Թոմաս Շելլինգ
Թոմաս Շելլինգ անգլ.՝ Thomas Schelling |
---|
| Ծնվել է | ապրիլի 14, 1921(1921-04-14)[1][2][3][…] Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
---|
Մահացել է | դեկտեմբերի 13, 2016(2016-12-13)[4][1][2][…] (95 տարեկան) Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[1] |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքագետ և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան, Եյլի համալսարան և Մերիլենդի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն[5], economics and politics?[5], խաղերի տեսություն[5], conflict management?[5], սոցիալական խնդիրներ[5] և Միջուկային պատերազմ[5] |
---|
Պաշտոն(ներ) | ընկերության նախագահ |
---|
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[6] |
---|
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան (1951), Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և San Diego High School? |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7][5][8] |
---|
Գիտական ղեկավար | James Duesenberry?, Վասիլի Լեոնտև և Arthur Smithies?[9] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Eli Noam?, Martin C. McGuire?, Richard Zeckhauser?[10], Մայքլ Սփենս[9], Tyler Cowen?[9] և Gustav Ranis?[9] |
---|
Ազդվել է | Կարլ ֆոն Կլաուսեվից, Նիկոլո Մակիավելլի |
---|
Ազդել է | Թայլեր Քոուեն, Մարկ Կլեիման, Ռոբերտ Յերվիս |
---|
Պարգևներ | Նոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (2005) |
---|
Thomas Schelling Վիքիպահեստում |
Թոմաս Քրոմբի Շելլինգ (անգլ.՝ Thomas Crombie Schelling, ապրիլի 14, 1921(1921-04-14)[1][2][3][…], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 13, 2016(2016-12-13)[4][1][2][…], Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[1]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ խաղերի տեսության վերլուծության միջոցով կոնֆլիկտի և համագործակցության էության ընկալման խորացման համար (2005)։
Կենսագրություն
Շելլինգը ծնվել է Կալիֆորնիայի Օուքլենդ քաղաքում Ջոն Շելլինգի և Զելդա Այրեսի ընտանիքում։ Ավարտել է Սան Դիեգոյի ավագ դպրոցը։ Տնտեսագիտության բակալավրի աստիճանն ստացել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում 1944 թվականին։ Գիտությունների թեկնածու աստիճանն ստացել է Հարվարդի համալսարանում 1951 թվականին։
Մարշալ Փլանի հետ ծառայել է Եվրոպայում, Սպիտակ տանը և 1948-1953 թվականներին՝ Նախագահի Գործադիր մարմնում։ Ազգային եկամտի վարք թեմայով թեկնածուական թեզի մեծ մասը գրել է Եվրոպայում՝ գիշերն աշխատելիս։ Կառավարությունից հեռացել է Յելի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում աշխատելու համար, այնուհետև 1958 թվականին աշխատել է Հարվարդի համալսարանում որպես տնտեսագիտության պրոֆեսոր։ 1969 թվականին միացել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարական դպրոցին։
Շելլինգը 20 տարի դասավանդել է քաղաքատնտեսություն Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցում, 1994-1999 թվականներին հետազոտական աշխատանքներ է կատարել Լյուքսեմբուրգում և Ավստրիայում՝ IIASA (անգլ.՝ International Institute for Applied Systems Analysis) կազմակերպությունում։
1993 թվականին Շելլինգը պարգևատրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ 2009 թվականին Յելի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան, ինչպես նաև պատվավոր աստիճան՝ Մանչեսթերի համալսարանում։
Աշխատություններ
- The Strategy of Conflict (1960)
- Micromotives and Macrobehavior (1978)
- Choice and Consequence (1985)
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Thomas C. Schelling, Master Theorist of Nuclear Strategy, Dies at 95 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2016. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Thomas Schelling has died. His ideas shaped the Cold War and the world. // The Washington Post / M. Murray — Washington: Fred Ryan, 2016. — ISSN 0190-8286; 2641-9599
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://web.archive.org/web/20100811202919/http://www.econometricsociety.org/news1.asp?ref=73
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://www.jstor.org/stable/1823708
Արտաքին հղումներ
|
---|
| 1969—1975 | | |
---|
| 1976—2000 | |
---|
| 2001—2025 | |
---|
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
|