Ճարտարապետ Թ. Թորամանյանի կիսանդրին |
---|
' |
նյութ | բազալտ, տաշում |
---|
բարձրություն | 55 սմ |
---|
լայնություն | 80 սմ |
---|
խորություն | 50 սմ |
---|
ստեղծվել է | Արա Սարգսյան |
---|
կայք |
Ճարտարապետ Թորոս Թորամանյանի կիսանդրի, հայ ճարտարապետ, հնագետ Թորոս Թորամանյանի կիսանդրին, որը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում[1]։ Հեղինակ` Արա Սարգսյան։ Ստեղծվել է 1938 թվականին[2]։
Նախապատմություն
Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին Արա Սարգսյանը ծանոթանում է Յոզեֆ Ստրժիգովսկու հետ, որը տեղեկանալով Սարգսյանի Հայաստան մեկնելու մասին, խնդրում է իր ջերմագին բարևները հաղորդել Թորոս Թորամանյանին։ Թորամանյանի հետ առաջին հանդիպումից տպավորված քանդակագործը որոշում է կերտել ճարտարապետի դիմաքանդակը[3]։
Նախքան Թորամանյանի կիսանդրին կերտելը, Սարգսյանն արդեն ստեղծել էր Վահան Թոթովենցի, Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Հայկ Գյուլիքևխյանի, Հ. Բեդելյանի, Հակոբ Հովհաննիսյանի դիմաքանդակները[3]։
Նկարագրություն
Քանդակագործը Թորոս Թորամանյանին կերտել է թավ ու առատ հոնքերով, որոնք ծածկում են աչքերի վերևի մասը։ Խոշոր աչքերի տակ կնճիռներով շրջապատված տոպրակներն են, քիթը կորաձև է և պրոֆիլին տալիս է հայկական բնույթ։ Երկու կողմից վար իջնող բեղերը ծածկում են վերին շրթունքը, ծնոտը լայնանիստ է և վերջանում է ներքին հաստ, առաջ ցցված շրթունքով[3]։
Կավե դիմաքանդակը քանդակագործը ստեղծել է վեց սեանսների ընթացքում, այնուհետև այն կերտել է քարից՝ բազալտից, ներկայացնելու Թորամանյանի փառավոր ու ազդեցիկ կերպարը։
|
Դիմաքանդակը կերտեցի ամրակուռ բազալտից, հղկեցի հոգեկան այն բարձր բավականությամբ, որ իմ համեստ գործով բախտ պիտի վիճակվի ինձ հետագա սերունդներին փոխանցելու անվանի հնագետի, ականավոր հետազոտողի, գիտնականի, մեծ հայրենասերի և քաղաքացի, ճարտարապետ Թորոս Թորամանյանի պայծառ ու անմահ կերպարը[3]։ - Արա Սարգսյան
|
|
Հեղինակ
Գրականություն
- В. Тиханова, Ара Сарксян, Исдательство Академии Художеств СССР, Москва, 1962.
- Սարգսյան Ա., Մ., Հոդվածներ, ելույթներ, հուշեր /Կազմ և խմբ. Վ. Ն. Հարությունյանը.-Եր.: Սովետական գրող, 280 էջ, 1982 էջ, 1 թ., նկ։
Ծանոթագրություններ