Հայ-կանադական հարաբերություններ, դիվանագիտական հարաբերությունները Կանադայի և Հայաստանի միջև։ Անդրադառնալով հայ-կանադական հարաբերություններին նախ և առաջ պետք է նշել, որ երկու երկրներն համարվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ։
Պատմություն
Կանադան անկախ է ճանաչել Հայաստանին Խորհրդային Միությունից անկաանալուց անմիջապես հետո՝ 1991 թվականին։ 1992 թվականին Կանադան և Հայաստանը պաշտոնապես հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ[1]։
1997 թվականին կանադան Երևանում հաստատվես գերագույն հյուպատոսություն։ Կանադայի Մոսկովյան դեսպանատունը հավաստագրվեց և հաստատվեց Հայաստանում։ 1995 թվականին Հայաստանի Հանրապետությունը բացում է իր դեսպանատունը Օտտավայում[2]։
1999 թվականին երկու պետությունները ստորագրեցին երկկողմ համաձայնագիր, առևտրի և շուկայի, ներդրումների պաշտպանման և խթանման գործում[2]։
CIDA-ն ֆինանսապես աջակցում է Հայատանին, տարածաշրջանային տեղնիկական ծրագրերում։ Ավելին, Կանադայի տեղական զարգացման հիմնադրամը, որը կառավարվում է Մոսկվայի կանադական դեսպանատան կողմից, իր աջակցությունն է ուղղում դեպի առևտրական քաղաքականության կարողությունների զարգացում, գյուղատնտեսության զարգացում, առողջապահական և բնապահպանական ծրագրեր։
2006 թվականին Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայկական ցեղասպանությունը առեւտրի քաղաքականության կարողությունների զարգացում, գյուղական զարգացում, առողջապահական ծրագրեր և բնապահպանական ծրագրեր։
2004 թվականին երկկողմանի առևտուրը պետությունների միջև կազմում էր մոտ 5մլն ամերիկական դոլար։ 2014 թվականին երկու պետությունների միջև առևտուրը հասավ 11 մլն ամերիկյան դոլարի[2]։ Կանադայի հետաքրքրությունները ներառում էին հանքարդյունաբերությունը և հրուշակեղենի արտադրությունը։