- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Տիգրան Պետրոսյանի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, տեղադրվել է 2014 թվականին։
Հեղինակներ
Պատմություն
Կիսանդրին քանդակվել է դեռևս 1965 թվականին՝ Տիգրան Պետրոսյանի շախմատի աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Այն մոտ կես դար գտնվել է հեղինակի՝ քանդակագործ Արա Սարգսյանի հարազատների մոտ՝ նրա տուն-թանգարանում։ 2014 թվականին, Տիգրան Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ, Արա Սարգսյանի ընտանիքը որոշել է այն նվիրել շախմատի տանը[2]։
Բացման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 17-ին։ Ներկա են եղել ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը։ Քանդակագործի ընտանիքին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անունից շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը[3]։ Քանդակի վրայի սավանը ծափողջույնների ներքո իջեցրել են անվանի գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը և Սմբատ Լպուտյանը։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ