Նոր Արթիկ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում մարզկենտրոնից՝ 68 կմ հյուսիս-արևմուտք, Երևանից՝ 100 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից՝ 1550 մետր բարձրության վրա։
Նախկինում Ղլիջաթաղ անվանումով գյուղը մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։
Նոր Արթիկ գյուղի բնակչության նախնիները գաղթել են Կարսից և Կարինի Կան գյուղից։ Նոր Արթիկ գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Գյուղում կա 1898 թվականի եկեղեցի։ Գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է 17-18-րդ դարի «Գեղ» գյուղատեղին։ [4]