Հայերը բալթյան երկրներում, հայ ժողովրդի մի զանգված, որը հաստատվել է բալթյան տարածաշրջանում 19-րդ դարից սկսած։ Ներկայումս կազմում են 20.500 մարդ (ներառյալ նաև ՌԴ Կալինինգրադի մարզը)։
Համաձայն 2000 թվականին տեղի ունեցած մարդահամարի, Էստոնիայում բնակվել է ազգությամբ հայ 1444 մարդ[1]։ 2011 թվականին տեղի ունեցած մարդահամարի, էթնիկ հայերի թիվը կրճատվել է և հասել 1042-ի[2]։ 1989 թվականին, համաձայն ԽՍՀՄ մարդահամարի, հայերի թիվը կազմել է 1669[3]։ Հայերի մեծ մասը բնակվում են մայրաքաղաք Տալլինում։ 2000 թվականին մայրաքաղաքում բնակվում էր երկրի հայ բնակչության 58 %-ը[1]։
1991 թվականին ԽՍՀՄ կազմից Էստոնիայի անկախացման արդյունքում՝ խորհրդային այլ երկրների ներգաղթյալները և Էստոնիայում ծնված նրանց երեխաները միանգամից չստացան էստոնական քաղաքացիություն։
Տալլինում ներկայումս գործում է «Արարատ Տալլին» ֆուտբոլային ակումբը, որը համագործակցում է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ։
Համաձայն armeniandiaspora.com էլեկտրոնային կայք էջի՝ Լատվիայում բնակվում են մոտ 5 000 հայեր[4]։ Համաձայն 2008 թվականին Լատվիայում իրականացված մարդահամարի, օրինական գրանցում ունեցող հայերի թիվը կազմել է 2 742[5]։ Հայերը հիմնականում բնակվում են մայրաքաղաք Ռիգայում։
1887 թվականին հիմնադրվել է Լատվիայի հայ համայնքը։ Յագերի զեկույցի մեջ նշված է, որ 1941 թվականին Դաուգավպիլսի շրջանում նացիստական խմբավորումներից մեկի կողմից սպանվել է մեկ հայ[6]։ 1999 թվականին Ռիգայի կենտրոնում խաչքար է տեղադրվել։ 1991 թվականին սկսել է հրատարակվել հայալեզու «Արարատ» շաբաթաթերթը։ 2001 թվականին ձևավորվել է Ռիգայի հայ համայնքը։ 2002 թվականին «Արարատ» շաբաթաթերթը հրատարակումը վերսկսվել է։
Լիտվայում 2011 թվականին տեղի ունեցած մարդահամարի համաձայն՝ հայերի թիվը երկրում կազմել է 1,233[7]։ Համաձայն Լիտվայում գործող հայկական կազմակերպությունների՝ հայերի թիվը երկրում կազմում է մոտ 2 500 մարդ[4]։ 1989 թվականին, համաձայն ԽՍՀՄ մարդահամարի, հայերի թիվը կազմել է 1 655 մարդ[8]։ Հայերը հիմնականում բնակվում են մայրաքաղաք Վիլնյուսում։ Հայ-լիտվական մշակութային կապերը սկիզբ են առել XIX դարի վերջին և XX դարի սկզբին, երբ լիտվական մամուլում տպագրվեցին հայ իրականությանը, պատմությանն և մշակույթին նվիրված հոդվածներ։ Լիտվերեն են թարգմանվել հայոց նշանավոր գրողների՝ Հակոբ Պարոնյանի, Նար-Դոսի, Րաֆֆու, Գրիգոր Զոհրապի, Սիլվա Կապուտիկյանի, Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները։ 16-րդ դարում Վիլնյուսում բացվել է հայկական դպրոց, որը գործել է ընդհուպ մինչև 18-րդ դարի կեսերը[9]։ Լիտվայի ամենահայտնի նկարիչներից մեկը եղել է հայազգի Յան Ռուստեմը։
↑«2011 Census Results». Department of Statistics to the Government of the Republic of Lithuania (Statistics Lithuania), 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.