Հովիկ Ավետիսի Էդգարյան (հունիսի 25, 1925(1925-06-25), Չհարմահալ և Բախտիարի, Իրան - հոկտեմբերի 2, 2016(2016-10-02), Թեհրան, Իրան), հայ երաժիշտ, բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
Հովիկ Էդգարյանը ծնվել է Իրանի Չհարմահալ գավառի Հաջիաբադ գյուղում։ 1955 թվականին ավարտել է Լոնդոնի երաժշտանոցը միաժամանակ՝ Երաժշտական գործիքների տեխնոլոգիայի ինստիտուտը։ 1947 թվականին Թեհրանում հիմնել է «Ջեներալ Մյուզիքս» երաժշտական գործիքների սեփական հաստատությունը[1]։ 1963 թվականին Թեհրանում հիմնադրել է «Րաֆֆի», ապա՝ «Նոր Անի» դպրոցը։ Հիմնադրել է Իրանահայ ազգային մշակութային միությունը։ Էդգարյանին է պատկանում 1/4 տոն նվագող դաշնամուրի գյուտը (1943)[2][3]։
Հիշատակ
Էդգարյանի անունով են կոչվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի արվեստի և Երևանի №105 դպրոցները[4]։
Երկեր
- Խոսում են կենդանիները, բանաստեղծությունների ժողովածու, 1980[5]։
- Ծաղկածովի երանգներ, բանաստեղծությունների ժողովածու, 1980[6]։
- Լուսաշող, բանաստեղծությունների ժողովածու, 1984[7]։
- Եթերային, բանաստեղծությունների ժողովածու, 1998[8]։
- Խինդ ու ծիծաղ։ Ժողովածու[9]։
Ծանոթագրություններ