Հայ-լիտվական հարաբերություններ (լիտ.՝ Armėnų-lietuvių santykiai), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների միջև։
Հայաստանի և Լիտվայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թվականի նոյեմբերի 21-ին[1]։ Հայաստանը և Լիտվան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության անդամներ են։
Պատմություն
Հայաստանի և Լիտվայի արտաքին հարաբերությունները ամրապնդվել են Խորհրդային Միության տարիներին։
Երևանում գործում է Լիտվայի, իսկ Վիլնյուսում՝ Հայաստանի դեսպանատուն։
Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել Լիտվայի վիզայի համար Լիտվայի դեսպանատուն Հայաստանում։
2011 թվականի հոկտեմբերի 19-ին Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
2013 թվականի հունիսի 7-ին Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին։ 2005 թվականի նոյեմբերին Լևոն Սաղաթելյանը նշանակվել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության պատվավոր հյուպատոս։
Ներկայումս Լիտվայի Հանրապետությունը ինչպես հարևան Լատվիան ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը։
Հայոց ցեղասպանության ճանաչում
Լիտվա խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005թ.[2]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Հայաստանի արտաքին հարաբերություններ |
---|
| Աֆրիկա | | |
---|
| Ամերիկա | |
---|
| Ասիա | |
---|
| Եվրոպա | |
---|
| Ավստրալիա և Օվկիանիա | |
---|
| Էթնիկական խմբեր | |
---|
| Թեմատիկա | |
---|
|