Տալլին

Քաղաք
Տալլին
Tállinn
Դրոշ Զինանշան

ԵրկիրԷստոնիա Էստոնիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքՏալլին
ՔաղաքապետԷդգար Սավիսաար
Հիմնադրված էանհայտ թ.
Առաջին հիշատակում1154
Այլ անվանումներ1154 թ.-ից մինչև 1219 թ.-ը — Կոլիվան
1219 թ-.ից մինչև 1919 թ.-ը — Ռեվել
Մակերես159,2 կմ²
ԲԾՄ28 մետր
Խոսվող լեզուներէստոներեն
Բնակչություն 427 984[1] մարդ (2013)
Խտություն2555 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+372
Փոստային դասիչ10111[2]
Ավտոմոբիլային կոդA-B
Պաշտոնական կայքtallinn.ee
Տալլին (Էստոնիա)##
Տալլին (Էստոնիա)

Տալլին (էստ․՝ Tallinn), նախկին անվանումը Ռևել, Էստոնիայի մայրաքաղաքն է և Էստոնիայի ամենամեծ քաղաքը։ Գտնվում է Էստոնիայի հյուսիսում՝ Ֆիննական ծոցում։ Տարածքը կազմում է 159.2 կմ², բնակչությունը մոտ 440,950 է։ Էստոնիայի բնակչության մոտ 32%-ը ապրում է Տալլինում[3]։

Անվանում

Պատմական անուններ

1154 թվականներին այն անվանել են Կոլիվան[4], որն առաջացել է էստոներեն Kaleven linna «Կալևի (էստոնական ժողովրդական էպոսի հերոսը) քաղաք» արտահայտությունից[5][6]։ Կոլիվանը աշխարհի քարտեզի վրա նշել է արաբ քարտեզագիր Մուհամադ ալ-Իդրիսին և այն նկարագրել, որպես «փոքր քաղաք նման մեծ ամրոցի»։ Ենթադրվում է, որ Կոլիվանը նշանակում է ժամանակակից քաղաքի նախորդողը[7]։

Մինչև տասներեքերորդ դարը սկանդինավները անվանել են այն Լինդանիսա[8][9][10], շվեդերենով Լինդանաս և հին ռուսերենով Լեդենետս։ Ըստ որոշ պոետիկ առաջարկությունների քաղաքի անունը վերցրել են Կալևի կնոջ և Կալևիպոեգի մայրիկ Լինդայի անունից[11], ով համաձայն Էստոնական լեգենդի ժայռեր էր բերում իր ամուսնու գերեզմանի համար, որոնցով էլ ձևավորվել է Տալլինի վերին քաղաքը[12]։ Մեկ ուրիշ տարբերակ է նաև, որ հին էստոներենում լինդա բառը նման է եղել Վոդյան լեզվի լիդնա բառին, որը նշանակում է ամրոց։ Ֆիններենում Տալլինի հին անվանումներից մեկն էլ Ռավելին է։

1219 թվականի դանիական նվաճումից հետո, քաղաքը գերմաներեն, շվեդերեն և դանիերեն լեզուներով կոչվել է Ռևալ (Ռևել)՝ Ռյավալա տեղանքի (Էստոնիայի հյուսիսարևմտյան մասը) անունով։

Ներկայիս անուն

The lesser coat of arms of Tallinn, which depicts the Dannebrog cross.

Տալլինը էստոներեն անուն է, որն առաջացել է Taani-linn (նշանակում է 'Դանիական ամրոց' (լատին․՝ Castrum Danorum) անունից։ Այն, հնարավոր է, առաջացել է tali-linna («ձմեռային ամրոց»), կամ talu-linna («տուն/ագարակ-ամրոց») անուններից։ Տարր -linna նման է հայերեն -ավանին, այդ բառը նշանակում է ամրոց, բայց այն քաղաքների անվանումների մեջ օգտագործվում է որպես վերջածանց։

Նախկինում օգտագործվող քաղաքի պաշտոնական անունները գերմաներենով Ռևալ , ռուսերենով Ռևել (Ревель), փոփոխվեցին Էստոնիայի անկախացումից հետո՝ 1918-ին։ Այդ ժամանակ Tallinna և Tallinn ձևերն էլ օգտագործվում էին[13]։ Tallinna էստոներենով նշանակում է Tallinna Reisisadam(Տալլինի նավահանգիստ) բառի սեռական հոլովը։

Ռուսերենում անվան ուղղագրությունը փոխվեց Таллинн-ից Таллин[14], այն փոխվեց Խորհրդային իշխանությունների կողմից 1950-ականներին։ Таллин ձևը հանդիպում է այն լեզուներում, որոնք օգտագործում են Կիրիլիցան։ Ռուսական ուղղագրության պատճառով Tallin ձևը հաճախ հանդիպում է միջազգային հրապարակումներում, այդպես են օգտագործում նաև իսպաներեն լեզվում[15]։

Ներկայիս ուղղագրական տարբերակներից է Tallinnaֆիններեն, Tallina լատիշերեն և Talinas լիտվերեն։

Պատմություն

Հնագիտական տվյալներով հին էստերը 10-րդ դարում կառուցել են ամրացված մի քաղաքավայր Տոոմպեայի վրա (Վերին քաղաք)։ Այնուհետև նրա ստորոտում առաջացել է էստոնական առևտրա-արհեստավորական ավան՝ Ստորին քաղաքը։ Առաջին անգամ գրավոր աղբյուրներում այն հիշատակվում է 1154 թվականին։

Ռուսական տարեգրություններում հայտնի է Կոլիվան ձևով, սկանդինավները անվանել են Լինդանիսե։

1219 թվականին քաղաքը գրավել են դանիացիները և այն անվանվել է Ռեալ (Ռևել)՝ Ռյավալա (էստոնիայի հյուսիսարևմտյան մաս) տեղավայրի անունով։ Էստոնացիները չեն ընդունել նոր անվանումը և սկսել են քաղաքը կոչել Տալլին (Taani Linna — դանիական քաղաք)։

Տալլինը զարգանում էր որպես առևտրաարհեստավորական կենտրոն և ծովային նավահանգիստ։ 1230 թվականին ստացել է Լյուբեկյան քաղաքային իրավունք, որը արտոնություններ էր տալիս գերմանական առևտրականներին ու արհեստավորներին, 1285 թվականին մտել է Հանզայի մեջ։

1346 թվականին դանիացիները Տալլինը վաճառել են Տևտոնական օրդենին, ապա այն անցել է Լիվոնյան օրդենին, որի անկումից հետո՝ 1561 թվականին, Շվեդիայի հպատակության տակ։

1558—1583 թվականների Լիվոնյան պցատերազմի ընթացքում ռուսական զորքերը 1570—1571 և 1577 թվականների ապարդյուն պաշարել են Տալլինը։

1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմ ժամանակ 1710 թվականի սեպտեմբերին Տալլինը գրավել է Պետրոս I-ը։ Այն պահպանել է իր իրավունքներն ու արտոնությունները, ամբողջ էստոնիայի հետ մտել Ռուսական կայսրության կազմի մեջ և ղարձել Ռևելի (1783 թվականից՝ էստլանդական) նահանգի կենտրոնը։ 1870 թգովականին գործարկվել է Տալլին-Պետերբուրգ երկաթուղին։

19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին Տալլինը դարձել է Հյուսիս-արևմտյան Ռուսաստանի խոշոր արդյունաբերական կենտրոն։ Բեռնաշրջանառությամբ Տալլինի նավահանգիստը 4-րդն էր (Պետերբուրգից, Ռիգայից, Օդեսայից հետո) Ռուսաստանում։

1897 թվականին Տալլինն ուներ ավելի քան 64,5 հազար բնակիչ, 1900 թվականին խոշոր արդյունաբերության մեջ զբաղված էր շուրջ 6 000 բանվոր։

1918 թվականի փետրվարի 24֊ից եղել է նորանկախ Էստոնիայի հանրապետության, 1940 թվականից՝ Էստոնիայի ԽՍՀ֊ի մայրաքաղաք։

1941 թվականին քաղաքը գրավել են գերմանացիները, որի ընթացքում շատ ազգայնական էստոնացիներ համագործակցել են նացիստների հետ։ 1944 թվականի խորհրդային կարգերի վերականգումից հետո, ճնշվել ու վտարվել է քաղաքի բնակչության զգալի մասը, փոխարենը վերաբնակեցվել են ռուսներ։ ԽՍՀՄ փլուզման ժամանակ ռուսները կազմում էին բնակչության գրեթե կեսը։

Ներկայում, նրանք բնակչության մեկ երրորդն են։

Քաղաքի համայնապատկերը

Վարչատարածքային բաժանում

Տալլինի վարչական շրջանները
Շրջան Տարածք Բնակչություն
(2016 հունիսի 1)
1. Հաբերթսի 18.6 կմ² 44,406
2. Կեսկլին (կենտրոն) 28.0 km² 60,591
3. Կրիստինե 9.4 կմ² 32,636
4. Լանսմաե 30.0 կմ² 119,012
5. Մուստամե 8.0 կմ² 67,352
6. Նիմմե 28.0 կմ² 39,394
7. Պիրիտա 18.7 կմ² 18,150
8. Պոհյա-Տալլին 17.3 կմ² 59,409

Տեղի պետական նպատակների համար, Տալլինը բաժանված է 8 վարչատարածքային շրջանների։ Շրջանները կառավարում են տվյալ տարածքում գտնվող քաղաքային հաստատությունները։

Յուրաքանչյուր շրջանի կառավարողներին ղեկավարում է ավագը (էստ․՝ linnaosavanem): Ավագը նշանակվում է քաղաքային իշխանության կողմից, քաղաքապետի ընտրության ժամանակ և Վարչական խորհրդի հետ համաձայնեցնելով։ Վարչական խորհրդի ֆունկցիան նրանում է, որ Քաղաքային իշխանությանը և Քաղաքի խորհրդի հանձնաժողովին օգնի շրջանների կառավարության մեջ։

Հետագայում շրջանները կբաժանվեն թաղամասերի (էստ․՝ asum): Նրանց անունները և սահմանները պաշտոնապես սահմանված են։ Ներկա ժամանակ Տալլինում կա 84 թաղամաս[16]։

Ժողովրդագրություն

Էնթիկ փոքրամասնության մեծագույն խմբերը[17]
էնթիկ փոքրամասնության բնակչությունը (2015) %
Ռուսներ 151,122 36.52
Ուկրաինացիներ 11,794 2.85
Բելառուսներ 6,173 1.49
Ֆիններ 2,071 0.50
Հրեաներ 1,510 0.36
Թաթարներ 1,045 0.25
Լիտվացիներ 827 0.20
Լեհեր 769 0.19
Լատվիացիներ 662 0.16
Գերմանացիներ 518 0.13

2016 թվականի հունիսի 1-ի դրությամբ Տալլինի բնակչությունը կազմում է 440,950 մարդ[18]։

Համաձայն Եվրոստատի, 2004-ին Տալլինը ունեցել է ամենաշատ թվով ոչ-ԵՄ-ի անդամ ազգություններ բոլոր ԵՄ-ի ազգերի մեջ[19]։ Էնթիկ Էստոնացիները կազմում են բնակչության 55%-ը։

Տալլինի պաշտոնական լեզուն էստոներենն է։ 2011-ին 206,490 (50.1%) մարդ խոսում էր էստոներեն, ինչպես մայրենի լեզու և 192,199 (46.7%) մարդ՝ ռուսերեն, ինչպես մայրենի լեզու։ Մյուս օգտագործվող լեզուններն են Ուկրաիներենը, Բելառուսերենը և Ֆիններենը[20]։

Տարի 1372 1772 1816 1834 1851 1881 1897 1925 1959 1989 2000 2005 2015 2016
Բնակչություն 3,250 6,954 12,000 15,300 24,000 45,900 58,800 119,800 283,071 478,974 400,378 401,694 438,569 440,043

Կրթություն

Տալլինի տեխնոլոգիական համալսարանի շինությունները

Բարձրագույն կրթության և գիտական հաստատություննում ներառվում է՝

Տուրիզմ

Սուրբ Օլաֆի եկեղեցի ենթադրվում է, որ այն 1549-ից 1625-ը եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը
Ստենբոկի տունը Վերին քաղաքում, այն Էստոնիայի կառավարության նստավայրն է
Տեսարան Վերին քաղաքից

Տալլինի գլխավոր տեսարշան վայրերը տեղակայված են Տալլինի Հին քաղաքում (բաժանվում է այն "Ստորին քաղաքի" և Վերին քաղաքի), որը հեշտությամբ կարելի է ոտքով ամբողջությամբ շրջել։ Քաղաքի արևելյան մասերը՝ Պիրիտան, Կադրիորգը նույնպես համարվում են տեսարժան վայրեր և Ռոկկա-ալ-Մարեում գտնվող Էստոնական բաց երկնքի տակ գտնվող թանգարանը պահպանում է Էստոնիայի գյուղական մշակույթի և ճարտարագիտության տեսակետները։

Վերին քաղաք

Մի ժամանակ այս տարածքը եղել է առանձին քաղաք և եղել այն իշխանության նստավայրը, որը ղեկավարում էր Էստոնիան։ Բլրից երևում է իրեն շրջապատող բոլոր թաղամասերը։ Հիմնական տեսարժան վայրերից են միջնադարյան Տոոմպեա ամրոցը, Ռուս Ուղղափառ Ալեքսանդր Նևսկու տաճարը և լյութերական Սբ․ Մարիայի մայր տաճարը (էստ․՝ Toomkirik):

Ստորին քաղաք

Սա Եվրոպայի լավ միջնադարյան քաղաքներից մեկն է և իշխանությունը դեռ շարունակում է վերականգնումը։ Հիմնական տեսարժան վայրերից են Ռատուշայի հրապարակը (էստ․՝ Raekoja plats ), քաղաքի պատը և աշտարակները (մասնավորապես "Կիկ ին դե կեկ") ինչպես նաև միջնադարյան եկեղեցիներից են Սուրբ Օլաֆի եկեղեցին, Սուրբ Նիկոլասի եկեղեցի։

Պիրիտա

Այս ափամերձ շրջանը գտնվում է Կատրիորգի հյուսիս-արևելքից 2 կիլոմետր հեռավորության վրա։ Պիրիտայի երկու կիլոմետրը զբաղեցնում է բուսաբանական այգին և Տալլինի հեռուստաաշտարակը։

Միջազգային հարաբերություններ

Քույր քաղաքներ

Տալլինը մասնակցում է միջազգային քաղաքների մտերմացման նախագծերում, որպեսզի ստեղծի լավ միջազգային հարաբերություններ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «В Таллинне сохраняется положительный прирост населения». Tallinn.ee. 3.09.2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11–ին-ին.
  2. https://est.postcodebase.com/node/491
  3. «Tallinna Ülikool Informaatika» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  4. Fasman, The Geographer's Library, pp.17
  5. Terras, Victor (1990). Handbook of Russian Literature. Yale University Press. էջ 68. ISBN 978-0-300-04868-1.
  6. The Esthonian Review. University of California. 1919.
  7. Fasman, Jon (2006). The Geographer's Library. Penguin. էջ 17. ISBN 978-0-14-303662-3.
  8. Կաղապար:Da iconIn 1219 Valdemar II of Denmark, leading the Danish Fleet in connection with the Livonian Crusade, landed in an Estonian town of Lindanisse
  9. «Salmonsens Konversations Leksikon». Runeberg.org. 2012 թ․ հունվարի 19. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  10. (գերմ.) Reval's ältester Estnischer Name Lindanisse, Verhandlungen der gelehrten estnischen Gesellschaft zu Dorpat. Band 3, Heft 1. Dorpat 1854, p. 46–47
  11. Wieczynski, Joseph (1976). The Modern Encyclopedia of Russian and Soviet History. Academic International Press. էջ 230. ISBN 978-0-87569-064-3.
  12. Ransome, Arthur (1923). "Racundra's" First Cruise. B.W. Huebsc.
  13. Singer, Nat A.; Steve Roman (2008). Tallinn In Your Pocket. In Your Pocket. էջ 11. ISBN 0-01-406269-0.
  14. Young, Jekaterina (1990). Russian at Your Fingertips. Routledge. էջ 100. ISBN 0-415-02930-9.
  15. [1]
  16. «01.01.2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  17. http://pub.stat.ee/px-web.2001/Dialog/varval.asp?ma=PO0222&ti=POPULATION+BY+SEX%2C+ETHNIC+NATIONALITY+AND+COUNTY%2C+1+JANUARY&path=../I_Databas/Population/01Population_indicators_and_composition/04Population_figure_and_composition/&lang=1
  18. «Tallinna elanike arv» [Number of Tallinn residents] (Estonian). Tallinn city government. 2016 թ․ հունիսի 1. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. Eurostat (2004). Regions: Statistical yearbook 2004 (PDF). Luxembourg: Office for Official Publications of the European Communities. էջ 115/135.
  20. «Tallinn arvudes / Statistical Yearbook of Tallinn» (Estonian and English). Tallinn City Council. 2011 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. Korolczuk, Dariusz (2010 թ․ հունվարի 12). «Foreign cooperation – Partner Cities». Bialystok City Council. City Office in Białystok. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  22. Tallinn City Council. «Sõlmiti koostöökokkulepe Tallinna Kesklinna Valitsuse ja Carcassonne'i linna vahel». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  23. http://www.citypaper.lv/dartford_tallinn-s_twin_town/
  24. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  25. «Twin Towns – Graz Online – English Version». graz.at. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  26. «Groningen – Partner Cities». 2008 Gemeente Groningen, Kreupelstraat 1,9712 HW Groningen. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 8-ին.
  27. Hassinen, Raino. «Kotka – International co-operation: Twin Cities». City of Kotka. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  28. «Vänorter» (Swedish). Malmö stad. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Twin cities of Riga». Riga City Council. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
  30. «Vilniuse sõpruslinnad» (Estonian). 2002–2009 Tallinn. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալլին» հոդվածին։

Read other articles:

Samsung Galaxy Z Flip 4 Бренд Samsung GalaxyВиробник Samsung ElectronicsСерія Galaxy Z/FoldablesСумісні мережі GSM, 3G, 4G (LTE), 5GДата представлення 25 серпня 2022; 14 місяців тому (2022-08-25)Попередник Samsung Galaxy Z Flip 3Наступник Samsung Galaxy Z Flip 5Тип Смартфон зі складаним дисплеємФормфактор Складний моноблокРозмі...

 

هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (سبتمبر 2018) ارديان موريسد   معلومات شخصية الميلاد 1 ديسمبر 1983 (العمر 40 سنة)واوب جيخ[1]  الطول 1.90 م (6 قدم 3 بوصة) مركز اللعب وسط الجنسية بولندا  معلومات ا...

 

Public school in the United StatesEl Paso High SchoolEl Paso High SchoolLocation800 East Schuster AvenueEl Paso, Texas 79902United StatesCoordinates31°46′23″N 106°29′28″W / 31.77306°N 106.49111°W / 31.77306; -106.49111InformationTypePublicMottoPride of El PasoEstablished1916PrincipalSandra RochaGrades9-12Enrollment1,434 (2018–19)[1]Color(s)Orange and Black   MascotTiger (Tiberius)NicknameThe Lady On The HillNewspaperThe TatlerYearbookThe...

Esta é a página de exemplos para testes de predefinições para a página de testes de Predefinição:Barra de portal. Purgue esta página para atualizar os exemplos.Se houver muitos exemplos de uma predefinição complicada, os últimos poderão deixar de funcionar devido aos limites do MediaWiki, veja o comentário HTML NewPP limit report na página renderizada.Também pode utilizar Especial:Expandir predefinições para examinar o resultado dos usos da predefinição.Pode testar como est...

 

Ratnayake Mudiyanselage Punchi Banda Kaviratne (3 February 1936 - 19??) was a Sri Lankan politician. He was the Minister of Cultural Affairs and member of Parliament of Sri Lanka from Rattota representing the United National Party.[1][2] He was elected to parliament from Rattota in the 1977 general election defeating S. B. Yalegama and retained his seat in the 1970 general election, but lost it in the 1977 general election and was re-elected in the 1989 general election. Sanje...

 

Ini adalah nama Batak Toba, marganya adalah Tambunan. Nestor KatanyaBerkas:Nestorkatanya.JPGLahirNestor Rico TambunanPekerjaanpenulis Nestor Rico Tambunan atau yang biasa ditulis Nestor Katanya dalam setiap filmografinya, adalah seorang penulis asal Indonesia. Dalam tulisan novel atau naskah, Nestor menggunakan nama aslinya. Profil Nestor adalah seorang penulis kelahiran Pyongyang, Korea Utara yang lulus dari IISIP,Jakarta. Dari situ ia mulai menggeluti dunia penulisan termasuk menjadi salah ...

SunshineStasiun komuter dan regional PTVLokasiStation Place, SunshineMelbourne, VictoriaAustraliaPemilikVicTrackPengelolaMetro TrainsJalurMetro Trains  SunburyV/Line  Barat Daya (Geelong)  Barat (Ballarat) Jumlah peron4 (1 pulau, 2 sisi)Jumlah jalur5KonstruksiJenis strukturTanahParkir250Informasi lainZona tarifMyki Zona 1/2Situs webPublic Transport VictoriaSejarahDibangun kembali2012–2014Operasi layanan Stasiun sebelumnya   V/Line   Stasiun berikutnya...

 

الحاج دهام ميرو معلومات شخصية الميلاد سنة 1921 (العمر 101–102 سنة)  تعديل مصدري - تعديل   هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (نوفمبر_2010) الحاج دهام ميرو السكرتير الأسبق للحزب الديموقراطي الكردي في سوري...

 

Light rail tram system in Madrid, Spain This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Metro Ligero – news · newspapers · books · scholar · JSTOR (March 2014) (Learn how and when to remove this template message) Metro LigeroAn LRV on Line ML-1 in 2011.OverviewOwnerAutonomous Government of the Community of M...

Battle in the Hungarian Revolution of 1848 Battle of RikaPart of the Hungarian Revolution of 1848Date13 December 1848LocationFelsőrákos, Vargyas the valley of the Rika stream Háromszék County, Kingdom of HungaryResult Székely-Hungarian victory.Belligerents Székelys from Háromszék Seat  Austrian Empire Transylvanian Romanians Transylvanian SaxonsCommanders and leaders  Sándor Gál Ignác Horváth Áron Gábor August von HeydteStrength Total: 1480 270 riflemen900 sp...

 

Japanese international school in Daya District, Taichung, Taiwan Taichung Japanese School台中日本人学校台中市日僑學校AddressNO. 33, Pinghe S. RD., Daya District, Taichung, 428, TAIWAN (R.O.C.)中華民國台中市大雅區秀山村平和南路33號TaichungRepublic of ChinaCoordinates24°13′42″N 120°37′41″E / 24.228259°N 120.628019°E / 24.228259; 120.628019InformationTypeJapanese international schoolWebsitetjs.ehosting.com.tw Taichung Japanese S...

 

Defunct roller coaster Muskrat ScramblerPreviously known as Muskrat Scrambler (2002-2005)Six Flags New OrleansLocationSix Flags New OrleansPark sectionCajun CountryCoordinates30°03′05″N 89°56′09″W / 30.051463°N 89.935742°W / 30.051463; -89.935742StatusRemovedOpening dateMay 20, 2000 (2000-05-20)Closing dateAugust 21, 2005 (2005-08-21)General statisticsTypeSteel – Family – Wild MouseManufacturerL&T SystemsModel...

PCC 7953 op lijn 18 voor de laatste rit (van het toenmalige traject). Geografische weergave Vervoersmiddel Tram Opening 19 maart 1968 Sluiting 2 juli 2007 Heropening 28 augustus 2023 Eigenschappen Exploitant MIVB Type voertuigen PCC 79xx T3000 Eindpunten Albert, Van Haelen Bestuurswijze Bestuurder Aantal haltes 15 Gemeentes Ukkel, Vorst, Sint-Gillis Werkingsdagen Ma, Di, Wo, Do, Vr, Za, Zo Andere lijnen Tramlijnen 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 Oude tramlijnen 1 1 1 1 1 1 1 1 1 1 Tramlijn 18 i...

 

Company based in Riga, Latvia This article includes a list of general references, but it lacks sufficient corresponding inline citations. Please help to improve this article by introducing more precise citations. (September 2019) (Learn how and when to remove this template message) RIMI BalticTypePrivateIndustryRetail, general merchandiseFounded2004; 19 years ago (2004)HeadquartersRiga, LatviaArea servedEstonia, Latvia, LithuaniaKey peopleGiedrius Bandzevičius[1]Pro...

 

Song by Jars of Clay FloodSingle by Jars of Clayfrom the album Jars of Clay Released1995GenreAlternative rock[1][2]Length3:31 (album version)Label Essential Silvertone Songwriter(s) Dan Haseltine Charlie Lowell Stephen Mason Matt Odmark Producer(s)Adrian BelewJars of Clay singles chronology Flood (1995) Liquid (1995) Audio sampleFloodfilehelp Flood is a song written and performed by American Christian rock band Jars of Clay. It is considered[by whom?] to be their break...

Leander class frigate sunk as artificial reef off Wellington, New Zealand For other ships with the same name, see HMNZS Wellington. This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: HMNZS Wellington F69 – news · newspapers · books · scholar · JSTOR (September 2014) (Learn how and when to remove this templ...

 

هذه المقالة بحاجة لصندوق معلومات. فضلًا ساعد في تحسين هذه المقالة بإضافة صندوق معلومات مخصص إليها. هذه المقالة تحتاج للمزيد من الوصلات للمقالات الأخرى للمساعدة في ترابط مقالات الموسوعة. فضلًا ساعد في تحسين هذه المقالة بإضافة وصلات إلى المقالات المتعلقة بها الموجودة في ال...

 

Jay RayBackground informationBirth nameJoni SädeOriginSalo, FinlandGenresElectronic rockAlternative metalOccupation(s)Singer, songwriter, music producerInstrument(s)GuitarYears active2010–presentLabelsColdFire RecordsWebsitejayraymusic.comMusical artist Joni Säde (born 15 June, 1986), known professionally as Jay Ray, is a Finnish singer, songwriter and music producer based in Salo, Finland.[1] He is widely recognized for his unique blend of electro-cinematic rock and metal which f...

Capitan PaperinoPaperino con Qui, Quo e Qua nel cortometraggioTitolo originaleSea Scouts Lingua originaleinglese Paese di produzioneStati Uniti d'America Anno1939 Durata8 min Rapporto1,37:1 Genereanimazione, commedia RegiaDick Lundy SceneggiaturaCarl Barks ProduttoreWalt Disney Casa di produzioneWalt Disney Productions Distribuzione in italianoBuena Vista Distribution MusicheOliver Wallace AnimatoriPreston Blair, Paul Busch, Johnny Cannon, Larry Clemmons, Walt Clinton, Osmond Evans, Jack ...

 

Large suburban retail facility on the outskirts of Cork, Ireland Mahon Point Shopping CentreLocationMahon, Cork, IrelandOpening date2005No. of stores and services60No. of anchor tenants3No. of floors2Parking2,500WebsiteMahon Point Shopping Centre Mahon Point Shopping Centre, the second largest shopping centre in Munster, is located in the Mahon area of Cork in Ireland. The centre was opened in February 2005.[1] Facilities Mahon Point A farmers market outside the front entrance of Maho...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!