Հայ-լիբանանյան հարաբերություններ, դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Լիբանանի միջև։ Վերջինս Հայոց ցեղասպանությունը ճանաչած Արաբական պետությունների լիգայի առաջին անդամն է։
Հայաստանի դերը Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ
2006 թվականին՝ Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ, Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան. փոխանցվել են դեղամիջոցներ և առաջին օգնության միջոցներ[1]։
Հայոց ցեղասպանության ճանաչում
2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Լիբանանը դարձել է առաջին արաբախոս երկիրը, որը ճանաչել է այն[2]։
Մշակութային հարաբերություններ
Լիբանանում հայ համայնքը մի քանի քաղաքական կուսակցություն ունի։ ՀՅԴ-ն Լիբանանի խոշորագույն հայկական կուսակցությունն է, որը ներկայումս ընդգրկված է կառավարության և «Մարտի 8» կոալիցիայի կազմում։ Սակայն կան նաև կուսակցություններ, որոնք աջակցում են ընդդիմադիր «Մարտի 14» կոալիցիային։ Երկրների միջև վիզային ռեժիմ չի սահմանվել։
Լիբանանում գործում են տասնյակ հայկական դպրոցներ, համալսարաններ, մանկապարտեզներ և տարբեր հաստատություններ։ Բեյրութի հայաշատ թաղամասերից մեկը Բուրջ Համուդն է․ երկրի բնակչության թվով երկրորդ ազգությունը հենց հայերն են։
Տես նաև
Ծանոթագրություններ
Հայաստանի արտաքին հարաբերություններ |
---|
| Աֆրիկա | | |
---|
| Ամերիկա | |
---|
| Ասիա | |
---|
| Եվրոպա | |
---|
| Ավստրալիա և Օվկիանիա | |
---|
| Էթնիկական խմբեր | |
---|
| Թեմատիկա | |
---|
|