Մրցանակը պաշտոնապես կոչվում է Շվեդական պետական բանկի Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտական գիտությունների մրցանակ (շվեդ.՝ Sveriges Riksbanks pris i ekonomisk vetenskap till Alfred Nobels minne)։
1968 թվականին Շվեդիայի բանկն իր 300-ամյակի կապակցությամբ առաջարկեց նոր մրցանակ սահմանել տնտեսագիտության ոլորտի համար։ Տնտեսագիտության ոլորտի այդ մրցանակը, որ ստեղծվեց ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի, առաջին անգամ շնորհվեց 1969 թվականին` մյուս նոբելյան մրցանակների հետ միասին։
Նոբելյան մրցանակի դափնեկիր բոլոր տնտեսագետները եղել են տղամարդիկ, բացի Էլինոր Օսթրոմից, ով 2009 թվականին Նոբելյան մրցանակը կիսել է Օլիվեր Ուիլյամսոնի հետ։ 2019 թվականին երկրորդ կին դափնեկիրը դարձել է Էսթեր Դյուֆլոնը, որը Նոբելյան մրցանակը կիսել է իր ամուսնու` Աբհիջիտ Բաներջիի, և Մայքլ Կրեմերի հետ։
Յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբեր ամսին, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիան հայտարարում է դափնեկրի կամ դափնեկիրների անունները, որ ընտրվել են Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակի շնորհման թեկնածուների ցանկից[1]։ Հաղթողների մրցանակաբաշխությունը կատարվում է մյուս ոլորտի հաղթողների հետ Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի օրը` դեկտեմբերի 10-ին[2]։ Յուրաքանչյուր դափնեկրի հանձնվում է շքանշան, դիպլոմ և դրամական պարգև։
«Տնտեսական պրոցեսների վերլուծության նկատմամբ դինամիկ մոդելների զարգացման և կիրառության համար» (for having developed and applied dynamic models for the analysis of economic processes)[3]։
«Տնտեսական գիտություններում գիտական վերլուծության մակարդակի բարձրացման մեջ կատարած ներդրման համար» (for the scientific work through which he has developed static and dynamic economic theory and actively contributed to raising the level of analysis in economic science)[4]։
«Տնտեսական աճի էմպիրիկ հետազոտությունների համար» (for his empirically founded interpretation of economic growth which has led to new and deepened insight into the economic and social structure and process of development)[5]։
«Հավասարակշռության ընդհանուր տեսության մեջ նորարական ներդրման համար» (for their pioneering contributions to general equilibrium|general economic equilibrium theory and welfare theory)[6]։
««Ծախքեր-թողարկում» մեթոդի զարգացման և այն կոնկրետ տնտեսական հիմնահարցերի նկատմամբ կիրառելու համար» (for the development of the input-output method and for its application to important economic problems)[7]։
«Փողի տեսության և տնտեսական տատանումների վերաբերյալ աշխատությունների և տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ երևույթների փոխկախվածությունների վերլուծությունների համար» (for their pioneering work in the theory of money and economic fluctuations and for their penetrating analysis of the interdependence of economic, social and institutional phenomena)[8]։
«Ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսության մշակման համար» (for their contributions to the theory of Pareto efficiency|optimum allocation of resources)[9]։
«Սպառման վերլուծության, դրամաշրջանառության պատմության և մոնետարիզմի տեսության բնագավառում ունեցած ձեռքբերումների, ինչպես նաև տնտեսական կայունության քաղաքականության բարդության պրակտիկ ցուցադրման համար» (for his achievements in the fields of consumption analysis, monetary history and theory and for his demonstration of the complexity of stabilisation policy)[10]։
«Միջազգային առևտրի և կապիտալի միջազգային շարժման տեսության մեջ կատարած ներդրման համար» (for their pathbreaking contribution to the theory of international trade and international capital movements)[11]։
«Տնտեսական կազմակերպություններում որոշումների ընդունման պրոցեսների վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար» (for his pioneering research into the decision-making process within economic organizations)[12]։
«Տնտեսական զարգացման պրոցեսների (հատկապես զարգացող երկրների) վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար» (for their pioneering research into economic development research with particular consideration of the problems of developing countries)[13]։
«Տնտեսական մոդելների ստեղծման և տնտեսական քաղաքականության ու ցիկլային տատանումների վերլուծության ժամանակ դրանց կիրառման համար» (for the creation of econometric models and the application to the analysis of economic fluctuations and economic policies)[14]։
«Ֆինանսական շուկաների իրավիճակների և արտադրության, զբաղվածության ու գների բնագավառում որոշումների ընդունման ժամանակ դրանց ազդեցության վերաբերյալ վերլուծությունների համար» (for his analysis of financial markets and their relations to expenditure decisions, employment, production and prices)[15]։
«Արդյունաբերական կառուցվածքների, շուկաների գործողության, ինչպես նաև պետական կարգավորման արդյունքների և պատճառների վերաբերյալ ուսումնասիրությունների համար» (for his seminal studies of industrial structures, functioning of markets and causes and effects of public regulation)[16]։
«Ընդհանուր հավասարակշռության տեսության մշակման մեջ ունեցած ներդրման և տնտեսագիտության տեսության մեջ վերլուծությունների նոր մեթոդների նորամուծությունների համար» (for having incorporated new analytical methods into economic theory and for his rigorous reformulation of the theory of general equilibrium)[17]։
«Ազգային հաշիվների համակարգի ստեղծման մեջ հիմնարար ներդրման համար» (for having made fundamental contributions to the development of systems of national accounts and hence greatly improved the basis for empirical economic analysis)[18]։
«Խնայողությունների տեսության հիմքերի մշակման և կուտակումների ու ֆինանսական շուկաների վերաբերյալ հետազոտությունների համար» (for his pioneering analyses of saving and of financial markets)[19]։
Հասարակական ընտրության ուսումնասիրությունների կենտրոն (Ֆեյրֆաքս (Վիրջինիա))
«Տնտեսական և քաղաքական որոշումների ընդունման տեսության պայմանագրային և սահմանադրական հիմքերի ուսումնասիրությունների համար» (for his development of the contractual and constitutional bases for the theory of economic and political decision-making)[20]։
«Շուկաների տեսության մեջ ներդրման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ աշխատությունների համար» (for his pioneering contributions to the theory of markets and efficient utilization of resources)[22]։
«Էկոնոմետրիայի հավանականությունների տեսության հիմնումը պարզաբանելու և միաժամանակյա տնտեսական կառուցվածքների վերլուծության համար» (for his clarification of the probability theory foundations of econometrics and his analyses of simultaneous economic structures)[23]։
«Տրանսակցիոն ծախքերի և սեփականության իրավունքի հիմնահարցերի վերաբերյալ աշխատությունների համար» (for his discovery and clarification of the significance of transaction costs and property rights for the institutional structure and functioning of the economy)[25]։
«Մարդկային վարքագծի և փոխներգործության, ներառյալ նաև ոչ շուկայական ոլորտի նոր բնագավառների վրա տնտեսագիտության տեսության կիրառության ընդլայման համար» (for having extended the domain of microeconomic analysis to a wide range of human behaviour and interaction, including non-market behaviour)[26]։
«Տնտեսության պատմության ուսումնասիրության նոր ուղղության ստեղծման համար («Կլիոմետրիա»), որը ենթադրում է տնտեսական վիճակագրության կիրառում տնտեսական զարգացման պատմության ուսումնասիրության ժամանակ» (for having renewed research in economic history by applying economic theory and quantitative methods in order to explain economic and institutional change)[27]։
«Տնտեսական հարաբերությունների ուսումնասիրման ժամանակ խաղերի տեսության մշակման համար» (for their pioneering analysis of equilibria in the theory of non-cooperative games)[28]։
«Ռացիոնալ սպասումների վարկածի մշակման համար, որը բերել է մակրոտնտեսական վերլուծության փոփոխությանը և տնտեսական քաղաքականության վերաբերյալ պատկերացումների խորացմանը» (for having developed and applied the hypothesis of rational expectations, and thereby having transformed macroeconomic analysis and deepened our understanding of economic policy)[29]։
«Ասիմետրիկ տեղեկատվության ստացման ժամանակ խթանների տեսության բնագավառում կատարած մշակումների համար» (for their fundamental contributions to the economic theory of incentives under asymmetric information)[30]։
«Արժութային կուրսերի տարբեր ռեժիմների պայմաններում դրամավարկային և բյուջետային (գանձարանային) քաղաքականության վերլուծության, ինչպես նաև օպտիմալ վալյուտային գոտիների վերլուծության համար» (for his analysis of monetary and fiscal policy under different exchange rate regimes and his analysis of optimum currency areas)[33]։
«Վիճակագրական ընտրության տեսության և ձևավորման մեթոդների մշակման համար» (for his development of theory and methods for analyzing selective samples)[34]։
«Դիսկրետ ընտրության տեսության և վերլուծության մեթոդների զարգացման համար» (for his development of theory and methods for analyzing discrete choice)[34]։
«Տնտեսագիտության մեջ հոգեբանական հետազոտություններից որոշ գաղափարներ ներդնելու համար, հատկապես անորոշության պայմաններում որոշումների կայացման և դատողության վերաբերյալ» (for having integrated insights from psychological research into economic science, especially concerning human judgment and decision-making under uncertainty)[36]։
«Էմպիրիկ տնտեսական վերլուծության՝ հատկապես շուկայական այլընտրանքային մեխանիզմների հետազոտման ժամանակ, լաբորատոր փորձարկումները որպես գործիք օգտագործելու համար» (for having established laboratory experiments as a tool in empirical economic analysis, especially in the study of alternative market mechanisms)[36]։
«Տնտեսական ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների մշակման (ARCH մոդելի հիման վրա) համար» (for methods of analyzing economic time series with time-varying volatility (ARCH))[37]։
«Ընդհանուր միտումներով տնտեսական ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների (կոինտեգրացիոն) մշակման համար» (for methods of analyzing economic time series with common trends (cointegration))[37]։
«Դինամիկ մակրոտնտեսագիտության բնագավառում ունեցած ավանդի համար՝ բիզնես ցիկլերի շարժիչ ուժերի հետազոտման և տնտեսական քաղաքականության վրա ժամանակի գործոնի ազդեցության ուսումնասիրման համար» (for their contributions to dynamic macroeconomics: the time consistency of economic policy and the driving forces behind business cycles)[38]։
Երուսաղեմի համալսարան (Երուսաղեմ) Հրեական համալսարանի ռացիոնալ հետազոտությունների կենտրոն (Երուսաղեմ)
«Խաղերի տեսության վերլուծության միջոցով կոնֆլիկտի և համագործակցության էության ընկալման խորացման համար» (for having enhanced our understanding of conflict and cooperation through game-theory analysis)[39]։
«Մակրոտնտեսական քաղաքականության մեջ միջժամանակային փոխանակման վերլուծության համար» (for his analysis of intertemporal tradeoffs in macroeconomic policy)[40]։
«Տնտեսական գործունեության տեղակայման և առևտրի կառուցվածքի վերլուծության համար» (for his analysis of trade patterns and location of economic activity)[42]։
«Տնտեսական կառավարման վերլուծության համար, հատկապես ընկերության շրջանակներում»(for his analysis of economic governance, especially the boundaries of the firm)[43]։
«Տնտեսության մակրո մակարդակում առկա պատճառահետևանքային կապերի էմպիրիկ հետազոտության համար» (for their empirical research on cause and effect in the macroeconomy)[45]։
«Տեղաբաշխման տեսության մշակման և շուկայական ծրագրման մեջ գործնական կիրառման համար» (for the theory of stable allocations and the practice of market design)[46]։
«Աճուրդների տեսությունը կատարելագործելու և աճուրդների նոր ձևաչափեր հայտնագործելու համար» (for improvements to auction theory and inventions of new auction formats)[54]։
«Պատճառահետևանքային կապերի վերլուծության մեջ մեթոդաբանական ներդրման համար» (for their methodological contributions to the analysis of causal relationships)[56]։
«Աշխատաշուկայում կանանց դերի ըմբռնումը բարելավելու համար»[59] (for having advanced our understanding of women’s labour market outcomes)[60]։
Վիճակագրություն
Ընդհանուր առմամբ, 1969-2023 թվականներին մրցանակը հանձնվել է 55 անգամ՝ 93 հոգու։ Մրցանակը 26 անգամ ստացել է 1 գիտնական, 20 անգամ՝ 2, և 9 անգամ՝ 3 գիտնական[61]։
Մրցանակակիրների միջին տարիքը մրցանակը ստանալու պահին եղել է 67 (1969-2017 թթ.-ին)[61][62]։ Ամենաերիտասարդ դափնեկիրը եղել է Քեննեթ Էրրոուն, որն այդ մրցանակին արժանացել է 51 տարեկանում (1972 թվականին), սակայն 2019 թվականին 46 (47) ամյա Էսթեր Դյուֆլոն դարձել է ամենաերիտասարդ դափնեկիրը, իսկ ամենատարեց մրցանակիրը՝ Լեոնիդ Հուրվիչն է, որն այդ պատվավոր մրցանակն ստացել է 90 տարեկանում (2007 թվականին)[61]։Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրներից միայն երեքն են կանայնք՝ Էլինոր Օսթրոմը (2009 թ.-ին), Էսթեր Դյուֆլոն (2019 թ.-ին) և Կլաուդիա Գոլդինը (2023 թ.-ին)։
1974 թվականին ընդունված որոշման համաձայն՝ նոբելյան մրցանակը հետմահու չի տրվում, եթե իհարկե, մահվան դեպքը չի գրանցվել դափնեկրի անվանումը հայտարարելուց հետո (այսպիսի դեպք գրանցվել է Ուիլյամ Վիկրիի հետ 1996 թ.-ին)։ Իսկ մինչ 1974 թվականը հետմահու պարգևատրվել են երկու հոգի, որոնք չէին ներկայացնում տնտեսագիտության ոլորտը[61]։
↑«Economics Table». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18–ին-ին.
Նշումներ
↑ 1,01,11,21,31,41,51,6Պետություն սյունակում երկու դրոշակների առկայությունը կարող է նշանակել տարբեր պետություններում ապրելու կամ քաղաքացիությունը փոխելու հանգամանքը, այլ ոչ թե երկքաղաքացիությունը
«Տնտեսագիտություն»։ Ուսումնական ձեռնարկ։ /Ռ. Ն. Սարինյանի ընդհանուր խմբագրությամբ /, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևան, 2005 թ., 358 էջ (Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետների ցանկը տրված է 1969 - 2000 թվականների կտրվածքով, Էլեկտրոնային տարբերակ)։