Հայ-բրիտանական հարաբերություններն արտաքին հարաբերություններ են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև։ Միացյալ Թագավորությունը Հայաստանը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբեր 31-ին։ Եվրոպայում Հայաստանի առաջին դեսպանատունը հիմնադրվել է Լոնդոնում 1992 թվականի հոկտեմբերին։ Սկսած 1995 թվականից, Երևանում գործում է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ Ներկայիս դեսպանն է Ջուդիթ Ֆարնուորթը։ 2013 թվականի սեպտեմբերի 27-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Երկու երկրները պահպանում են համագործակցային և բարեկամական հարաբերությունները։
Պետական այցեր Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև բազում պետական այցեր են տեղի ունենում։ Վերջին այցը Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգտոնի այցն էր Երևան։ Բացի այդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2012 հուլիսին այցելել էր Մեծ Բրիտանիա։
Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետՄարգարետ Թետչերը այցելել է Հայաստան 1990 թվականի հունիսին, երբ երկիրը Խորհրդային Միության մասն էր կազմում։
Հայոց Ցեղասպանության ճանաչումը
Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան ճանաչում են հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերցրած չի ճանաչում այն, քանի որ գտնում է, որ ապացույցների բավարար հստակ չեն, որպեսզի «վերջին դարի սկզբի այն սարսափելի իրադարձությունները,որոնցից զրկանքներ կրեցին Օսմանյան կայսրության հայերը» ըստ ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի ցեղասպանություն համարեն։ Բրիտանիայի կառավարությունը հաստատում է, որ արյունահեղությունը, ջարդերը սարսափելի ողբերգություն էին և մեղադրում է նրանց, ովքեր հաստատում էին, որ դա այս ժամանակահատվածում կառավարության տեսակետն էր[1]։