Հայ-պորտուգալական հարաբերություններ (պորտ.՝ Relações externas armênio-português), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Պորտուգալիայի Հանրապետությունների միջև։
Հայաստանի և Պորտուգալիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մայիսի 25-ին[1]։ Հայաստանը և Պորտուգալիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են։
Պատմություն
Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին հարաբերությունները սկսվել են զարգանալ 20-րդ դարից` Խորհրդային Միության փլուզումից հետո։ Չնայած այս հանգամանքի՝ Երևանում չի գործում Պորտուգալիայի դեսպանատուն և Պորտուգալիայի շահերը Հայաստանում ներկայացնում է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը։
ՀՀ քաղաքացիները Պորտուգալիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) կարող են դիմել Ռուսաստանում Պորտուգալիայի կամ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։
Հայաստանի շահերը Պորտուգալիայում ներկայացնում է Ռուսաստանի դեսպանությունը։ 2014 թվականի մայիսի 6-ին Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիո Գոդինյո դե Մատուշը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։
2000 թվականի մայիսի 4-ին Միքայել Գյուլբենկյանը նշանակվել է Հայաստանի պատվավոր հյուպատոս Պորտուգալիայում։ Վերջինիս նստավայրը գտնվում է մայրաքաղաք Լիսաբոնում[2]։
Հայոց ցեղասպանության ճանաչում
Պորտուգալիա խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2019թ.[3]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Հայաստանի արտաքին հարաբերություններ |
---|
| Աֆրիկա | | |
---|
| Ամերիկա | |
---|
| Ասիա | |
---|
| Եվրոպա | |
---|
| Ավստրալիա և Օվկիանիա | |
---|
| Էթնիկական խմբեր | |
---|
| Թեմատիկա | |
---|
|