2015 թվականից Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Այմդոս Բոզժիգիտովը[3][4]։
Երկու պետությունների միջև տնտեսական համագործակցությունը ակտիվացել է 2014 թվականին։ Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմում է 9,388,000 ԱՄՆ դոլար[5]։
Ղազախահայերը բնակվում են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Կարագանդան, Ալմաթան, Աստանան և Պավլոդարը։ Ներկայումս Ղազախստանում բնակվում է 20-25 հազար հայ։ Ղազախստանում գործում է մի շարք կիրակնօրյա դպրոցներ, որտեղ սովորում են 300-400 մարդիկ։
2004 թվականին Ալմա-Աթայում ստեղծվել է «Նաիրի» մշակութային կենտրոնը՝ Արտուշ Կարապետյանի նախաձեռնությամբ[6][7]։
Ղազախստանի հայերը ակտիվորեն ներգրավված են երկրի քաղաքական կյանքի մեջ։