appearanceYank, the Army Weekly #1 (June 1942)Created byGeorge Baker Sad Sack is an American comic strip and comic book character created by Sgt. George Baker during World War II. Set in the United States Army, Sad Sack depicted an otherwise unnamed, lowly private experiencing some of the absurdities and humiliations of...

This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Let Me Live Rudimental and Major Lazer song – news · newspapers · books · scholar · JSTOR (June 2018) (Learn how and when to remove this template message) 2018 single by Rudimental and Major Lazer featuring Anne-Marie and Mr EaziLet Me LiveSingle by Rudime...

 

2016 book by Shiraz Maher First edition (publ. C. Hurst & Co.) Salafi-Jihadism: The History of an Idea is a 2016 book by British policy analyst Shiraz Maher. Salafi-Jihadism focuses on the religious basis of jihadism.[1] According to Maher, Salafi jihadism is based on five doctrines of faith: jihad in the sense of holy war, tawhid, (the oneness of God), hakimiyya (meaning true Islamic government), al-wala wal-bara (loyalty to divine truth and rejection of untruth and polytheism), ...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!