Անիավան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Երևան-Գյումրի երկաթուղու վրա, մարզկենտրոնից 43 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1420 մ բարձրության վրա։
Անիավան է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 7-ին։
Բնակչություն
Բնակիչների զգալի մասը եկել են Անիի, Ախուրյանի, Արթիկի և Թալինի գյուղերից։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 397 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք՝ 54%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 48%, հետաշխատունակներ՝ 20%։ Ունի 44 տնտեսություն։
Անիավանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մի մասը աշխատում է տեղի քարհանքում և երկաթուղային կայարանում։
Կլիման
Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ։
Օգտակար հանածոներ
Շրջակայքում կան սև և կարմիր տուֆի, որձաքարի հարուստ հանքավայրեր։
Գյուղատնտեսություն
Մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։ Պետական հողերը օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրերը կազմում են 7 հեկտար և 22 հեկտար։ Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
Հիմնախնդիրներ
Համայնքի հիմնախնդիրներն են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը[6]։
Ծանոթագրություններ
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Գյուղեր | |
---|
| Ոչ համայնքային գյուղեր | |
---|
| |
|