Ռիչարդ Թեյլեր (Թալեր, անգլ.՝ Richard H. Thaler; սեպտեմբերի 12, 1945(1945-09-12)[1], Իստ Օրինջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ։ 2017 թվականին արժանացել է Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի։
Կենսագրություն
1967 թվականին Քլիվլենդի Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանում ստացել է բակալավրի կոչում, 1970 թվականին ստացել է մագիստրոսի, իսկ 1974 թվականին Ռոչեստերի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ Դասավանդել է Ռոչեստերի, Կոռնելի և Չիկագոյի համալսարաններում։ 2005 թվականին արժանացել է Սամուելսոնի մրցանակի։
Թեյլերը ֆինանսական և տնտեսական վարքագծի ոլորտի հեղինակավոր տեսաբաններից մեկն է։ Իր գիտական գործունեության ժամանակ մեծապես համագործակցել է նոբելյան մրցանակակիր տնտեսական հոգեբան Դենիել Կահնեմանի հետ։ Հանդիսանում է, այսպես կոչված, «հրման տեսության» հիմնադիրը։
Եղել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի խորհրդականներից մեկը։
Մրցանակներ
Հիմնական աշխատություններ
- «Քվազիռացիոնալ տնտեսական տեսություն» (Quasi-Rational Economics, 1991):
- «Հաղթողների անեծք. տնտեսական կյանքի պարադոքսներ և անոմալիաներ» (The Winner’s Curse: Paradoxes and Anomalies of Economic Life, Free Press, 1991).
- Richard H. Thaler, Cass R. Sunstein. Nudge: Improving Decisions about Health, Wealth, and Happiness (Yale University Press, 2008)[11][12]
- Սխալ վարքագիծ (Misbehaving: The Making of Behavioral Economics, 2015)
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
---|
| 1969—1975 | | |
---|
| 1976—2000 | |
---|
| 2001—2025 | |
---|
|