Գալուստ Խանենց (Խանյան, հունվարի 25, 1910(1910-01-25), Թեհրան, Իրան[1] - հունիսի 4, 1998(1998-06-04), Թեհրան, Իրան), իրանահայ բանաստեղծ։
Կենսագրություն
Ծնվել է Թեհրանում 1910 թվականի հունվարի 25-ին։ Ուսումը եղել է տեղական դպրոցներում և Լիսե Սան Լուի ֆրանսիական դպրոցում։ Հետագայում աշակերտել է ճարտարապետ Մարգար Էլգալի մոտ և ուսանել է ճարտարապետություն նրա դասընթացներում, նա ստացել է պատվո նշան ժամանակակից Թագավորից իր կրած նեղությունների համար Գոլեստան պալատի Նորոգման համար։
Նա մանուկ հասակից զբաղվել է գրականությամբ, հրատարակված ունի ութը չափածո հատորներ՝ «Ամբողջ սրտով», «Հրաշալի զորություն», «Բարև քեզ, մարդ», «Հայ ժողովրդի վերածնունդը[2]», «Լուսամուտը», ինչպես և պարսկերենի թարգմանված՝ «Հրաշալի զորություն» և «Բարև քեզ մա՛րդ[3]» հատորները։
Գալուստ Խանենցը եղել է «Նոր էջ» գրական խմբակցության հիմնանդամներից[4], այս խումբը 1935 թվականին հրատարակեց իր առաջին հատորը «Նոր էջ» անունով, որպես «ժողովածու իրանահայ երիտասարդ գրողների»։
Գալուստ Խանենցը քանիցս մեծարանքի է արժանացել Հայաստանյան և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների կողմից։ Նաև շնորհվել է երեք գրական մրցանակներ, Խանենցի ստեղծագործությունների արժեքավորումը տվել է Թորոս Թորամանյանը, նրան նվիրած (Հալեպում հրատարակած) իր «Մարդերգակ բանաստեղծը» գրքի մեջ։
Գալուստ Խանենցը մահացել է 1998 թվականի հունիսի 4-ին Թեհրանում[5]։
Երկեր
- Սփյուռքահայ բանաստեղծություն (ժողովածու), Երևան, 1981։
Թարգմանություններ
- Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Ժյուլ Սյուպերվիել. Բռնել; Նավահետքը։
Գրականություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 12)։
|