- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թումանյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Հովհաննես Թումանյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հեղինակներ
Տվյալներ
Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։
Պատմություն
1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը[2]։
2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Թումանյանի և Սպենդիարյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը[3]։
Պատկերասրահ
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ