Վարդան Աճեմյանի դիմաքանդակ, հայ քանդակագործ Արա Սարգսյանի ստեղծած բրոնզե դիմաքանդակը։ Պատկերում է հայ թատերական ռեժիսոր և գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանին[1]։
Պատմություն
1954-1968 թվականներին քանդակագործ Արա Սարգսյանը ստեղծել է մի շարք թատերական գործիչների դիմաքանդակներ, այդ թվում՝ Վարդան Աճեմյան, Դավիթ Մալյան, Ժասմեն, Ավետ Ավետիսյան[2]։ Դիմաքանդակի գիպսե տարբերակը գտնվում է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում, իսկ բնօրինակը՝ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[3]։
Նկարագրություն
Արա Սարգսյանի այս աշխատանքը պատկերում է ռեժիսոր Վարդան Աճեմյանին՝ նրան ներկայացնելով որպես վառ անհատականության, մեծ տաղանդի և ստեղծագործական մտքի տեր մարդ։ Ստեղծագործության մեջ տիրապետողը գլուխն է։ Այստեղ ռեժիսորը վզնոցով է, հետ տարված մազերով, պարզած գլխով։ Թույլ նշմարվող ժպիտը լուսավորում է նրա դեմքը՝ բացահայտելով բնավորությունը[1]։
Տրետյակովյան պատկերասրահի ուղեցույցում գրված է․
|
Սարգսյանի բարձր ձիրքի վկայությունն է Հայկական ՍՍՀ Ժողովրդական արտիստ Վ․ Աճեմյանի պորտրեն։ Այն իրականացված է որպես կիսանդրի, որտեղ Սարգսյանը գտել է գեղարվեստական հարուստ միջոցներ նշանավոր արտիստի կերպարային խորը բնութագրության համար[4]։
|
|
Ծանոթագրություններ