Կոստանդին Դ (հուն․՝ Κωνσταντῖνος, մականվանյալ Կրտսեր (հունարեն՝ ὁ νέος, ho neos)[1][2], երբեմն էլ, սխալմամբ, Pogonatos (հունարեն՝ Πωγωνάτος, Մորուքավոր), որը հոր մականվան հետ շփոթելու արդյունք է[3][4], Բյուզանդական կայսրության կայսր։ Հերակլիոսյան արքայատոհմի ներկայացուցիչ։ Կոստանդ Երկրորդի ավագ որդին[5]։ Կառավարել է 668 – 685 թթ.։ Մահացել է դիզենտերիայից։ Դասվել է արևելյան ուղղափառ եկեղեցու սրբերի շարքը։ Հիշատակի օրը տոնվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 3-ին[6]։