Պակիստանի հայերը այստեղ են գաղթել Իրանից, Աֆղանստանից, Հնդկաստանից։ Մինչև 20-րդ դարը հարուստ հայերը ապրել են Կարաչիում, Լահորում, Իսլամաբադում։ Ծաղկուն ժամանակ պակիստանահայերի թիվը հասել է 40.000-ի։
Լահորում կար մեծ հայկական համայնք դեռևս 16-րդ դարում, Մեծ Մողոլների օրոք։ Մեծ մասամբ նրանք վաճառականներ և արհեստավորներ էին։ 1711 թ. նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսը Լահորում։ 20 վաճառական ընտանիքներ այդ ժամանակ ապրում էին Լահորում։ Բրիտանացիների մուտք գործելուց հետո հայերի թիվը այստեղ նվազեց։ 1907 թ. լահորահայերին այցելեց արքեպիսկոպոս Սահակ Այվազյանը` Կալկաթայի փոխանորդության ներկայացուցիչը։
Ներկայումս Պակիստանում շատ քիչ հայեր են մնացել։ Պաշտոնական տվյալներով Պակիստանում բնակվում է մոտ 70 հայ, ոչ պաշտոնական տվյալներով Պակիստանում, հիմնականում` Կարաչիում հայերի թիվը հասնում է 200-ի։
|
---|
| Նախկին ԽՍՀՄ(Ներքին սփյուռք) | | |
---|
| | |
---|
| | |
---|
| | |
---|
| | |
---|
| | |
---|
| Այլ նյութեր | |
---|
|