Նելսոն Ստեփանյանի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի և Զաքյան փողոցների միջև գտնվող մանկական զբոսայգում, տեղադրվել է 1950 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հեղինակներ
Տվյալներ
Կիսանդրին կառուցված է բազալտից ու բրոնզից, բարձրությունը 4 մետր է։
Պատվանդանին պատկերված են Նելսոն Ստեփանյանի պարգևները՝ Խորհրդային Միության հերոսի երկու աստղը, Լենինի շքանշանը, ինչպես նաև փորագրված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի՝ Նելսոն Ստեփանյանին ԽՍՀՄ հերոսի երկրորդ ոսկե մեդալով պարգևատրելու և նրա ծննդավայրում բրոնզե կիսանդրի տեղադրելու մասին 1945 թվականի մարտի 6-ի որոշումը։
Կիսանդրու հետնամասում փորագրված են քանդակի հեղինակ Արա Սարգսյանի անունը և քանդակը ստեղծելու տարեթիվը՝ 1950[1]։
Պատմություն
Կիսանդրին տեղադրվել է 1950 թվականի նոյեմբերի 8-ին Կիրովի անվան մանկական այգում[2]։
Պատկերասրահ
-
Նելսոն Ստեփանյանի կիսանդրի. տեսք հեռվից
-
Նելսոն Ստեփանյանի կիսանդրու պատվանդանը
-
Նելսոն Ստեփանյանի կիսանդրին հետևից
-
Նելսոն Ստեփանյանի կիսանդրին խոշոր պլանով
-
Հեղինակի անուն-ազգանունը և ստեղծման տարեթիվը կիսանդրու հետնամասում
-
Հանդիսություն կինսանդրու մոտ ծննդյան 105-ամյակի օրը
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ