Լեռնակերտ (նախկին անվանումը՝ Շիրվանջուղ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 28 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Լեռնակերտ 1948 թ. հուլիսի 15-ին[2]։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնակերտի մշտական բնակչությունը կազմել է 1412, առկա բնակչությունը՝ 1423 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4]։ Ներկայիս բնակիչների նախնիների մի մասը 1915-1918 թթ.-ին գաղթել են Ալաշկերտի, Բիթլիսի և Մուշի գյուղերից[2]։
Լեռնակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Լեռնակերտի արևելյան հատվածում կանգուն է 5–րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցին։ Գյուղի հարավարևելյան հատվածում՝ մատուռի մեջ դրված են Պողոս-Պետրոս խաչքարերը, գյուղի հարավային և հարավարևելյան մասերում առկա են կիկլոպյան «Վարի Բերդ» և «Վերի Բերդ» ամրոցներ, դրանց շրջակայքի բնակավայրերը և դամբանադաշտերը։
Պատկերասրահ
-
Գյուղի մուտքի մոտ
-
Լեռնակերտի եկեղեցին
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 575
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 87» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 29-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 689
Արտաքին հղումներ
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Գյուղեր | |
---|
| Ոչ համայնքային գյուղեր | |
---|
| |
|