Հարավային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքական[1] (հանգըլ՝ 대한민국 축구 국가대표팀 ― Դեհանմինգուկ չոկգու գուկգադեփյոտիմ), ներկայացնում է Հարավային Կորեան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Վերահսկվում Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ ԱՖԿ-ի և ՖԻՖԱ-ի անդամ է։ Առաջին պաշտոնական հանդիպումը անցկացրել է 1948 թվականին՝ Հոնկոնգին հաղթելով չորս գնդակի առավելությամբ։ 16-0 հաշվով հաշվով 2003 թվականին հաղթել է Նեպալին, իսկ 1948 թվականին 0–12 հաշվով պարտվել է Շվեդիային։ Հոնգ Մյունգ Բոն ամենից շատ խաղերն է անցկացրել հավաքականում, իսկ Չա Բում Կուն լավագույն խաղացողն է և ռմբարկուն։ ՖԻՖԱ կոդն է KOR[2][3][4]։ Կարլոս Արմուան հավաքականի գլխավոր մարզիչն է։ 12 անգամ մասնակցել է Ասիայի գավաթի խաղարկությունների և 9 անգամ Աշխարհի առաջնությունների։
2002 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվում էր Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Այդ առաջնությանը կորեացիներին հաջողվեց գրավել չորրորդ տեղը՝ գրանցելով իր պատմության լավագույն արդյունքը այդ առաջնությունում։ Երկու անգամ դարձել է Ասիայի գավաթի գավաթակիր 1956 և 1960 թվականներին։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[5]։