- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաղբյուր (այլ կիրառումներ)
Վարդաղբյուր (նախկին անվանումը՝ Գյուլլիբուլաղ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 17 կմ հյուսիս։ Վերանվանվել է Վարդաղբյուր 1936 թվականին[2]։
Կլիմա
Վարդաղբյուր գյուղը ծովի մակերևույթից բարձր է 2070 մետր, գյուղում ամենացածր ջերմաստիճանը -30 -35 աստիճան, ամենաբարձր ջերմաստիճանը՝ +20 +25։ Տեղումների քանակը նորմայից շատ է, ձյան շերտի բարձրությունը անցնում է 1 մետրից։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարդաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 99, առկա բնակչությունը՝ 95 մարդ[3]։
Բնակիչները 1831 թվականից մինչ օրս հայեր են[4], որոնց նախնիների մի մասը 1829-1830 թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի գյուղերից[5]։
Վարդաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Վարդաղբյուրում կա 1700 թվականի եկեղեցի, արևմտյան բարձունքի վրա Սուրբ Ղազարոսի անվան խաչքարատիպ հուշաքար, 1968 թվականին կառուցվել է Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Գյուղեր | |
---|
| Ոչ համայնքային գյուղեր | |
---|
| |
|