- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Եկեղեցին գտնվում է Թավրիզի Լիլավա (պարս.՝ لیل آباد` լեյլաբադ) թաղամասում[2]։ Սուրբ Սարգիսը կառուցվել է Պետրոսյանների ընտանիքը[3]՝ 1845 թվականին։
Պատմություն
Եկեղեցու մայր դռան ճակատին կա հետևյալ արձանագրութիւնը. «Շինեցաւ Ս[ուր]բ Սարգիս եկեղեցիս / ի 5 Մարտի 1845 ամի եւ ի թուին / Հայոց ՌՄՂԲ թվականիի հայրապետութե[ան] / Տեառն Ներսիսի Ե.ի, աշխա/ տութեամբ Զաքարիա Աւագ քա-/ հանայի Տէր Զաքարեանց / արդեամբ բարեպաշտ / հայազգի ժողովրդականաց»։ Հիւսիսային զանգակատան վրայ կարդում ենք. «ՇԻՆՈՒԵՑ. ՅԻՇԱ/ ՏԱԿ. ՏԷՐ. ՅԱՐՈՒԹ/ ԻՒՆԻ. ՏԷՐ ՕՀԱՆ/ ԵԱՆ»։ Հյուսիսային դռան վրա զետեղված շատ հին և հազիվ ընթեռնելի արձանագրութեան վրայ հիշվում է 1821 թվականի ապրիլ ամիսը։ Իսկ նույն քարի վրա «ՏՐ ԱԾ ՅՍ ՔՐ» (Տեր Աստված Հիսուս Քրիստոս)։ Հարավային զանգակատան ներքևի արձանագրությունից տեղեկացվում է, որ 1938 թվականին կառուցվել է եկեղեցու զանգակատունը։ 1967 թվականին դարձյալ վերանորոգվել է։ 2003 թվականին ավելացվել են նոր խաչքարակերպ դռներ ու պատուհաններ[4]։
Ճարտարապետություն
Եկեղեցին երկհարկանի է, գտնվում է Թամարյան հայկական դպրոցի շենքի բակում, որը երկարաձգվել է Սահակյան դպրոցի համար։ 1921 թվականի մայիսի 18-ին Ալեքսանդր Թամանյանը իջևանել է Թավրիզում, ուր որպես ճարտարապետ է աշխատել քաղաքապետարանում մինչ Երևան վերադառնալը։ Այստեղ իրականացրել է քաղաքի բարեկարգման և կառուցապատման բարելավման քաղաքաշինական նախագծեր, կառուցել է ՀՅԴ պանթեոնը Լիլավայի սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում, նախագծել է մասնավոր տներ և Թավրիզի հասարակական և մշակութային կենտրոնը։ Լիլավա թաղամասում գերիշխում էին դաշնակցականները, իսկ Ղալա թաղամասում, որտեղ գտնվում է առաջնորդանիստ սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, մեծ մասամբ հնչակյան էր[5]։ Հայկազյան դպրոցը տեղակայված էր դրան զուգահեռ, սակայն փակվել էր Իրան-Իրաք պատերազմից հետո։
Տես նաև
Ծանոթագրություններ
|
---|
| Պատմություն | Զարգացած միջնադար | |
---|
| Ուշ միջնադար | |
---|
| |
---|
| Կրթություն և Գիտություն | Դպրոցներ | |
---|
| Լեզու | |
---|
| Գրականություն | |
---|
| Գիտություն | |
---|
|
---|
| Հայկական եկեղեցիներ | |
---|
| Մշակույթ | Երաժշտություն | |
---|
| Թատրոն և կինո | |
---|
| Մամուլ | |
---|
| Արվեստներ | |
---|
| Միություններ | |
---|
|
---|
|