Քանի որ ինչպես սերբերը, այնպես էլ հայերը քրիստոնյա են, Հայոց ցեղասպանությունը լայնորեն հայտնի է սերբերի շրջանում։ Ցեղասպանությունը ուսումնասիրվում է, և ցեղասպանության վերաբերյալ մի շարք առաջարկներ են ներկայացվել[1]։ Սակայն Սերբիայի կառավարությունը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը երկրի զարգացման գործում Թուրքիայի ներդրումներից կախվածության պատճառով և մերժել է ճանաչման օրինագիծը՝ հավատարիմ մնալով պրագմատիկ մոտեցմանը։
Չնայած Սերբիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սերբիայի կառավարության շատ անդամներ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ պաշտոնապես հաճախ անվանում են էկզոտիկ եղբայրություն, քանի որ սերբերը հայերին համարում են իրենց եղբայրներն ու քույրերը[2]։
Հաստատում
Հայաստանի և Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականի հունվարի 14-ին[3]։ Երկրներից ոչ մեկը չունի մշտական դեսպան[4]։ 2014 թվականին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարել են, որ ՍերբիանԵրևանում դեսպանություն կբացի[5]։ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում Հայաստանի և Սերբիայի դեսպանատները պատասխանատու են երկու երկրների միջև հարաբերությունների համար։ Հայաստանի դեսպանությունը գլխավորում է Գագիկ Ղալաչյանը[6], որն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Բորիս Տադիչին 2011 թվականի փետրվարի 17-ին, իսկ Սերբիայի դեսպանատունը գլխավորում է Դրագան Չուպանժևացը, որն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին 2009 թվականի հուլիսի 27-ին[3]։ 2007 թվականի հունվարի 25-ին Սերբիան Բաբկեն Սիմոնյանին անվանել է Հայաստանում իր պատվավոր հյուպատոս, իսկ Հայաստանը Պրեդրագ Տոմիչին նշանակել է Սերբիայում իր պատվավոր հյուպատոս[3]։
Վիզային ռեժիմ
2014 թվականի հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարել են Հայաստանի և Սերբիայի բոլոր քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերացման նախաձեռնության մասին[4]։ 2015 թվականի փետրվարին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Սերբիայի հետ ոչ դիվանագիտական անձնագրերով անձանց համար մուտքի արտոնագրերի վերացման մասին համաձայնագրի ստորագրմանը։ Հայաստանի կառավարությունն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ «Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի և Սերբիայի միջև վիզային ռեժիմի վերացումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար»։ Կառավարությունում հայտարարել են, որ «համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև տնտեսական, հումանիտար և մշակութային կապերի ամրապնդմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը»[7]։
Cummings, Sally N. (2001). «Perceptions in the CIS». In Buckley, Mary; Cummings, Sally (eds.). Kosovo: Perceptions of War and Its Aftermath. London: A & C Black. ISBN9780826456694.
Velimirović, Nicolas (2001). «Un voyage périlleux». Vie de Saint Sava (French). Lausanne: Editions l'Age d'Homme. ISBN9782825114728.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
«Саргсјан у Београду» (Serbian). Ratiotelevizija Srbije. 2011 թ․ ապրիլի 4. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
«Crkve u Zemunu». Zemungrad (Serbian). Association "Zemun moj grad". Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
«Serbia». Ministry of Foreign Affairs of Armenia. 2014 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.