- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ Մծբնա վանք (այլ կիրառումներ)
Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետ, հայ առաքելական մատուռ Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է սուրբ Աստվածածին եկեղեցու շրջափակում, բակի հյուսիս-արևմտյան անկյունում[1]։
Պատմություն
Սուրբ Հակոբը կառուցվել է 1607 թվականին և համարվում է Նոր Ջուղայի առաջին եկեղեցին[2]։ Սուրբ Հակոբ եկեղեցին կոչվում է մատուռ, փոքր լինելու պատճառով, բայց իրականում ունի կանոնավոր շինւածքով և բեմ, գավիթ և ընդհանուր ոճ։ Մուտքի դռան վերևում գրված է. «Եկեղեցիս Ս. Յակոբայ Մծբնայ Հայրապետին կառուցաւ թ. ՌԾԶ (1607)»[3]։
Ճարտարապետություն
Եկեղեցին փոքր շինություն է, որն ի սկզբանե ունեցել է խաչաձև կառուցվածք[4]։ 1843 թվականին Աբգարյան դպրոցի կառուցման ժամանակ ձևափոխվել է։ Շինությունն ունի երեք փոքր գմբեթ, որոնցից միջինն ունի ութանիստ թմբուկ[5]։ Գմբեթներն ու տանիքը տեղադրված են հյուսիսային և հարավային պատերի մոտ վեր խոյացող լայն սյուներով կամարների վրա։
Հատակը կես մետր վար է բակից, հակառակ սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Մատուռը կառուցված է աղյուսով, ներքին պատերը ծածկված են գիպսով ու կավճով[6]։ Մատուռի հիմնական մուտքի վերին մասում, 1607 թ-ին կան նաեւ երկու արձանագրություններ հայերեն։ Եկեղեցու ներսի պատերն արևելյան ոճի են, դրանց վրա կան մեծ թվով խաչքարեր, նաև երկուսը՝ դռան վերևում, դրսի կողմում։ Խաչքարերից ամենահինը կրում է ՌԾԶ (1607) թվականը։ Պատերը զարդարված են 1.35 մետր բարձրությամբ 17-րդ դարի իրանական արվեստի լուսամփոփներով, վերին մասն իտալական ոճի է։ Խորանի ներսում դրված է ուղղանկյուն զոհասեղան, իսկ կողքերին երկու խուց կա։
Տես նաև
Ծանոթագրություններ
|
---|
| Պատմություն | Զարգացած միջնադար | |
---|
| Ուշ միջնադար | |
---|
| |
---|
| Կրթություն և Գիտություն | Դպրոցներ | |
---|
| Լեզու | |
---|
| Գրականություն | |
---|
| Գիտություն | |
---|
|
---|
| Հայկական եկեղեցիներ | |
---|
| Մշակույթ | Երաժշտություն | |
---|
| Թատրոն և կինո | |
---|
| Մամուլ | |
---|
| Արվեստներ | |
---|
| Միություններ | |
---|
|
---|
|