- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մեսրոպ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մեսրոպ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արաք քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Շահիդ Չամրան (Նշանյան) փողոցի վրա։
Պատմություն
Արաքում (նախկին Սոլթանաբադ) հայերի հաստատումը դարավոր պատմություն ունի. առաջին հայերն այստեղ եկել են շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթից հետո, սակայն հիմնական բնակչությունն այստեղ եկել է Թեհրանից՝ 20-րդ դարի սկզբին։ Եկեղեցին կառուվել է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1914 թվականին, երբ Իրանում իշխում էին Ղաջարիները[2]։ 1917 թվականին տեղի հայերն ունեին համայնական վարչություն[3]։ Մինչև 1922 թվականը հայերի թիվը հասնում էր 60-65 ընտանիքի, իսկ 5 տարի անց այդ թվաքանակը կրնապատկվում է, 1931 թվականին հասնում 1000 հոգու[4]։ Բնակվել են նաև ավետարանական հայեր։
Եկեղեցին գործում է, կատարվում են ժամերգություններ, իսկ Թարգմանչաց տոնի առթիվ կազմակերպվում են ուխտագնացություններ[5]։
Ճարտարապետություն
Կառույցն աղյուսաշեն է, հատակագիծը՝ 24,6 x 15,6 մետր, արևելքից արևմուտք ձգվող ուղղանկյունանիստ է։ Տանիքը հիմնված է չորս սյուների վրա։ Շինությունն ունի մի քանի լուսամուտներ չորս ուղղություններով, երկու մուտքեր՝ հարավից և արևմուտքից։ Այդ մասում կառուցված է զանգակատունը[6]։ Եկեղեցու ներսում դրված են Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և այլոց նկարները[7]։
Սուրբ Մեսրոպն ունի 4 շինություն՝ դպրոց, հանդիսությունների սրահ, քահանայի կացարան և մատուռ։ Հարավարևմտյան կողմում տեղադրված է հսկայական խաչ՝ հայոց նահատակների հուշագրով, ինչպես նաև իրան-իրաքյան պատերազմում զոհվածների հիշատակին[8]։
Տես նաև
Ծանոթագրություններ
|
---|
| Պատմություն | Զարգացած միջնադար | |
---|
| Ուշ միջնադար | |
---|
| |
---|
| Կրթություն և Գիտություն | Դպրոցներ | |
---|
| Լեզու | |
---|
| Գրականություն | |
---|
| Գիտություն | |
---|
|
---|
| Հայկական եկեղեցիներ | |
---|
| Մշակույթ | Երաժշտություն | |
---|
| Թատրոն և կինո | |
---|
| Մամուլ | |
---|
| Արվեստներ | |
---|
| Միություններ | |
---|
|
---|
|