Մերի Արթուր Մակելրոյ (անգլ.՝ Mary Arthur McElroy, հուլիսի 5, 1841(1841-07-05), Greenwich, Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 8, 1917(1917-01-08), Օլբանի, ԱՄՆ), ԱՄՆ 21-րդ նախագահ Չեսթեր Արթուրի քույրը և ԱՄՆ առաջին տիկինը 1881-1885 թվականներին։
Կենսագրություն
Մերին ծնվել է Գրինվիչում, Նյու Յորք, Ուիլյամ և Մալվինա Արթուրի ընտանիքում։ Եղել է ինը երեխաներից ամենափոքրը։ Հաճախել է Նյու Յորքի Տրոյա քաղաքում գտնվող Էմմա Ուիլարդի դպրոցը։ 1851 թվականին Մերին ամուսնացել է ապահովագրական գործակալ Ջոն Մաքելրոյի հետ։ Զույգն ունեցել է չորս երեխա[2]։
1880 թվականին Մերիի եղբայրը՝ Չեսթերը, ընտրվել է Միացյալ Նահանգների փոխնախագահ։ 1881 թվականի հուլիսին նախագահ Ջեյմս Գարֆիլդը մահացու վիրավորվելուց հետո նրան հաջորդել է Արթուրը, և խնդրել է Մերիին հոգ տանել իր կրտսեր դստեր Էլենի մասին և կատարել Սպիտակ տան տիրուհու դերը[2]։ Մերի Մաքելրոյի ընտանիքն ապրել է Օլբանիում, ուստի Մերին ապրել է Վաշինգտոնում միայն ձմեռային ամիսներին[3]։ Չնայած Մերին պաշտոնապես Սպիտակ տան տիրուհին չի եղել սակայն բավականին սիրվել է և ձեռք է բերել բանականին լավ համբավ։ Իր եղբոր հետ մշակած արձանագրությունները տասնամյակներ շարունակ օգտագործվել են այլ Առաջին տիկնայք[2]։
Մակելրոյը ղեկավարել է բազմաթիվ միջոցառումներ։ 1885 թվականի փետրվարի 28-ին տեղի է ունեցել Մերի Մակելրոյի եզրափակիչ ընդունելությունը, որին ներկա է եղել 3000 մարդ։
Մահ
Մերի Մաքելրին մահացել է 1917 թվականի հունվարի 8-ին Նյու Յորքի Օլբանի քաղաքում։ Թաղված է Օլբանի գյուղական գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ