Զարգացած միջնադարում Ղրիմը հայերին ձգում էր հատկապես առևտրին հարմար իր դիրքով։ Ղրիմի շատ ծովափնյա կետեր մինչև 13-րդ դարը ներառյալ Բյուզանդիային ենթակա տարածքներ էին։ Այն սևծովյան ավազանի երկրների հետ կատարվող առևտրի ամենակարևոր օղակն էր։ Առևտրական նպատակներով անցնելով Ղրիմ՝ հայ վաճառականները աստիճանաբար հաստատվում էին ծովափնյա շրջաններում։ Նրանց էին հետևում նաև հայ հողագործներն ու արհեստավորները։11-14-րդ դարերում Ղրիմի հարավարևելյան և արևմտյան ծովափնյա վայրերում՝ Կաֆայում, Խերսոնեսում և Սուդակում, հայերը մշտական բնակություն էին հաստատել։ Միջնադարում նրանց ոչ պաշտոնական կենտրոնը Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա) քաղաքն էր։ 11-12-րդ դարերում այստեղ հիմնվեց ղրիմահայերի ամենահին կառույցը՝ Սուրբ Սարգիս եկեղեցին։ Դրան կից գտնվում է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գերեզմանը[4]։ Վերջինս 1845 թվականին կառուցել էր նաև իր արվեստանոցը, որը հետագայում վերածվել է պատկերասրահի[5]։
Պատմություն
Ղրիմի հետ հայերի առաջին կապերը վերաբերում են Տիգրան Բ Մեծի (Ք.ա 95-55) և Պոնտոսի արքա Միհրդատ VI Եվպատորի (Ք.ա 111-63) ժամանակներին։ Վերջինիս որդին Բոսպորի (Ղրիմի) թագավորն էր։ Ղրիմի մասին առաջին տեղեկություններից մեկը հաղորդում է Անանիա Շիրակացու«Աշխարհացոյցը» (7-րդ դար)։ 8-րդ դարի սկզբին Խերսոնեսում էր հաստատվել իշխան Վարդանը, որը տեղի ապստամբների օգնությամբ 711 թվականին տապալեց Հուստինիանոս II-ին և հռչակվեց Բյուզանդիայի կայսր՝ Ֆիլիպիկոս Բարդանես անունով (711-713)։ 10-րդ դարում Խերսոնեսի իշխանավորներից էր հայազգի Կալոկիրը, որի օգնությամբ Բյուզանդիան փորձ էր անում դիվանագիտական կապերի մեջ մտնել Կիևյան Ռուսիայի իշխան Սվյատոսլավի հետ (945-972)։
Ղրիմում հայերի կողմից ստեղծված գաղթավայրերը արագորեն բազմանում են, ընդարձակվում և նշանակալի դեր են կատարում Սև ծովի երկրների առևտրական ու տնտեսական հարաբերություններում։ Միջին դարերում Ղրիմն անվանել են «Ծովային Հայաստան» («Armenia Maritima») կամ «Մեծ Հայաստան»[6]։ 14-րդ դարում Ղրիմում հայ բնակչությունն իր թվաքանակով երկրորդն էր թաթարներից հետո։ Հայերի թիվը ստվարանում է 16-17-րդ դարերում, հատկապես ջալալիների շարժման ժամանակ ծայր առած արտագաղթի պատճառով։ Միջին դարերում հայերը տեղաբաշխված էին թերակղզու Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա), Սուդակ, Սուրխաթ (այժմ՝ Հին Ղրիմ), Կեոզլե (այժմ՝ Եվպատորիա), Կազարաթ, Ղարասուբազար (այժմ՝ Բելոգորսկ), Ակմեչիթ (այժմ՝ Սիմֆերոպոլ), Բախչիսարայ, Չեմբալո (այժմ՝ Բալակլավա), Օրաբազար (այժմ՝ Արմյանսկ), Ինկերման քաղաքներում, ինչպես նաև զուտ հայկական Խայալ, Բախչելի, Հորդալանկ, Թոփտի, Խամշլի, Ղշլավ, Շահինշահ, Նախիջևան և այլ գյուղերում։ 15-րդ դարի կեսին միայն Կաֆայի հայերի թիվը հասնում էր 50 000-ի[7]։ Ղրիմում ստեղծվել է հայկական երկու առաջնորդություն, որոնցից մեկը ընդգրկում էր Կաֆայից մինչև Չերքեզիա, մյուսը՝ Բախչիսարայից մինչև Կաուշան սփռված հայկական համայնքները։ Գտնվելով հանդերձ թուրք-թաթարական և ջենովական գերիշխանության տակ՝ ղրիմահայերն օգտվում էին ներքին ինքնավարությունից, ունեին իրենց զինված ուժերը։ 1783 թվականին Ղրիմը Ռուսական կայսրությանը միացվելուց հետո տեղի հայկական գաղթավայրերը հայ բնակչության նոր ներհոսքի շնորհիվ աստիճանաբար սկսում են վերակենդանանալ և աշխույժ կյանքով ապրել։
Ղրիմահայ գաղութի կազմակերպումը սատարում է ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, ով այդ նպատակով 1787 թվականին ձեռնարկում է ուղևորություն դեպի Ղրիմ։ Ուղևորությունից հետո Արղությանը ռուսական զանազան ատյաններին է ներկայացնում Ղրիմի մի շարք վայրերը, մասնավորապես Թեոդոսիա և Հին Ղրիմ կիսավեր քաղաքները հայերին տրամադրելու և Թուրքիայից դեպի Ղրիմ հայերի տեղափոխությունները խրախուսելու առաջարկություններն ու ծրագրերը։ 1779 և 1799 թվականների ցարական հրովարտակներով Հին Ղրիմի և Ղարասուբազարի հայ համայնքներն ունեին ինքնավարական մարմիններ։
Հին Ղրիմ քաղաքի բնակեցումը հայերով հիմնականում սկսվում է 1806-1808 թվականներին, իսկ երկու տարի անց քաղաքն ուներ արդեն 1640 բնակիչ, որոնք կառուցել էին 165 նոր տուն, 4 քարվանսարա, 93 կրպակ, 6 սրճարան և այլն։ Հետագայում այստեղ տեղափոխվեցին մեծ թվով նորնախիջևանցիներ և գրիգորոպոլցիներ։ Ղրիմահայության գերակշիռ մասը կազմում էին արևմտահայերը։ Հին Ղրիմում 1808-1870 թվականներին գործում էր հայկական քաղաքային ռատուշան, իսկ Ղարասուբազարում 1790-1871 թվականներին՝ կաթոլիկների դատարանը։ Դրանք ինքնավարական մարմիններ էին, վարում էին նշված համայնքների վարչատնտեսական և դատական գործերը։ Նոր շրջանում ևս ղրիմահայերի հիմնական զբաղմունքներն էին առևտուրը, արհեստագործությունը, երկրագործությունը։ 18-րդ դարի վերջերից սկսած ընդհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը հայերը պարբերաբար Թուրքիայից գալիս և հաստատվում էին Ղրիմում։
20-րդ դարի սկզբին հայերի թվաքանակը Ղրիմում ավելացավ։ 1913-1914 թվականին այն հասնում էր 14-15 հազարի։ Առանձին հայ մեծահարուստներ դարձել էին Ղրիմի մի շարք քաղաքների՝ Արմյանսկ, Մելիտոպոլ, Ղարասուբազար քաղաքների քաղաքագլուխներ։ Ղրիմահայ կյանքում եկեղեցին, կրոնական հարցերից բացի, միջամտում էր համայնքի աշխարհիկ խնդիրներին։ Մինչև 1803 թվականին ղիմահայության եկեղեցական գործերը վարում էր Նոր Նախիջևանի հոգևոր վարչությունը։ 1842 թվականին Ղրիմում նշանակվում է Ղրիմի հայ եկեղեցիների և Սուրբ Խաչ վանքի գլխավոր հոգաբարձու։
Տնտեսություն
Ղրիմահայերի տնտեսական կյանքում մեծ դեր էին խաղում առևտուրը, արհեստներն ու երկրագործությունը։ Համայնքը բաժանված էր սոցիալական տարբեր խմբերի։ Ունևոր դասը ներկայացնում էին հարուստ վաճառականները, հողատերերը, վաշխառուները (Կաֆայում՝ Պահլավունիք, Մուղալենք, Դարիջանենք, Աղամալենք գերդաստաները), ուռճացած արհեստավորները, որոնք կրում էին իշխան, խոջա, էմիր, բեյ տիտղոսները։ Դասակարգային սանդուղքի ստորին ծայրում գտնվում էին քայքայված առևտրականներն ու արհեստավորները, աշխատավոր գյուղացիները՝ «ռամիկ ժողովուրդը»։ Կաֆայում և Սուդակում 14-15-րդ դարերում կային նաև վարձու հայ բանվորներ։ Հայ աշխատավորությունը ենթակա էր կրկնակի՝ սոցիալական և ազգային ճնշման, հարկեր ու տուրքեր էր վճարում մի կողմից «սեփական» վերնախավին և եկեղեցուն, մյուս կողմից՝ ջենովական և թուրք-թաթարական իշխանություններին։ Ջենովացիներին հայերը վճարում էին հողային, աղի, պարենային, շինարարության հարկ, տարատեսակ առևտրական մաքսեր, բարձր գլխահարկ (հույների 179 և հրեաների 75 սոմոյի դիմաց՝ 749 սոմո), իսկ Ղրիմի խանության գանձարանին՝ ուշուր (բերքի տասնորդական մասը), զիքեաթ (անասուններից և թռչուններից ստացված եկամտի 1/5-ը), հոգևոր հարկ։ Հայերին կաթոլիկացնելու նպատակով, Կաֆայում Հռոմի ստեղծած (1318) եպիսկոպոսության և հայ դոմինիկյան միաբանության (1333) գործ դրած ջանքերով, ջենովական գաղութային իշխանությունների աջակցությամբ 14-15-րդ դարերում որոշ հաջողություն ձեռք էր բերվել միայն հայ առևտրա-վաշխառուական վերնախավի շրջանում, իսկ հայ աշխատավորական զանգվածը համառ դիմադրություն էր ցույց տալիս։
13-14-րդ դարերում հայերի հիմնական զբաղմունքը առևտուրն էր, որը հետագա դարերում գնալով ծավալվեց։ Հենվելով հզորացած առևտրա-վաշխառուական կապիտալի վրա՝ հայ ունևոր դասը 14-15-րդ դարերում Ղրիմում գրավում էր առաջատար տնտեսական դիրք։ 13-րդ դարից սկսած մինչև 1475 թվականը Ղրիմի ինչպես ներքին, այնպես էլ Արևելքի և Արևմուտքի միջև տարանցիկ առևտրում առաջատար տեղը պատկանում էր հայ և ջենովացի, իսկ 14-18-րդ դարերում՝ հայ և ռուս վաճառականներին։ Հայերի առևտրական գործունեությունը 13-18-րդ դարերում կենտրոնացած էր Կաֆա, Սուդակ, Սուրխաթ, Ղարասուբազար և Արմյանսկի բազար վաճառաշահ քաղաքներում։ Ղրիմահայերը առևտրական գործուն կապեր էին հաստատել Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրների հետ (Լեհաստան, Գերմանիա, Վենետիկի և Ջենովայի հանրապետություններ, Ռուսաստան, Ռումինիա, Թուրքիա, Պարսկաստան, մոնղոլական տիրույթներ)։ Հայ առևտրական առավել ունևոր դասից առաջացել էին վաճառական-բանկիրներ, որոնք վարկավորում էին առևտրական մեծ գործարքները։ 15-րդ դարում Կաֆայում կային 10 հայ խոշոր բանկիրներ։ 19-րդ դարի վերջին Ղրիմում հաստատված առևտրական գիլդիաների 10 տոկոսից ավելին, որը կազմում էր թվով 523 վաճառականներ, հայեր էին։ Ղրիմահայերի մեջ հատկապես առանձնացել են խոշոր հողատերերը. այդպիսիք էին օրինակ Սերեբրյակովները, որոնք ունեցել են շուրջ 7000 դեսյատին, Սպենդիարովները՝ ավելի քան 6000 դեսյատին, Ստեփանյանները 2000 դեսյատին, նրանց փոքր-ինչ զիջում էին Օբերովները, Թոփալովները, Բենկլիևները և ուրիշներ։ Հայ առևտրականները Ղրիմ էին բերում մետաքսյա և բրդյա գործվածքներ, պատրաստի հագուստեղեն, բրինձ, գինի, ձեթ, սուրճ, պղինձ, ձյութ, շինանյութ և այլն, արտահանում՝ կաշվեղեն, ալյուր, ցորեն, վարսակ, բուրդ և այլն։ Ղրիմահայ վաճառականները մասնակցում էին Ռուսական կայսրության քաղաքներում կազմակերպված տոնավաճառներին։ Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-56) հայ վաճառականությունը իր վրա էր վերցրել Սևաաոոպոլի ռազմական կարիքների մատակարարման զգալի բաժինը, իսկ 1860-70-ական թվականներին նկատելի ներդրում կատարեց նահանգում ծավալված երկաթուղային շինարարության մեջ։ Դարավերջին Ղրիմում միայն գիլդիաների մեջ ընդգրկված 4936 վաճառականներից 523-ը (10, 6%-ը) հայեր էին, առևտրի մեջ նրանց ներդրած կապիտալը հավասար էր 5 մլն ռուբլի։ Սակայն ղրիմահայ առևտրական կապիտալի զգալի բաժինը կազմում էր գիլդիաներից և հաշվառումից դուրս տարատեսակ արտոնագրերով մանրածախ առևտուր անող հայ ընտանիքների դրամագլուխը։
Ղրիմահայերի շրջանում նշանակալից տեղ ունեին արհեստները։ Կիսաքոչվոր թաթարները մեծ մասամբ անասնապահներ էին, հետևաբար արհեստները հիմնականում հայ և հույն համայնքների մենաշնորհն էին։ Հայ արհեստավորների մի մասը միավորված էր համքարություններում, որոնց անդամները հաճախ հանդես էին գալիս նաև որպես առևտրականներ։ Համքարությունների կազմը միատարր չէր, առկա էր դասային շերտավորում։ Հայերը ճանաչված արհեստավորներ էին Հին Ղրիմում, Ղարասուբազարում, Թեոդոսիայում, Սիմֆերոպոլում և Արմյանսկում։ Տեղի հայերի ձեռնարկատիրական ոլորտները նույնպես ավանդական հայկական էին. ոսկերչություն, դերձակություն, կոշկակարություն, ներկարարություն, գինեգործություն, կաշեգործություն, հյուսնություն, դարբնություն, որմնադրություն, ջուլհակություն, բրուտագործություն և այլն։ Ղրիմի տնտեսության մեջ 19-րդ դարում շարունակում էր կարևոր դեր խաղալ արհեստագործությունը։ Հայերը ճանաչված ոսկերիչներ էին, հյուսներ, դարբիններ, որմնադիրներ, քարտաշներ, դերձակներ, հացթուխներ, գինեգործներ։ Մեծ թիվ էին կազմում արևմտահայ արհեստավորները։ Որոշ ունևոր հայեր 19-րդ դարի երկրորդ կեսից իրենց կապիտալը ներդրել էին գործարանային արտադրության մեջ․ ունեին կաշեմշակման և կոշիկի, պահածոների, կղմինդրի և աղյուսի, օճառի ու մոմի, սննդի և այլ ձեռնարկություններ (Մոմջյաններ, Ռաֆայելյաններ, Կևորկովներ, Սրապիոնյաններ)։
Մեծ թվով հայեր զբաղվում էին այգեգործությամբ, դաշտավարությամբ և անասնապահությամբ՝ արտահանելով իրենց արտադրանքի մի մասը։ Ղրիմի հայերը շարունակում էին հայկական գինեգործական ավանդույթները. հայ գինեգործներին վկայակոչելով՝ 18-րդ դարում գերմանացի ճանապարհորդ է․ Կլեմանի վկայությամբ, նրանք գինին օգտագործում էին «ջրի նման»։ 19-20-րդ դարերում հողագործության մեջ առևտրական կապիտալի ներթափանցման հետևանքով Ղրիմում առաջացել էր հայ խոշոր հողատերերի բավականին բազմանդամ մի խավ (Ստեփանյաններ, Օբերովներ, Սպենդիարովներ, Թոփալովներ, Բենկլիևներ և այլն)։ Ընդարձակ հողատարածություննհրի տեր էր հայ եկեղեցին։
1768-74 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո ցարական կառավարությունը, Ղրիմը Ռուսաստանին միացնելու խնդրին համապատասխան, իրականացնում է քրիստոնյա ազգաբնակչության տեղահանումը թերակղզուց։ 1778 թվականին Ղրիմից Ազովի նահանգ վերաբնակեցվեցին 12․598 հայեր, և միջնադարյան ղրիմահայ գաղութը վերացավ։ Նոր Նախիջևանից, Թուրքիայից և այլ վայրերից հայերի Ղրիմ տեղափոխվելու հետևանքով, 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին ղրիմահայ գաղթավայրը վերականգնվել է։ 1860-ական թվականներին նրանց թիվը հասնում էր 7000-ի, դարավերջին՝ 9000-ի, 1913-14 թվականներին՝ 14-15 հազարի, չհաշված հարյուրավոր այն ընտանիքները, որոնք ռուսահպատակություն չէին ընդունել։
Հասարակական և կրթամշակութային կյանք
Ղրիմի հայերից շատերը իրականացրել են բարեգործական ծրագրեր. նկարիչ Հովհաննես Այվազովսկին իրեն պատկանող Սուբաշի լճից 1887 թվականին Թեոդոսիա քաղաքին նվիրաբերում է օրական 50 հազար դույլ ջուր, ինչը հնարավորություն է տալիս հաջորդ տարի անցկացնել 30 կմ ջրմուղ, որը լիովին բավավարում էր քաղաքի պահանջները։ «Էլեկտրիչեստովո» ընկերության ինժեներ Ն. Շահվերդյանի նախագծով 1901 թվականին Սիմֆերոպոլում իրականացվում է արտաքին լուսավորություն։ 19-20-րդ դարերում Ղրիմ անցած հայ գաղթականության մեծ մասը, սակայն, զրկված էր որևէ լուրջ ունեցվածքից։ Ղրիմահայերը հիմնականում գրանցված էին մեշչանների (քաղաքաբնակների) դասում։ Ժամանակի ընթացքում այդ դասի մեջ տեղի ունեցած շերտավորման հետևանքով առաջացավ առևտրա-արհեստագործական հարուստ մի խավ, որը վաճառականների, խոշոր հողատերերի և գործարանատերերի հետ միասին ներկայացնում էր գաղութի ունևոր վերնաշերտը։
19-րդ դարի երկրորդ կեսին, կապիտալիզմի զարգացման պայմաններում, ղրիմահայերը հաղորդակից են դառնում համառուսական անցուդարձերին, ընդլայնվում են նրանց հասարակական կյանքի շրջանակները։ 20-րդ դարի սկզբին ղրիմահայերի առանձին ներկայացուցիչներ սոցիալ-դեմոկրատական շարժման կազմակերպիչներ էին․ հայտնի է Արմեն Բահաթրյանը, որը 1905-07 թվականների հեղափոխական լայն գործունեություն էր ծավալել և, Տավրիկիայի նահանգական ժանդարմական վարչության պետի տվյալներով հանդիսանում էր Ղրիմում «սոցիալ-դեմոկրատական կազմակերպության պարագլուխը»։ 1907 թվականին նա փորձել է թերակղզում վերականգնել կուսակցական աշխատանքը, որի համար հետապնդվել է ոստիկանության կողմից։ 1912-13 թվականների Բալկանյան պատերազմների ժամանակ Ղրիմում աշխուժացել է հնչակյանների գործունեությունը, ստեղծվել է կուսակցության Ղրիմի բաժանմունք։
Ղրիմի հայկական դպրոցները գործել են 11-րդ դարից սկսած, զարգացում են ապրել 14-15-րդ դարերում։ Նշանավոր էին Կաֆայից (Թեոդոսիա) ոչ հեռու գտնվող Սուրբ Անտոն անապատի դպրոցը (1425-1450) և Սուրբ Խաչ վանքի ճեմարանը (14-17-րդ դարեր)։ Հայտնի էին իմաստասեր Սարգիսը, րաբունապետ Ստեփանոս Թոխաթեցին, Հակոբ Կաֆայեցին։
Միջնադարյան հայ գրականության մեջ հայտնի են ղրիմահայ տաղասացները՝ Սիմեոն, Խասպեկ, Վարդան, Վրթանես Կաֆացիները, Մարտիրոս Ղրիմեցին։ Որոշակի զարգացման են հասել գիտության մի շարք բնագավառները։ Բժշկության ասպարեզում հայերն այնքան էին առաջադիմել, որ թաթար խաների բժիշկները հիմնականում նրանք էին։
14-18-րդ դարերում հայերը ծավալել են շինարարական լայն գործունեություն՝ պահպանելով հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթները։ Նշանավոր հուշարձաններ են Սուրբ Խաչ վանքը (Սուրխաթ, 1358), Սուրբ Սարգսի (Թեոդոսիա, 12-13-րդ դարեր), Հովհաննես Մկրտչի (Թեոդոսիա, 1348), Հրեշտակապետաց (Թեոդոսիա, 1408), Սուրբ Գևորգի (Թեոդոսիա, 14-15-րդ դարեր), Սուրբ Նիկողայոսի (Թեոդոսիա, 12-13-րդ դարերի) եկեղեցիները, Բախչելի գյուղի Սուրբ Փրկիչ վանքը (14-րդ դար) և այլն։ Թաթարական հարձակումներին դիմագրավելու նպատակով հայ համայնքը 14-15-րդ դարերում Կաֆան շրջապատել էր աշտարակակիր երկրորդ պարսպով (կոչվում էր «Հայոց բերդ»)։ 1316 թվականին Կաֆայում հայերն անցկացրեցին ջրմուղ։ Հայ շինարարները նման ջրմուղներ էին կառուցել Դվույակորնի ծովախորշում, Սուրբ Խաչ վանքում, Թոփլի հայկական գյուղում։
Ղրիմահայ առաջին դպրոցը հիմնվեց Ղարասուբազարում (այժմ՝ Բելոգորսկ), 1816 թվականին։ 1820 թվականին դպրոցում սովորում էին 80 երեխա։ Հայկական դպոցներ են բացվում նաև Հին Ղրիմում, Թեոդոսիայում, Եվպատորիայում, Կերչում, Օրաբազարում (այժմ՝ Արմյանսկ), Սուդակում և այն վայրերում։ 1905 թվականին Տավրիայի նահանգի 9 հայկական դպրոցներում սովորում էր 250 աշակերտ։ Ղրիմահայ ծխական դպրոցները որակյալ մասնագետներով ապահովելու համար նշված դպրոցներից Լազարյան ճեմարան, ինչպես նաև՝ Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ էին ուղարկվում ընդունակ ուսանողներ, ովքեր ուսումը ավարտելուց հետո վերադառնում էին Ղրիմ՝ մանկավարժական աշխատանքի անցնելու համար։
Ղրիմահայ ուսումնական հաստատությունների շարքում խիստ առանձնանում է Խալիբյան ուսումնարանը։ 1858 թվականի հունիսի 4-ին Գաբրիել Այվազովսկու ներկայացրած նախագիծը հաստատվում է կայսր Ալեքսանդր II-ի (1855-1881) կողմից՝ «Կանոններ Հայկազյան ուսումնարանի» անվան տակ, որը հնարավորություն է տալիս օգտագործելով Խալիբյանների նյութական աջակցությունը, 1858 թվականի հոկտեմբերի 14-ին բացել ուսումնարանը։ Սկզբում այստեղ սովորում էին 89 աշակերտ, որոնց թիվը այնուհետև հասավ 140-ի։ Ուսումնարանն ուներ տպարան, ուր տպագրվում էին հայերեն և ռուսերեն լեզուներով դասագրքեր, թարգմանչական գրականություն, տարեգրքեր և այլն։ Այստեղ տպագրվում էին երկու հայկական պարբերականներ՝ «Մասյաց աղավնին» և «Դաստիարակը»։
Ղրիմահայ մշակույթի նկատելի դրսևորումներից մեկը ճարտարապետությունն էր, հայերի շինարարական գործունեությունը թերակղզում։ Հայկական դասական ճարտարապետության հիանալի կոթող է Յալթայում 1905-1909 թվականներին կառուցված Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցին։ Ճարտարապետական հուշարձան է Հովհհաննես Այվազովսկու պատկերասրահը, որը կառուցվել է իր իսկ նախաձեռնությամբ և միջոցներով։ Հայկական եկեղեցիներ են կառուցվել Եվպատորիայում, Հին Ղրիմում, Արմյանսկում, Սիմֆերոպոլում, որոնց մի մասը չեն պահպանվել։ Առավել հայտնի կրոնական կառույցներ էին Սուրբ Խաչ վանքը, Թեոդոսիայի Սուրբ Գեորգի և Սուրբ Ստեփանոս եկեղեցիները և այլն։
Ժամանակին Թեոդոսիայի ամենամեծ և գեղեցիկ շինություններից է համարվել Խալիբյան ուսումնարանի եռահարկ շենքը, որը Հայրենական պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով լրիվ ավերվել է։ Քաղաքացիական բնույթի շինություններ են կառուցվել Սպենդիարյանների, Թոփալյանների, Սեֆերովների և այլ մեծահարուստ հայերի պատվերներով։
Հայաշատ բնակավայրեր
Թեոդոսիա։ Ղրիմի հայերի առաջին գաղթավայրերից մեկը, որ հայտնի էր նաև Արտավազդի Բույն անունով։ Այստեղ կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ, հայերը կազմել են բնակչության մեծամասնությունը։ Հայերը Թեոդոսիայում ունեցել են մշակութային մեծ նվաճումներ, մասնակցել ամբողջ Ղրիմի քաղաքական ու հասարակական կյանքին։
Սուդակ։ Հայերն ունեին իրենց թաղամասը, եկեղեցին և մեծ թիվ էին կազմում։ Դրա մասին է վկայում Սուդակի հունաց եկեղեցու 1006 թվականին ձեռագիր գրված Հայսմավուրքի լուսանցքում Անտոնիոս վարդապետի դիտողությունը, ըստ որի՝ 1292 թվականին Սուդակում սուր վեճեր են ընթացել հայ և հույն համայնքների միջև զատիկը տոնելու օրվա վերաբերյալ[8]։ Սլավոնների առաքյալի կենսագրության մեջ (12-րդ դար) Սուդակ նավահանգստի բնակիչների թվում առաջին հերթին նշված էին հայերը, քանի որ հաշվի էր առնվել նրանց մեծաքանակ լինելու փաստը։ 13-րդ դարի սկզբի արաբ հեղինակ իբն ալ-Բիբին ևս Սուդակի բնակիչների թվում առաջին հերթին հիշատակում է ալաններին ու հայերին։ 14-15-րդ դարերում հայերը թվով գերազանցել են քաղաքում բնակվող մյուս ազգերին։ Մինչև 13-րդ դարի կեսերը Սուդակը նշանավոր առևտրական կենտրոն էր, սակայն Կաֆայի բարձրանալուն զուգընթաց զիջում է իր առաջատար դիրքերը։ 1330-40-ական թվականներին քաղաքը Կաֆային հավասար առևտրական նավահանգիստ էր և մի ժամանակ կտրում էր իր դրամը՝ սոլդայական ասպրը։ 1365 թվականին Սոլդայան 18 գյուղերով (մեծ մասամբ հայկական) անցնում է Կաֆայի ենթակայության տակ՝ «Սոլդայական հյուպատոսություն» անվան տակ։ Սուդակի հայերը վենետիկցիների, իսկ 1380 թվականից՝ ջենովացիների հետ աշխույժ առևտուր են արել սևծովյան ավազանի երկրների հետ։ 14-15-րդ դարերում առևտրի ծավալման շնորհիվ Մոսկվայում առաջացել է հատուկ թաղամաս զբաղեցնող ղրիմցի առևտրականների խմբակցություն՝ «սուրոժցի հյուրերը» անունով։
Հին Ղրիմ։ Հիմնադրվել է 13-րդ դարում, և հիմնադրման օրվանից ի վեր հայերը բնակություն են հաստատել քաղաքում։ Քաղաքն այդ անվանումը ստացել է մոտակա լեռանը հայերի տված Սուրբ Խաչ անվան աղավաղված ձևից՝ սուր-ղաթ։ 14-15-րդ դարերում այստեղ գործել են շուրջ 10 հայկական եկեղեցի։ Քաղաքի հայկական թաղերից մեկը կոչվել է Վերին հողետներ (Ճղբնիս)։ Մինչև 15-րդ դարը քաղաքում և նրա շրջակայքում հաստատվել են նաև հայ երկրագործական համայնքներ։ 15-րդ դարի կեսերին, երբ ջենովական վարչությունը ծանրացրեց հարկերը և սկսեց կրոնական հալածանքներ, հայերը Կաֆայից զանգվածաբար տեղափոխվեցին թաթարական կառավարման ոլորտ, մասնավորապես՝ Սուրխաթ։ Մինչև Ղրիմի խանության ստեղծումը (1428) այստեղ է նստել Ոսկե հորդայի խանի տեղապահ էմիրը։ Սուրխաթը քարավանային առևտրի կենտրոն էր և այնտեղ էին Կաֆայի հայ և այլազգի վաճառականները ձեռք բերում արևելյան շատ ապրանքներ, ռուսական մորթեղենը, Խորեզմի մետաքսն ու համեմունքները։ Կաֆայի 1316 թվականի կանոնադրությունը սահմանափակումներ և արգելքներ էր դնում մրցակից Հին Ղրիմում կատարվող առևտրի վրա։ 15-րդ դարում խանության մայրաքաղաքը Բախչիսարայ տեղափոխելուց հետո Սուրխաթը աստիճանաբար անկում է ապրում։ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո Սուրխաթը Պավել I-ի 1799 թվականի հոկտեմբերի 28-ի հրամանագրով տրվում է հայերին՝ հավերժական օգտագործման նպատակով։ Այնտեղ մինչև 1870 թվականը հայերը կազմել են բնակչության մեծամասնությունը։ Հայերը կազմակերպել են դատարան, որը բացվել է 1808 թվականին։ Այն պաշտոնապես կոչվել է Հին Ղրիմի քաղաքային ռատուշա, որը կազմված էր հայ համայնքի երեք ներկայացուցիչներից։ Հայ համայնքը ընտրել է նաև քաղաքագլուխ և ավագ։ 1800 թվականի փետրվարի 24-ին ընդունած իր որոշմամբ կառավարիչ սենատը հատուկ ուշադրություն է դարձնում Հին Ղրիմում շերամապահության զարգացմանը։ 1808 թվականին քաղաքում նոր բացված հայկական ռատուշայի որոշմամբ Ղզլարից բերվում է 8 ֆունտ թթենու սերմ։ 1902 թվականին այնտեղ ապրել է ընդամենը 410 հայ։
Ղարասուբազար։ 15-րդ դարից սկսած տնտեսապես թուլացող Սուրխաթին փոխարինում է Ղարասուբազարը, որը հիմնադրվել է 13-րդ դարում և ջենովացիների գաղութատիրության շրջանում արդեն եղել է հայ համայնք։ 13-18-րդ դարերում հայ առաքելական և կաթոլիկ համայնքները այստեղ ունեին իրենց թաղերը, եկեղեցիները, արհեստանոցները, առևտրական կետերը, ջրաղացները։ Բնակչության մեջ բացի արհեստավորներից ու առևտրականներից զգալի թիվ էին զբաղեցնում հայ երկրագործ գերդաստանները։ 1778 թվականին Ղարասուբազարից Ռուսաստան են վերաբնակեցրել 3 հազար առաքելական և 1200 կաթոլիկ հայերի։ Ղրիմը Ռուսաստանին միանալուց հետո գաղութի վերականգնման նպատակով հայ կաթոլիկ համայնքը 1790 թվականին Եկատերինոսլավից վերադարձել է քաղաք։ 19-րդ դարում հայերն այստեղ բնակչության թվով երկրորդն էին թաթարներից հետո։ 1897 թվականին հայերի թիվը կազմել է մոտ 3 հազար։ Ղարասուբազարում 1790-1870 թվականներին գործել է հայ կաթոլիկ դատարան, որը գործել է հայերենով։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր ոսկերչությամբ, արծաթագործությամբ, դերձակությամբ, վարսավիրությամբ, կոշկակարությամբ և այլն։ Հայերն աչքի են ընկել բամբակի մշակության, մետաքսաթելի և արծաթաթելի արտադրության ճյուղերում, սուջուխի և բաստուրմայի արտադրությունում։ 1816 թվականին հիմնադրվել է ղրիմահայ գաղթօջախի առաջին ծխական դպրոցը։ Քաղաքում են ծնվել և կրթություն ստացել հայ երգահաններ Քրիստափոր Կարա-Մուրզան, Անդրեաս Քաղցածյանը և ուրիշներ։
Ղազարատ։ Զուտ հայկական բերդապահ այս ավանը հիմնադրվել է 14-րդ դարում՝ Սուրբ Խաչ վանքին գրեթե կից և Սուրխաթից 3-4 կմ հեռավորության վրա։ Հայ իշխանների գլխավորած հայկական զորքը կոչված էր Սուրխաթը և Կաֆա տանող ուղիները պաշտպանել թաթարական ասպատակություններից։ Այն գլխավորել է Մուղալյանց հայ իշխանը։ Ղազարատում գործել են հայկական եկեղեցիներ, ստեղծվել են հայերեն ձեռագրեր։ Սուրբ Խաչ վանքին մոտ գտնվելով՝ Ղազարատը համարվել է նրա ծուխը։ 1475 թվականից հետո Ղազարատը դադարեց գոյություն ունենալ, քանի որ Կաֆայի վրա հարձակվող թուրք-թաթարական հրոսակները հողին հավասարեցրին այս ամրոց-բնակավայրը, որը պատնեշի դեր էր կատարում Կաֆայի համար։
Յալթա։ Տեղի հայկական գաղթօջախը հիմնվել էր դեռ 13-րդ դարում։ 16-րդ դարում հայերը մասնակցություն ունեցել նախորդ դարում երկրաշարժից ավերված քաղաքի վերականգնմանը։ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո Յալթայում հայերի թիվն աճում է՝ 19-րդ դարի վերջին հասնելով 1000-ի։ 1916 թվականին ավարտվել է Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցու շինարարությունը։ Այն կառուցվել է հայ դասական ճարտարապետության ոճով։ Ճարտարապետը Տեր-Միկելովն էր (Միքայելյան), իսկ ծախսերը հոգացել էր մեծահարուստ Տեր-Ղազարյանը։ Յալթայում երկար տարիներ ապրել ու ստեղծագործել են երգահան Ալեքսանդր Սպենդիարյանը և գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցը։ 1990-1991 թվականներին սկսվել է Ղրիմի հայ համայնքի, մասնավորապես՝ Յալթայի վերականգնման գործընթացը։ Այսօր գործում են կիրակնօրյա հայկական դպրոց, եկեղեցի և Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը։
Եվպատորիա կամ Կոզլով քաղաքի հայկական համայնքը ձևավորվել է Ղրիմի թերակղզում ջենովացիների տնտեսական տիրապետության ժամանակաշրջանում՝ 14-15-րդ դարերում։ 1730-ական թվականներին քաղաքի նշանավոր հայ վաճառական Կարապետը ռուսական Նեժին քաղաքում հիմնել է տարանցիկ առևտրի խոշոր կետ, որի միջոցով Պարսկաստանից, Թուրքիայից և այլ վայրերից եկող վաճառականները առևտուր են արել ռուսական շրջաններում։ Հայերը զբաղվում էին նաև արհեստներով։ 1778 թվականին արտագաղթեցման ժամանակ Եվպատորիայի հայերի թիվը կազմում էր մոտ 2 հազար, իսկ թերակղզին Ռուսաստանին միացնելուց հետո՝ 1820-ական թվականներին մոտ 100 տուն։ 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանից հայ գաղթականների հոսքի հետևանքով հայերի թիվը հասել է մոտ 1000-ի։ Այստեղ 1912-1913 թվականներին լայն գործունեություն են ծավալել հնչակյանները։ 19-20-րդ դարերում համայնքում գործել են Սուրբ Նիկողայոս եկեղեցին և նրան կից հայկական ծխական դպրոցը։
Բախչիսարայ։ Ձևավորվել է քաղաքի հիմնադրման ժամանակներից՝ 15-րդ դարի սկզբին։ Պայմանավորված Ղրիմի խանության մայրաքաղաքի՝ Բախչիսարայի տնտեսական ու քաղաքական դերի բարձրացմամբ՝ հայերի թիվն ավելացել է՝ կազմելով մոտ 1400 մարդ (300 տուն)։ Այստեղ են գործել Սուրբ Աստվածածին, իսկ 17-րդ դարի վերջից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Տեղի հայ վարպետների մասնակցությամբ է կառուցվել խանական «Աչլամա» նշանավոր պալատը։
Կերչ։ 19-րդ դարում Կերչը վերածվում է Ռուսական կայսրության առևտրական խոշոր կենտրոնի։ Տեղի հայերի միջոցով էլ իրականացվում է Ազովի ծովի ավազանի և արտասահմանի հետ կատարվող առևտրի նկատելի բաժինը։ 19-20-րդ դարերում Կերչի հայկական համայնքում գործել է հայկական եկեղեցի, ծխական դպրոց, հոգաբարձություն։ Իսկ 1990 թվականից սկսվել է 1944 թվականին արտաքսված հայերի վերադարձը Կերչ։ Այսօր համայնքում գործում է կիրակնօրյա դպրոց և Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը։
Սիմֆերոպոլ։ Ձևավորվել է 15-րդ դարում։ 1783 թվականից հետո, երբ Սիմֆերոպոլը դարձավ նահանգային կենտրոն, հայերի թիվն այնտեղ աճեց՝ 1897 թվականին հասնելով 5000, իսկ մինչև 1920 թվականին համայնքի բնակչության թիվն ավելացել է Արևմտյան Հայաստանից տեղահանված գաղթականների հաշվին։ Հայ առևտրական, արդյունագործական դասերի ներկայացուցիչներն ու խոշոր հողատերերը (Թոփալովներ, Թումանովներ, Սպենդիարյաններ, Բուռնազյաններ և այլք) նպաստել են Սիմֆերոպոլի տնտեսական առաջընթացին, ղրիմահայերի ազգային-մշակութային կյանքին։ 19-րդ դարի սկզբներին յոթանասունից ավելի հայ վաճառականներ ընդգրկվել են քաղաքի առևտրական գիլդիաներում։ Մանրածախ առևտրի ոլորտում և գիլդիաներում հայերի ներդրած դրամագլուխը կազմել է մի քանի միլիոն ռուբլի։ Արդեն 19-րդ դարի երկրորդ կեսին հայ առևտրականներն ունեին իրենց խանութներն ու կրպակները։ Հայերը հիմնել էին ֆաբրիկաներ, որոնցից մեծ համբավ է ունեցել Սրապիոնյանի կոշկի ֆաբրիկան։ Սուրբ Աստվածածին եկեղեցուն առընթեր 1897 թվականից կազմակերպվել է աղքատ ծխականների հոգաբարձություն։ 20-րդ դարի սկզբին այստեղ գործել են երկու հայկական ծխական դպրոց, որտեղ և նախնական կրթություն է ստացել հայ նշանավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը։ Այստեղ է ծնվել և տեղի գիմնազիան ավարտել ջութակահար, Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր Հովհաննես Նալբանդյանը։
Արմյանսկ։ 18-րդ դարի առաջին տասնամյակներին, երբ հյուսիսի հետ ցամաքային առևտուրը վերելք էր ապրում, թերակղզու հյուսիսային մասում հիմնադրվեց հայկական նոր բնակավայր Արմյանսկը (Արմյանսկի բազար, Օրաբազար)։ Քաղաքը կառուցողները Օր Կապույի կամ Պերեկոպի հայերն էին, որոնք կոմս Միննիխի գլխավորած ռուսական զորքերի արշավանքի հետևանքով ավերված Պերեկոպից մոտ 5 կմ հեռավորության վրա հիմանադրեցին այս առևտրական նոր հենակետը։ 1806 թվականին հիմնվում է քաղաքի առաջին եկեղեցին, իսկ 1861-62 թվականներին՝ Սուրբ Աստվածածին քարակերտ եկեղեցին, որին կից գործել են հայկական ծխական դպրոց, ծխականների հոգաբարձություն։ Աղի արտադրության գլխավոր հավաքատեղին Արմյանսկն էր։
Սևաստոպոլ։ 19-րդ դարի կեսին ձևավորված հայկական համայնքում 1897 թվականին ապրել է շուրջ 900 հայ։ Հայերը զբաղվել են նավահանգստային աշխատանքներով և մանրածախ առևտրով։ Դեռ 19-րդ դարի սկզբին քաղաքի մաքսատան տնօրենը եղել է հայազգի Տարաս Այվազովը։ 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմի, մասնավորապես Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ հայերը ստանձնել են մատակարարման գործը։ 20-րդ դարի սկզբին հայ ձեռնարկատեր Գևորգյանը հիմնել է շոգեմեքենայի միջոցով աշխատող մակարոնի ֆաբրիկա։ Հիմնվել են աղոթատուն, իսկ 1913 թվականին Ռաֆայել Պատկանյանի անվան Հայ գրիգորյան ընկերությունը։
Ժամանակակից շրջան
Ղրիմի վերջին՝ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ 2 024 056 բնակչության ընդամենը 0.4 տոկոսն են հայեր եղել (պաշտոնապես՝ մոտ 9000 մարդ)։ Սա 18-րդ դարի առաջին քառորդից մինչ օրս ամենափոքր թիվն է. այն ժամանակ Ղրիմի 467 000 բնակչության 2, 1 տոկոսն էին հայեր[9]։
2009 թվականի սեպտեմբերին Ղրիմի վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվել էր «Հայերը Ուկրաինայում երեկ, այսօր, վաղը» խոորագիրը կրող միջազգային գիտաժողով, որի մասնակիցները ոչ միայն Ուկրաինայից էին, այլև Բելառուսից, Լեհաստանից, Ռուսաստանից ու Հայաստանից։ Դա «ուկրաինական» Ղրիմի տարածքում կազմակերպված թվով երկրորդ գիտաժողովն էր[10][11]։
Այվազովսկու ցայտաղբյուրը Թեոդոսիայում
Այվազովսկու դամբարանը Թեոդոսիայում
2012 թվականին Գաբրիել Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ (մայիսի 10-ին), Թեոդոսիայի հնագիտական թանգարանում բացվել է «Գաբրիել Այվազովսկին և Խալիբյան ուսումնարանը. թանգարանի ֆոնդերի նյութերը» ցուցադրությունը[12]։
2013-14 թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած քաղաքական անցուդարձերի ընթացքում հայերը պաշտոնապես հայտարարում են իրենց չեզոքության մասին։
Ղրիմահայոց ընկերությունը բոլոր հայերի անունից որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս, պահպանում է նեյտրալիտետ՝ ինչպես և բոլոր հայերը ամբողջ Ղրիմում, որևէ կոնֆլիկտի չենք գնում ո՛չ ռուսների, ո՛չ Ղրիմի թաթարների, ո՛չ ուկրաինացիների հետ։ Այնպես որ, մեր քաղաքական դիրքորոշումը՝ այսպես կոչված, եթե դա կարելի է քաղաքական դիրքորոշում անվանել, դա բարիդրացիական հարաբերություններն են, որպեսզի Ղրիմում խաղաղություն տիրի
2014 թվականի գարնանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել հայտարարությամբ, որ մտադիր է Ղրիմի թաթարների և այլ ժողովուրդների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր ստորագրել՝ ընդգծելով, որ ստալինյան ռեպրեսիաներից տուժել են հայերը, գերմանացիները, հույները[14]։Նույն թվականի աշնանը՝ Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորրվելուց հետո, հայերը որոշել են տարածաշրջանային մշակութային ինքնավարություն ձևավորել։ Նախատեսվում է դրա կազմում ընդգրկել տեղական 17 հայկական կազմակերպություններ։ Համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանի հայտարարության համաձայն, տարածաշրջանային ազգային մշակութային ինքնավարությունը գրանցելու են 2014 թվականի դեկտեմբերի 13-ին Արդարադատության նախարարությունում[15]։
2014 թվականի դեկտեմբերին Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Դմիտրի Շչեպետկովը այցելել է երկու եկեղեցի՝ Սուրբ Գևորգ և Սուրբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց։ Ըստ նրա՝ նախնական հաշվարկներով հարկավոր են լուրջ պետական ներդրումներ՝ մոտ 1, 5 մլն դոլար[16]։ Հայ համայնքի միջոցներով 2016 թվականին սկսվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները[17]։
2015 թվականի նոյեմբերին Ղրիմում կայացել է «Ծովային Հայաստան» խորագիրը կրող փառատոն։ Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին հայկական տաղավարներ՝ ղրիմահայերի ձեռագործ աշխատանքներով և ուտեստներով։ Ելույթ են ունեցել ղրիմահայ անհատ կատարողներ ու համույթներ, այդ թվում՝ «Արարատ» պարի խումբն ու «Անի» երգչախումբը։ Միևնույն ժամանակ Յալթայի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել հայոց լեզվի ուսուցման խմբի պաշտոնական բացումը։ Այդտեղ յուրաքանչյուր ուրբաթ հաճախում է շուրջ 30 աշակերտ։ Մինչ այդ՝ հետխորհրդային շրջանում՝ սկսած 1991 թվականից, Յալթայի հայերը հաճախել են հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոց[18]։
2017 թվականին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի առթիվ նախատեսվում էր կարգի բերել հայկական ճարտարապետական հուշարձանները[19]։
↑Հայ գաղթաշխարհի պատմություն, հ. I, Երևան, 2003, էջ 159։
↑Գ. Մաքսուդյան, The Armenian People From Ancient to Modern Times, հ. 2, Foreign Dominion to Statehood: The Fifteenth Century to the Twentieth Century (Armenian Communities in Eastern Europe) (խմբ. Ռիչարդ Հովհաննիսյան), Նյու Յորք, 1997 — 52, էջեր 52, ISBN ISBN 1-4039-6422-X.։
↑Խ. Փորքշեյան, Ե՞րբ է կատարվել հայերի մուտքը Ղրիմ, Պատմաբանասիրական հանդես, № 2, Երևան, 1968, էջ 108։
В Википедии есть статьи о других людях с такой фамилией, см. Герман. Павел Давыдович Германукр. Павло́ Дави́дович Ге́рман Дата рождения 1894(1894) Место рождения Каменец-Подольский Дата смерти 1952(1952) Место смерти Москва Подданство Российская империя СССР Род деятельност
La olimpiada L'Olimpiade Género Ópera seriaActos Tres actosBasado en Apostolo Zeno, Battista Guarini y Torquato TassoPublicaciónIdioma ItalianoMúsicaCompositor Niccolo JommelliPuesta en escenaLugar de estreno Teatro de la Corte (Stuttgart Alemania Alemania)Fecha de estreno 11 de febrero de 1761Personajes Lycidas Megacle Aristea Argene Aminta Clistene AlcandroLibretista Pietro Metastasio[editar datos en Wikidata] La olimpiada (L’Olimpiade) es el título de una ópera ...
This article is about the district in Hyōgo Prefecture, Japan. For the district in Fukui Prefecture, see Mikata District, Fukui. This article does not cite any sources. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Mikata District, Hyōgo – news · newspapers · books · scholar · JSTOR (December 2009) (Learn how and when to remove this template message) Mikata Dis...
The National Lacrosse League Rookie of the Year Award is given annually to the top rookie in the National Lacrosse League. The award winners are chosen by a vote of the leagues coaches, general managers, and executives.[1] In 2006, the award was sponsored by S.C. Johnson and was known as the Edge Active Care Rookie of the Year Award. Past winners Season Winner Team Other finalists 2023 Jonathan Donville[2] Panther City Lacrosse Club Brett Dobson, Georgia Swarm[3]Jack H...
A Torre Oblíqua está localizada frente à entrada principal a Igreja da Ascensão de Maria Imaculada. Torre Oblíqua (em croata: Kosi toranj) — é uma torre construída pelos venezianos em Rijeka, na Croácia, que é datada de 1377. A torre se inclinou com o tempo. Os moradores de Rijeka, deram-lhe o nome de Torre Oblíqua. Hoje, esta torre é o campanário da Igreja da Ascensão de Maria Imaculada, em Rijeka na Croácia. A torre está localizada frente à entrada principal a esta igreja,...
Службовий список статей, створений для координації робіт з розвитку теми. Це попередження не встановлюється на інформаційні списки і глосарії. Зміст 1 А 2 Б 3 В 4 Г 5 Д 6 Е 7 Є 8 Ж 9 І 10 К 11 М 12 Н 13 О 14 П 15 Р 16 С 17 Т 18 У 19 Ф 20 Х 21 Ч 22 Ш 23 Щ 24 Ю 25 Я 26 Посилання Список Українських ...
Untuk tempat lain yang bernama sama, lihat Jingah. Sungai JingahKelurahanKantor kelurahan Sungai JingahNegara IndonesiaProvinsiKalimantan SelatanKotaBanjarmasinKecamatanBanjarmasin UtaraKodepos70121Kode Kemendagri63.71.04.1004 Kode BPS6371040008 Luas... km²Jumlah penduduk... jiwaKepadatan... jiwa/km²Situs webhttps://sungaijingah.banjarmasinkota.go.id/ Rumah Balai Laki di Kelurahan Sungai Jingah, Banjarmasin Utara, Banjarmasin. Sungai Jingah adalah sebuah kelurahan di Kecamatan Banjarma...
SS Ly-ee-Moon as depicted in The Illustrated London News, 1860 SS Ly-ee-Moon was a steamship which was wrecked off Green Cape, New South Wales on the night of 30 May 1886. The vessel ran aground and broke apart while en route from Melbourne, Victoria to Sydney, resulting in the loss of 71 of the 86 people on board.[1][2] The disaster occurred during a clear, calm night and the newly completed Green Cape Lighthouse was in a functional state at the time. The paddle-steamer ran f...
Italian general Arduino GarelliBorn(1889-09-09)9 September 1889Bardolino, Kingdom of ItalyDied1953 (age 64)Castellamonte, ItalyAllegiance Kingdom of ItalyService/branch Royal Italian ArmyRankBrigadier GeneralCommands held11th Eritrean Battalion11th Colonial BrigadeTurin Military Area31st Infantry Division CalabriaBattles/wars World War I Pacification of Libya Second Italo-Ethiopian War World War II Italian campaign on the Eastern Front Italian occupation of Greece Awards Silver Meda...
Ikatan tiga-pusat empat-elektron (3c-2e) adalah suatu model ikatan yang digunakan untuk menjelaskan ikatan pada molekul hipervalen seperti fosforus pentafluorida, sulfur heksafluorida, xenon fluorida, dan ion bifluorida.[1][2] Model ini juga dikenal dengan nama Model tiga pusat Pimentel-Rundle atas karya George C. Pimentel pada tahun 1951,[3] yang didasarkan pada konsep Robert E. Rundle yang dikembangkang sebelumnya untuk ikatan yang kekurangan elektron.[4] Mod...
Medium Raw AuthorAnthony BourdainCountryUnited StatesLanguageEnglishGenreMemoirPublisherEccoPublication dateJune 8, 2010Media typePrint (Hardback)Pages304ISBN0-06-171894-7Preceded byNo Reservations: Around the World on an Empty Stomach Medium Raw: A Bloody Valentine to the World of Food and the People Who Cook is a memoir by Anthony Bourdain and the follow-up to Bourdain's bestselling Kitchen Confidential. Medium Raw addresses Bourdain's rise to stardom following the success o...
Dibalik Pintu DosaIklan koranSutradara M. Syarieffudin A Produser Bambang Irawan B. Utomo Ditulis oleh Motinggo Boesje PemeranIda RoyaniFarouk AferoBambang IrawanFifi YoungHanny RayAwaludinIwan TarunaMaya SophaEnny KusriniRina HassimEllya KhadamMeggy ZTanty YosephaAde IrawanA. HadiTuty SPenata musikIdris SardiDistributorPT. Agora FilmTanggal rilis1970DurasimenitNegara Indonesia Bahasa Indonesia Dibalik Pintu Dosa adalah film Indonesia tahun 1970 dengan disutradarai oleh M. Sharieffudin ...
Season of television series WorkaholicsSeason 6DVD coverCountry of originUnited StatesNo. of episodes10ReleaseOriginal networkComedy CentralOriginal releaseJanuary 14 (2016-01-14) –March 17, 2016 (2016-03-17)Season chronology← PreviousSeason 5 Next →Season 7 List of episodes The sixth season of Workaholics premiered on Comedy Central on January 14 and concluded on March 17, 2016, with a total of 10 episodes. Cast Main Starring Blake Anderson as Blake Henderson A...
Questa voce sull'argomento centri abitati della Colombia è solo un abbozzo. Contribuisci a migliorarla secondo le convenzioni di Wikipedia. Segui i suggerimenti del progetto di riferimento. Soledadcomune Soledad – Veduta LocalizzazioneStato Colombia Dipartimento Atlantico AmministrazioneSindacoJosé Alberto Zapata Guerrero TerritorioCoordinate10°55′02″N 74°46′00″W / 10.917222°N 74.766667°W10.917222; -74.766667 (Soledad)Coordinate: 10°55′02″...
لمعانٍ أخرى، طالع المدرج (توضيح). المدرج - قرية - تقسيم إداري البلد اليمن المحافظة محافظة صنعاء المديرية مديرية همدان العزلة عزلة ربع همدان السكان التعداد السكاني 2004 السكان 211 • الذكور 106 • الإناث 105 • عدد الأسر 20 • عدد المساكن 17 معلومات ...
The topic of this article may not meet Wikipedia's notability guideline for stand-alone lists. Please help to demonstrate the notability of the topic by citing reliable secondary sources that are independent of the topic and provide significant coverage of it beyond a mere trivial mention. If notability cannot be shown, the article is likely to be merged, redirected, or deleted.Find sources: List of state visits made by Carl XVI Gustaf – news · newspapers · books...
Vide etiam paginam discretivam: Sena (discretiva) Sena Iulia Res apud Vicidata repertae:Sena Iulia: insigne Civitas: ItaliaLocus: 43°19′6″N 11°19′53″ENumerus incolarum: 52 812Zona horaria: UTC+1, UTC+2Situs interretialisNomen officiale: Siena Gestio Procuratio superior: Provincia Senensis Geographia Superficies: 118.53 chiliometrum quadratumTerritoria finitima: Axianum, Castrum Novum Berardinga, Mons Ronis, Sufficulum, Mons Regionis Coniunctiones urbium Urbes gemellae: Avennio...