- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մինաս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մինաս , հահ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութհան Սպահանի թեմին։ Գտնվում է Թավրիզ (Դավրեժ) թաղում[5]։
Պատմություն
Եկեղեցին կառուցվել է 1659 թվականին՝ չորս տարի անց այն բանից հետո, մայրաքաղաք Սպահանի Շամսաբադ թաղից տեղափոխվել են Նոր Ջուղայի հարավարևմտյան հատվածներ։ Նրանք այդտեղ ունեցել են իրենց սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այդ պատճառով այս կրոնական կառույցը նույնպես կոչվել է սուրբ Աստվածածին, ինչպես և ի սկզբանե Հովհաննես Մկրտիչ և սուրբ Նիկողայոս եկեղեցիները։ Հետագայում սուրբ Մինասի (285-309) մասունքը նվիրվել է եկեղեցուն, կոչվել է սրբի անունով[6]։
Բակի արևելյան մասում կա նաև մի մատուռ (ամռան եկեղեցի), որը կառուցվել է 1713 թվականին և դարձյալ կոչվել է «սուրբ Աստվածածին»։ Մատուռի հյուսիսահին ու հարավային պատերին կան հախճապակիներ։ Մատուռի կառուցումից հետո այստեղ դրվել են մի քանի տապանաքարեր։
Սուրբ Մինասի արևմտյան և հարավային կողմերում կան սենյակներ։ Դրանցից մի քանիսը անցյալում ծառայել են որպես դպրոց։ Եկեղեցին բերանորոգվել է 1909 թվականին։
Ճարտարապետություն
Շինությունը կառուցված է աղյուսով ու կավով, ունի երեք մուտք։ Հարավային՝ գլխավոր մուտքի առջև, ունի երկսյունով ծածկված գավիթ։ Կառուցվել է չորս հիմնասհուների վրա, կամարակապ ձևով։ Գլխավոր գմբեթն ունի ութ պատուհան։ Տանիքի հարավարևմտյան կողմում գտնվում է եկեղեցու զանգակատունը։
Որմախորշերն ուսյունեզրերը հարուստ են գունավոր զարդանկարներով։ Խորանն ամբողջովին նկարազարդված ու ծաղկազարդված է, կամարի մասում նկարված են դրախտն ու դժոխքը։ Պատի ցածր մասերը պատված են հախճապակիով[5]։
Տես նաև
Ծանոթագրութհուններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://iranarchpedia.ir/entry/24327
- ↑ 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.norjugha.ir/հայոց-եկեղեցիներ/մինաս-եկեղեցի.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.paymanonline.com/معماری-کلیساهای-اصفهان/
- ↑ 5,0 5,1 սուրբ Մինաս եկեղեցի
- ↑ کلیسای میناس مقدس، اصفهان
Արտաքին հղումներ
|
---|
| Պատմություն | Զարգացած միջնադար | |
---|
| Ուշ միջնադար | |
---|
| |
---|
| Կրթություն և Գիտություն | Դպրոցներ | |
---|
| Լեզու | |
---|
| Գրականություն | |
---|
| Գիտություն | |
---|
|
---|
| Հայկական եկեղեցիներ | |
---|
| Մշակույթ | Երաժշտություն | |
---|
| Թատրոն և կինո | |
---|
| Մամուլ | |
---|
| Արվեստներ | |
---|
| Միություններ | |
---|
|
---|
|