Հովունի (նախկին անվանումը՝ Յասաղուլ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Հովունի 1945 թվականի դեկտեմբերի 7-ին[2]։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովունիի մշտական բնակչությունը կազմել է 620, առկա բնակչությունը՝ 579 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1829-1831 թթ.-ին գաղթել է Արևմտյան Հայաստանից[2]։
Հովունիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Հովունիում կան 3 մատուռ՝ “Սրբի Սար”, “Նարեկ”, “Սրբատեղ” և մեկ “Կարմիր կող Ավետարան” եկեղեցի։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Գյուղեր | |
---|
| Ոչ համայնքային գյուղեր | |
---|
| |
|