Մերտոն Միլլեր անգլ. ՝ Merton Miller Ծնվել է մայիսի 16 , 1923 (1923-05-16 ) [ 1] [ 2] [ 3] […] Բոստոն , ԱՄՆ Մահացել է հունիսի 3 , 2000 (2000-06-03 ) [ 1] [ 2] [ 3] (77 տարեկան) Չիկագո Քաղաքացիություն ԱՄՆ Մասնագիտություն տնտեսագետ և գրող Հաստատություն(ներ) Չիկագոյի համալսարան , Քարնեգի Մելոն համալսարան և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց Գործունեության ոլորտ տնտեսագիտություն Անդամակցություն Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա , Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն [ 4] Ալմա մատեր Հարվարդի համալսարան և Ջոնս Հոփքինսի համալսարան Տիրապետում է լեզուներին անգլերեն [ 5] Գիտական ղեկավար Fritz Machlup ? [ 6] Եղել է գիտական ղեկավար Michael Jensen ? , Մայրոն Շոուլզ , William Poole ? , Յուջին Ֆամա [ 6] , Benjamin F. King ? [ 6] , Hans Reiner Stoll ? [ 6] և Allan William Kleidon ? [ 6] Ազդվել է Ֆրից Մախլուպ Ազդել է Յուջին Ֆամա Մայքլ Ջենսեն Ռիչարդ Ռոլ Մայրոն Սքոլս Պարգևներ
Մերտոն Հոուարդ Միլլեր (անգլ. ՝ Merton Howard Miller , մայիսի 16 , 1923 (1923-05-16 ) [ 1] [ 2] [ 3] […] , Բոստոն , ԱՄՆ - հունիսի 3 , 2000 (2000-06-03 ) [ 1] [ 2] [ 3] , Չիկագո ), ամերիկացի տնտեսագետ , Մոդիլյանի -Միլլեր տեսության համահեղինակ (1958)։ Տեսությունը հիմնվում է պարտք -կապիտալ մոդելի անհամապատասխանության սկզբունքի վրա։ Հարի Մարկովիցի և Ուիլյամ Ֆ․ Շարփի հետ համատեղ հանդիսանում է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1990 )։ Միլլերն իր ակադեմիական կարիերայի մեծ մասն անցկացրել է Չիկագոյի համալսարանի Բութի անվան բիզնես դպրոցում ։
Կենսագրություն
Մերտոն Միլլերը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում՝ Ջոել և Սիլվիա Միլլերների ընտանիքում[ 8] [ 9] ։ Հայրն իրավաբան էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մերտոնն աշխատել է որպես տնտեսագետ Գանձապետական դեպարտամենտի հարկերի ուսումնասիրման բաժնում։ 1952 թ․ Ջոնս Հոփկինսի անվան համալսարանում ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան, որից անմիջապես հետո՝ ստանձնել Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում այցելու դասախոսի պաշտոնը՝ որպես ակադեմիական առաջին աշխատանք։
Կարիերա
Միլլերը 1958 թ․ Կարնեգի տեխնոլոգիական ինստիտուտում (այժմ ՝ Կարնեգի Մելոնի համալսարան ) գործընկեր Ֆրանկո Մոդիլյանիի հետ համագործակցել է «Կապիտալի արժեք , կորպորատիվ ֆինանսներ և ներդրումների տեսություն» աշխատության շրջանակներում։ Աշխատությունն առաջ է քաշում կորպորատիվ ֆինանսների ավանդական տեսությանը հակադրվող մի նոր գաղափար, համաձայն որի՝ ընկերությունը կարող է նվազեցնել իր կապիտալի արժեքը `գտնելով պարտք -կապիտալ ճիշտ հարաբերակցությունը ։ Մյուս կողմից էլ, սակայն, համաձայն նույն տեսության ՝ գոյություն չունի ճշգրիտ հարաբերակցություն , ուստի կորպորատիվ ղեկավարները պետք է ձգտեն նվազագույնի հասցնել հարկային պարտավորությունը և առավելագույնի հասցնել զուտ կորպորատիվ հարստությունը ։
Միլլերն ու Մոդիլյանին այս եզրակացությանը հանգելիս օգտվել են "ոչ արբիտրաժային " փաստարկից , այսինքն՝ ենթադրվում է, որ ցանկացած իրավիճակ, որի դեպքում շուկայի որևէ գործիքի տիրապետող թրեյդեր կկարողանա ստեղծել առանց ռիսկերի դրամային մեքենա , գրեթե միանգամից վերահսկողությունից դուրս կգա։ Այս ենթադրության վրա հիմնվող տարբեր փաստարկների համար հետագայում Միլլերն ու Մոդիլյանին հիմնել են մեկ ընդհանուր կաղապար ։
Միլլերը գրել կամ համահեղինակել է ութ գիրք։ 1975 թ-ից անդամակցել է "Էկոնոմետրիկ հասարակությանը ", իսկ 1976 թ․ դարձել Ամերիկայի ֆինանսական ասոցիացիայի նախագահ։ 1961 թ-ից դասավանդել է Չիկագոյի համալսարանի Բութի անվան բիզնես դպրոցում մինչև 1993 թ․ թոշակի անցնելը՝ այնուամենայնիվ շարունակելով աշխատել համալսարանում ևս մի քանի տարի։
Նրա աշխատանքները հիմք են հանդիսացել «Մոդիլյանի-Միլլեր ֆինանսական տեսության» համար։
1983-85 թթ․ ղեկավարել է Չիկագոյի Առևտրի խորհուրդը , իսկ 1990 թվականից մինչ իր մահը (2000 թ. հունիսի 3)՝ Չիկագոյի Ապրանքային բորսան ։ 1993 թ․ Միլլերը «Metallgesellschaft» դուստր ձեռնարկությունում շուրջ 2 միլիարդ դոլար արժողությամբ առևտրային կորստի շուրջ ծագած հակասության արդյունքում որակվել է որպես խարդախ թրեյդեր ` Ուոլ Սթրիթ ամսագրում մասնաճյուղի ղեկավարությանը մեղադրելով, սակայն, խուճապի մատնվելու և պաշտոնի վաղաժամ լուծարման մեջ։
Անձնական կյանք
Մերտոն Միլլերն ամուսնացել է Էլեանոր Միլլերի հետ, ով մահացել է 1969 թ.։ Այնուհետև ամուսնացել է երկրորդ կնոջ ՝ Քեթրին Միլլերի հետ։ Առաջին ամուսնությունից ունի երեք երեխա՝ Պամելան (1952), Մարգոտը (1955) և Լուիզան (1958) և երկու թոռնիկ։
Աշխատություններ
Merton H. Miller (1991). Merton Miller on Derivatives . New York: John Wiley & Sons. ISBN 0-471-18340-7 .
Merton H. Miller (1991). Financial Innovations and Market Volatility . Cambridge, MA: Blackwell Publishing. ISBN 1-55786-252-4 .
Merton, Miller H.; Charles W. Upton (1986). Macroeconomics: A Neoclassical Introduction . Chicago: University of Chicago Press. ISBN 0-226-52623-2 .
Kessel, Reuben A.; R. H. Coase; Merton H. Miller (1980). Essays in Applied Price Theory . Chicago: University of Chicago Press. ISBN 0-226-43200-9 .
Fama, Eugene F.; Merton H. Miller (1972). The Theory of Finance . New York: Holt, Rinehart & Winston. ISBN 0-03-086732-0 .
Merton H. Miller (1997). "The Private Interest & the Public Interest". The Green Bag.
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
↑ 4,0 4,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Mathematics Genealogy Project — 1997.
↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1990 — Nobel Foundation .
↑ «Merton H. Miller» . The Notable Names Database . 2008. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին .
↑ Encyclopedia of American Jewish history . Norwood, Stephen H. (Stephen Harlan), 1951-, Pollack, Eunice G. Santa Barbara, Calif.: ABC-CLIO. 2008. ISBN 978-1851096381 . OCLC 174966865 .{{cite book }}
: CS1 սպաս․ այլ (link )
Արտաքին հղումներ
1969—1975 1976—2000 2001—2025
Բառարաններ և հանրագիտարաններ