- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան (այլ կիրառումներ)
«Երկրորդ աշխարհամարտում զոհված զինվորներին նվիրված հուշարձան», Զոհված զինվորների հիշատակին, հուշարձան Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Տեղադրվել է 1968 թվականին՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված ջանֆիդացիների[2]։ Հուշարձանն ընդգրկված է Ջանֆիդայի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[3]։ Բրոնզե արձանի հետևում տեղադրված է հուշապատ, որի վրա փորագրված են Հավերժության հայկական նշանը, Եղիշեի խոսքերը, պատերազմում անմահացած հերոսների անունները։
|
Մահ ոչ իմացեալ մահ է
Մահ իմացեալ անմահություն- Եղիշե
|
|
Հեղինակներ
Տվյալներ
- Արձանի նյութը՝ բրոնզ-բազալտ,
- Չափերը՝ 360x260x150
Տես նաև
Գրականություն
- Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան։ «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8:
- Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն,Երևան, 1992 թ.
- Միքայելյան Վ. Ա., Արմավիրի մարզ. պատմամշակութային ակնարկ, Երևան, 2010 թ.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 4.83/2
|