Զորակերտ (նախկին անվանումը՝ Բալըխլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 32 կմ հյուսիս-արևմուտք, Արփի լճի հյուսիսարևելյան ափին։ Հարևան Դարիկ գյուղի հետ կազմում էր Զորակերտ համայնքը։
Հիմնադրվել է XIX դարի սկզբներին։ Զորակերտ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին[2]։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Զորակերտի մշտական բնակչությունը կազմել է 145, առկա բնակչությունը՝ 122 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5], որոնք ժամանակին տեղափոխվել են ոչ հեռու գտնվող Խանջալլի գյուղից[2]։
Զորակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ ԱՎԾ տվյալներ, 2012 թ.
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 79» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 29-ին.
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 556
Արտաքին հղումներ
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Գյուղեր | |
---|
| Ոչ համայնքային գյուղեր | |
---|
| |
|